Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Արվեստի և ժողովրդավարության» Երիտասարդ ստեղծագործողների բաց մրցույթ

🎨 «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է «Արվեստ և ժողովրդավարություն» խորագրով երիտասարդ ստեղծագործողների բաց մրցույթի մեկնարկը՝ հրավիրելով Շիրակի մարզի երիտասարդներին արվեստի միջոցով արտահայտելու իրենց գաղափարները, դիրքորոշումները և հանրային ուղերձները։

Նախաձեռնության նպատակն է արվեստը դարձնել ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական մտածողության և հանրային երկխոսության արտահայտման հարթակ՝ ստեղծելով տարածք, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կարող են խոսել ազատության, մարդու արժանապատվության և իրավունքների, հավասարության, բազմազանության, սոցիալական արդարության, քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության ու այլ կարևոր հարցերի մասին։

👥 Ո՞վ կարող է մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել Շիրակի մարզում բնակվող 13–30 տարեկան երիտասարդները, ինչպես նաև երիտասարդական ստեղծագործական խմբերը։

Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ստեղծագործություններ։

🎨 Ի՞նչ աշխատանքներ կարելի է ներկայացնել

Մրցույթը բաց է ստեղծագործական տարբեր ձևաչափերի համար՝

🎨 գեղանկար, գրաֆիկա, կոլաժ, պաստառ,

📷 լուսանկարչություն,

💬 կոմիքս և իլյուստրացիա,

✍️ բանաստեղծություն, կարճ արձակ կամ այլ ստեղծագործական տեքստ,

🎬 կարճամետրաժ ֆիլմ և վիդեոարտ,

🧩 ինստալյացիա և կոնցեպտուալ արվեստ,

💡 այլ ստեղծագործական ձևաչափեր։

🔓 Թվարկված ձևաչափերը սահմանափակող չեն․ եթե ձեր աշխատանքը համապատասխանում է նախաձեռնության գաղափարին և հնարավոր է կլինի այն ներկայացնել բուն հանրային միջոցառման շրջանակում, կարող եք առաջարկել նաև այլ ձևաչափ։

💡 Ի՞նչ թեմաների կարելի է անդրադառնալ

💭 Ստեղծագործության թեման և արտահայտման ձևը ընտրում է մասնակիցը։

Աշխատանքը կարող է անդրադառնալ, օրինակ՝

🔹 ազատությանը և արտահայտման ազատությանը,

🔹 մարդու արժանապատվությանը և մարդու իրավունքներին,

🔹 հավասարությանը և սոցիալական արդարությանը,

🔹 բազմազանությանը և հանդուրժողականությանը,

🔹 քաղաքացիական մասնակցությանը և պատասխանատվությանը,

🔹 փոխադարձ հարգանքին և համերաշխությանը,

🔹 խաղաղ համակեցությանը,

🔹 խտրականության, բացառման և անհավասարության խնդիրներին,

🔹 կամ ժողովրդավարական հասարակությանն առնչվող այլ արժեքների և հանրային հարցերի։

🎯 Կարևոր է, որ աշխատանքը ոչ միայն ներկայացնի որևէ արժեք կամ թեմա, այլև ունենա գաղափար, հարցադրում, դիրքորոշում կամ հանրային ուղերձ, որը կարող է մտածելու և երկխոսության առիթ ստեղծել։

🏆 Ինչպե՞ս է իրականացվելու ընտրությունը

⚖️ Ներկայացված աշխատանքները կգնահատի՝ արվեստի, մշակույթի, հաղորդակցության և քաղաքացիական հասարակության ոլորտների ներկայացուցիչներից ձևավորված անկախ ժյուրին։

📋 Գնահատման հիմնական չափանիշներն են՝

🔹 թեմատիկ համապատասխանությունը և ժողովրդավարական արժեքների արտահայտումը,

🔹 գաղափարի ինքնատիպությունը,

🔹 ստեղծագործական մոտեցումը,

🔹 ուղերձի հստակությունն ու ազդեցությունը,

🔹 գեղարվեստական կամ տեխնիկական իրականացման որակը։

💬 Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն աշխատանքներին, որոնք ունեն ուժեղ գաղափար, բարձրացնում են հանրային նշանակություն ունեցող հարցեր և կարող են խթանել երկխոսություն։

Ժյուրին կընտրի մինչև 25 ստեղծագործություն, որոնք կներկայացվեն «Արվեստ և ժողովրդավարություն» եզրափակիչ հանրային մշակութային միջոցառման և ցուցահանդեսի շրջանակում։

🏅 Հատուկ անվանակարգեր

Մրցույթի շրջանակում նախատեսվում են նաև հատուկ անվանակարգեր՝

🏆Ժողովրդավարական արժեքների լավագույն արտահայտում
🎨 Ամենաստեղծարար գաղափար
❤️ Հանրության համակրանք

🗳️ «Հանրության համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի եզրափակիչ միջոցառման այցելուների բաց քվեարկությամբ։

🎁 Ընտրված մասնակիցներին և անվանակարգերի հաղթողներին կտրամադրվեն երկլեզու հավաստագրեր և, իհարկե, խորհրդանշական նվերներ։

🖼️ Եզրափակիչ հանրային միջոցառում

Ընտրված աշխատանքները կներկայացվեն հատուկ մշակութային միջոցառման ընթացքում, որը կմիավորի ցուցահանդես, հանդիպումներ հեղինակների հետ, հանրային քննարկում, ինտերակտիվ արվեստ, կենդանի ստեղծագործական ելույթներ, կարճամետրաժ ֆիլմերի և վիդեոարտի ցուցադրություն։

Միջոցառումը նախատեսված է ոչ միայն որպես աշխատանքների ցուցադրություն, այլև որպես բաց տարածք՝ երիտասարդ ստեղծագործողների, արվեստի և հանրության միջև երկխոսության համար։

📩 Ինչպե՞ս մասնակցել

Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. հոկտեմբերի 20։

Ստեղծագործությունը և մասնակցության համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է ուղարկել՝ 📧 rg.ngo.restartlab@gmail.com

Նամակի թեմա / Subject՝
«Արվեստ և ժողովրդավարություն — բաց մրցույթ»

Նամակում անհրաժեշտ է նշել՝

✅ անուն, ազգանուն,

✅ տարիք,

✅ բնակության համայնք,

✅ հեռախոսահամար և էլ. փոստ,

✅ կարճ կենսագրական տեղեկություն,

✅ ստեղծագործության անվանումը և դրա գաղափարի կամ ուղերձի կարճ նկարագրությունը (մինչև 150 բառ)։

Եթե ֆայլի ծավալը թույլ չի տալիս այն ուղարկել էլեկտրոնային փոստով, կարող եք տրամադրել Google Drive-ի կամ այլ ֆայլային հարթակի հասանելի հղում։

📞 Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝ +374 95 718191
📧 mpetrosyan.restartgyumri@gmail.com

Spread the love