Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավորություններն ու առկա մարտահրավերները

ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին հարցումների արդյունքները հետևյալն են`

  • Միանշանակ այո-15,8%
  • Ավելի շուտ այո-22,8%
  • Ավելի շուտ ոչ-13,5%
  • Միանշանակ ոչ-41,6%
  • Դժվարացել է պատասխանել-6,3%

Հարցումները ցույց են տալիս,որ հասարակության մեծ մասը դեռևս թերահավատորեն է մոտենում խաղաղության գործընթացին:

ՀՀ-Ադրբեջան խաղաղության շուրջ երկխոսությունը սկիզբ է առել 2020թ-ից հետո, իսկ ավելի կոնկրետ 2022թ-ից հետո, երբ ճանաչվեցին միմյանց տարածքային ամբողջականությունը: Խաղաղության հաստատումը առավել արդիական է հատկապես 2025թ օգոստոսի 8-ի ՀՀ-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հայտարարության համատեքստում, որտեղ հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը: Մեծ է նաև ԵՄ դերը, քանի որ իրենց դիտորդական առաքելության շնորհիվ սահմանային լարվածությունը և  էսկալացիոն վտանգները նվազել են:

Չնայած դրան`առկա են մի շարք մարտահրավերներ, որոնցից գլխավորը ՀՀ Սահմանադրության հարցն է: Ադրբեջանը պնդում է, որ Անկախության հռչակագրում կան անընդունելի դրույթներ, օրինակ` հղումը  ՀՀ-ԼՂ 1989 թ վերամիավորման մասին որոշմանը,  ինչը ՀՀ-ը համարում է միջամտություն  ներքին գործերին:

Պնդում: Պայմանագրի կնքման հավանականությունը մեծ է:

Ապացույց: Դրա համար հիմնական ու առանցքային  խոչընդոտները վերացված են:

Հակափաստարկ: Ադրբեջանը չի ձգտում խաղաղության:

Հակադարձում/հերքում: Չնայած ռազմատենչ հռետորաբանությանը`Ադրբեջանի համար  միջազգային դերակատարների դիվանագիտական ճնշումը ստեղծում է պարտավորությունները կատարելու շրջանակ:

Խաղաղության հեռանկարները.

ՀՀ-Ադրբեջան խաղաղության հեռանկարները պայմանավորված են նաև այնպիսի գործընթացներով, ինչպիսիք են սահմանազատում/սահմանագծումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Սահմանազատում/սահմանագծում

Այս գործընթացի իրականացումը հիմնված է 1991թ-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որով ճանաչվում են ԽՍՀՄ վարչատարածքային սահմանները: Սա Ադրբեջանը համարում է խոչընդոտ, քանի որ ձգտում է տեղային առավելության ու խուսափում է զորքերը հետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից: Որպես բանակցային միջոց` 2022թ-ին ստեղծվել են երկկողմ հանձնաժողովներ:Մինչ օրս շոշափելի արդյունք չի տվել, բայց կողմերը հայտարարել են դեմարկացիոն աշխատանքների նախապատրաստման մասին` Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանային հատվածներում:

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում

Տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար Հայաստանն առաջարկել է « « Խաղաղության խաչմերուկ » նախագիծը, որը ենթադրում է ստեղծել նոր ենթակառուցվածքներ և բարելավել գոյություն ունեցողները: Դրա համար Հայաստանը պատրաստ է ստեղծել 5 անցակետ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին:Սա լավ հնարավորություն է երկրները իրար կապելու համար` հարգելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը, սակայն Ադրբեջանը շարունակում է Սյունիքով արտատարածքային միջանցք ստեղծելու գաղափարը առաջ տանել, ինչը հավելյալ լարվածություն է առաջացնում բանակցություններում:

Եզրակացություն

Խաղաղության հեռանկարներն ու  դրանց  առնչվող գործընթացները կարող են,  ի վերջո, հանգեցնել պայմանագրի կնքմանը: Սակայն  անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի ընթացիկ  իրավիճակը,ինչպես նաև ունենալ հստակ միջազգային երաշխիքներ ու սահմանազատման ճշգրիտ մեխանիզմներ խաղաղությունը իրականություն  դարձնելու համար:

Spread the love