«ՌԵՍՏԱՐՏ ԳՅՈՒՄՐԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հիմնադրվել է գյումրեցի 10 ուսանողների կողմից՝ ՇՊՀ-ի ուսանող Գևորգ Ղուկասյանի նախաձեռնությամբ, 2019 թվականի հունիսի 7-ին որպես ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն, իսկ արդեն 2020 թվականի փետրվար ամսին ձեռք է բերել իրավական կարգավիճակ՝ գրանցվելով որպես հասարակական կազմակերպություն։
Կառույցի նպատակներն են՝
Ժողովրդավարական արժեքների տարածումը ՀՀ մարզային համայնքների երիտասարդների շրջանում, մարզային երիտասարդների քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների մասնակցության խթանումը։
Կազմակերպության խնդիրներն են՝
Բարձրացնել համայնքային երիտասարդների քաղաքացիական ինքնագիտակցության և ակտիվության մակարդակը, մարզաբնակ երիտասարդների և ուսանողների համար հասանելի դարձնել կրթական, գիտական, ուսանողական, արվեստային, քաղաքացիական և մշակութային քննարկումներն ու միջոցառումները՝ յուրաքանչյուր շահառուի տալով ինքնաճանաչման և զարգացման հավասար հնարավորություններ, և այդպիսով մեծացնել երիտասարդների ներգրավվածությունը համայնքներում և երկրում որոշումների կայացման և քաղաքացիական գործընթացներում:
Մեր կազմակերպության ծառայությունները բացառապես անվճար են։
Կազմակերպության գործունեության 4 տարիների ընթացքում մարզաբնակ երիտասարդների համար իրականացրել (և ներկայումս էլ իրականացնում) ենք՝
- Ուսանողական, կրթական, գիտական, քաղաքացիական և այլ 500+ միջոցառումներ, որոնց այս 4 տարիների ընթացքում մասնակցել են շուրջ 3000 մարզաբնակ երիտասարդներ
- Տարբեր օտար լեզուների 40 անվճար ակումբներ մեր գրասենյակում, որոնց այս 4 տարիների ընթացքում մասնակցել են շուրջ 1500 մարզաբնակ երիտասարդներ
- Երիտասարդական բանավեճի 6 ակումբներ,
- ՀՀ Հյուսիսային երեք մարզերի երիտասարդներին միավորող 3 խոշոր ճամբարներ,
- Ժողովրդավարության, մարդու իրավուքների և քաղաքացիական ակտիվիզմի թեմաներով 5 երկարաժամկետ դպրոցներ,
- Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ամասիա համայնքների երիտասարդների համար արշավներ
- Միջազգային կրթության վերաբերյալ տեղեկատվական 150+ հանդիպումների և վեբինարների շարք,
- Գեղարվեստական և դոկումենտալ գրքերի և ֆիլմերի 200+ քննարկումներ,
- ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքում դրական փոփոխությունների ջատագովություն
- ՀՀ բարձրագույն կրթության, հանրակրթության և գիտության ոլորտների բարեփոխումների ջատագովություն
- 5 խոշոր հետազոտություններ՝ ՀՀ-ի բարձրագույն կրթության խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ,
- Հետազոտություն հեռավար կրթության արդյունավետության գնահատման թեմայով
- Հոդվածների 15 մրցույթներ ՀՀ մարզաբնակ ուսանողների համար
- Մեդիագրագիտության և քննադատական մտածողության 15 անվճար խորացված դասընթացների շարք։
- Դիտորդական առաքելություն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի շրջանակներում
- Խորհրդատվական և գործնական աջակցություն ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդի աշխատանքներին
- Խորհրդատվական և գործնական աջակցություն ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչներին
- Խորհրդատվական և գործնական աջակցություն ՀՀ Շիրակի մարզի աշակետներին և ուսանողներին կրթության և այլ հարցերի վերաբերյալ.
