21-րդ դարում ամենահաճախ հանդիպող բառերից մեկը ֆեմինիզմն է։ Շատ հաճախ մենք մեր շրջապատում կարող ենք լսել «Ես ֆեմինիստ եմ » արտահայտությունը, սակայն այս բառի նշանակությունը շատ քչերին է հայտնի։ Երբեմն Ֆեմինիզմ բառին մարդիկ շատ բացասաբար են արձագանքում, սակայն չգիտեն այդ բառի իրական իմաստը։ Շատերը կարծում են, որ ֆեմինիստները ատում են տղամարդկանց, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։
Ֆեմինիզմը, ինչպես և շատ տարբեր շարժումներ, ունի բազմակողմանի տեսություններ: Կախված ժամանակաշրջանից, երկրից, սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակից՝ ֆեմինիզմը տարբեր ձևեր է ստացել։ Այն իր տարբեր դրսևորումներով առաջանում է այն