- -և այլն։
2019 թվականից սկսած առ այսօր կազմակերպության կողմից իրականացվել են շուրջ 15 ծրագրեր միջազգային և տեղական գործընկերների ֆինանսական աջակցությամբ։
Մեր տեղական հիմնական գործընկերներն են՝
ՀՀ Կառավարություն,
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն,
ՀՀ Շիրակի մարզպետարան,
ՀՀ Գյումրու համայնքապետարան
Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ | ՀՀ, ք.Երևան
«Ռեստարտ Իջևան» ՀԿ | ՀՀ, ք.Իջևան
«Ռեստարտ Վանաձոր» ՀԿ | ՀՀ, ք.Վանաձոր
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատուն
ՀՀ-ում ԵՄ դեսպանություն
Գյումրու պետական դրամատիկական թատրոն
KASA Foundation
Գյումրու երիտասարդական պալատ
Birthright Armenia (Դեպի Հայք)
Լրագրողների Ասպարեզ ակումբ
Ա.Դ. Սախարովի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
People in Need Armenia
Գյումրի Ինֆոտուն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Անկախ դիտորդ հասարակական դաշինք
ՀՔԱ Վանաձորի գրասենյակՀայաստանում Էրասմուս+ ազգային գրասենյակ
և այլն։
Մեր կառույցի աջակցությամբ Վանաձորում ստեղծվել է «Ռեստարտ Վանաձոր» երիտասարդական կազմակերպությունը, ինչպես նաև Լեռնանցք գյուղում մեր՝ «Ռեստարտ Հայաստան – 2» ճամբարի Լոռու մարզի մասնակիցների նախաձեռնությամբ այդ համայնքի համայնքապետարանի շենքում ստեղծվել է «Լեռնադարան» երիտասարդական գրադարանը:
Նաև մեր կազմակերպությունը ակտիվորեն աջակցել է «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հիմնադրված «Ռեստարտ Իջևան» ՀԿ-ի ստեղծման աշխատանքներին՝ այնտեղ ներգրավելով մեր ճամբարի տավուշցի ակտիվ երիտասարդներին։
ԱՎԵԼԻ ՔԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ ՇՈՒՐՋ 6000+ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ։
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
«Գյումրու Երիտասարդական միություն»-ը հիմնադրվել է 2022թ.-ին «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Գյումրիի 14 պետական կրթական հաստատությունների Ուսանողական և Աշակերտական խորհուրդների հետ համատեղ։
ԳԵՄ-ի նպատակն է Գյումրիում և Շիրակի մարզում երիտասարդության ակտիվացումը, քաղաքացիական գիտակցության բարձրացումը և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության խթանումը։
«ԳԵՄ»-ի առաքելությունն է՝
● Համախմբել Գյումրի քաղաքի Ուսանողական և Աշակերտական խորհուրդներին,
● Տալ հնարավորություն երիտասարդներին զարգացնելու իրենց կարողությունները և հմտությունները տարբեր բնագավառներում,
● Մոտիվացնել երիտասարդներին մրցունակ և նախաձեռնող լինելու համար,
● Բարձրացնել Գյումրիի երիտասարդության և երիտասարդական կառույցների միջև համագործակցությունը՝ հանուն դրական փոփոխությունների,
● Ստեղծել երիտասարդակենտրոն, համագործակցային, և ստեղծագործ, նորարարական ու ջերմ միջավայր։
ԳԵՄ-ի գործունեության 4 հիմնական ոլորտներն են.
2022 թվականի հունիսին «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի և «ԳԵՄ»-ի կողմից իրականացվեց միության նոր անդամ-կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթաց, որի արդյունքում վերապատրաստման դասընթացների մասնակիցներից ձևավորվեցին միության գործունեության 4 ոլորտային ուղղությունները՝ բնապահպանական, մշակութային, կրթական և ժամանցային։
Այժմ միության անդամ-կամավորները՝ ըստ համապատասխան ոլորտի, իրականացնում են թրեյնինգներ, հետազոտություններ, ժամանցային միջոցառումներ, և ունեն ակտիվ մասնակցություն երիտասարդական նախաձեռնություններում՝ ՀՀ Շիրակի մարզի ամբողջ մասշտաբով։ Ներկա պահի դրությամբ ԳԵՄ-ն ունի շուրջ 450 անդամ-կամավորներ։
Միության ոլորտային ուղղությունների միջոցառումները թվերով՝
- Բնապահպանական ոլորտ ՝ Շուրջ 50 ընդհանուր հանդիպումներ, միջոցառումներ, «Բնապահպանությունն ու բնապահպանները» խորագրով պանելային քննարկումներ և այլն։
- Մշակութային ոլորտ՝ Շուրջ 45 ընդհանուր հանդիպումներ, միջոցառումներ, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համագործակցությամբ իրականացված միջոցառումներ շուրջ 300 մասնակիցներով
- Ժամանցային ոլորտ՝ Շուրջ 40 ընդհանուր հանդիպումներ, միջոցառումներ, Մաֆիայի առաջնություն, ինտելեկտուալ խաղեր և այլն։
- Կրթական ոլորտ՝ Շուրջ 50 ընդհանուր հանդիպում-միջոցառումներ, շուրջ 15 հանդիպումներ միջազգային կրթական ծրագրերի մասին, 10-ից ավելի «Հաջողության պատմություն» խորագրով հանդիպումներ հաջողակ և հայտնի անհատների հետ։
ԳԵՄ-ին միանում են նոր կրթական հաստատություններ, ավագ դպրոցներ և քոլեջներ։
Համագործակցություններ՝
- Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին
- «Գուդրայք Ջոն» սիրողական աստղագիտության ՀԿ
- Արթիկի կլիմայի կայուն զարգացման ՀԿ
- Մհեր Մկրտչյանի թանգարան
- Արևելյան գործընկերություն
- FLEX և UWC
- ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդ
և այլն։
Կազմակերպության հիմնադրման հռչակագիրը
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն սույն հռչակագրով սահմանված արժեքները և սկզբունքները կիսող, ստորև շարադրված խնդիրների լուծման նպատակով հիմնադրված հասարակական կազմակերպություն է։ Մենք առերևույթ ճշմարտություն ենք համարում հետևյալը.
• Յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ պայմաններում որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունք:
• Յուրաքանչյուր ոք ունի կրթության գործընթացի, դրա պայմանների և իրեն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով առնչվող հարցերի շուրջ միավորումներ կազմելու և դրանց միջոցով իր շահերը լավագույնս ներկայացնելու իրավունք։
• Համալսարանները կրթության ոլորտում վճարովի հիմունքներով ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնք կոչված են՝ իրենց ողջ գույքով, գիտատեխնիկական հնարավորություններով, պրոֆեսորադասախոսական կազմով և վարչական ապարատով ծառայելու իրենց ծառայություններից օգտվող շահառուներին և հանրության մտավոր ներուժի զարգացման գերակա շահին, ինչպես նաև այդ նպատակով ապահովելու համապատասխան պայմաններ և միջավայր։
Մենք առանցքային խնդիրներ ենք համարում.
- Կրթության ոլորտի թերֆինանսավորումը՝ դրանից բխող բացասական հետևանքներով (դրամաշնորհների սղություն, բնակչության եկամտի հետ համեմատած անհամաչափ բարձր վճար, դասախոսական կազմի ցածր աշխատավարձ, տեխնիկական թերհագեցվածություն և այլն)։
- Բուհերի վարչական ապարատի և ուսանողական խորհուրդների կուսակցականացվածությունը։ Անմիջականորեն իրենց վերաբերվող հարցերով որոշումներ կայացնելու գործում, ուսանողների ձևական ներգրավվածությունը, որոշումների կայացման մեջ որոշիչ ձայն չունենալը։
- Ազատ կամարտահայտման դեպքում ուսանողների նկատմամբ կիրառվող վարչական ճնշումները։ Իրավական կամայականությունները։
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների բացակայությունը։
- Բուհական կոռուպցիան։
- Դասախոսական կազմի մեթոդական ոչ արդիական լինելը, ուսումնական նյութերի անբավարարությունն ու անհասանելիությունը և, որպես հետևանք, կրթության ցածր որակը։ Կոմունալ արժանապատիվ պայմանների բացակայությունը։
Վերոհիշյալ իրավունքների լավագույնս իրացման և խնդիրների լուծման նպատակով մենք կազմավորում ենք «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն, և մեր գործունեության համար հռչակում հետևյալ սկզբունքները.
1. Հասարակական կազմակերպությունը մերժում է ռասսայական, կրոնական, սեռական կողմնորոշման, ազգային, գենդերային, սոցիալական և որևէ հիմքով խտրականությունը:
2. Հասարակական կազմակերպությունում որոշումները կայացվում են ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին համաձայն՝ առավելագույն մասնակցայնության պայմաններում և յուրաքանչյուր մասնակցի կարծիքը հաշվի առնելով:
3. Հասարակական կազմակերպության անդամների միջև աշխատանքի բաշխումը կատարվում է ըստ ունակությունների՝ հիմքում ունենալով պատասխանատվության սկզբունքը:
4. Հասարակական կազմակերպությունը որևէ կուսակցության չի հարում, չի ներգրավվում կուսակցական գործունեության մեջ:
5. Հասարակական կազմակերպության անունից հայտարարություններ տարածվում են նրա կողմից պաշտոնապես հայտարարված տեղեկատվական հարթակներում (կայք, ֆեյսբուքյան էջ և այլն):
6. Հասարակական կազմակերպությունը բաց է համագործակցության, միևնույն արժեքները կրող և հռչակված սկզբունքներին չհակասող ցանկացած սուբյեկտի աջակցության համար: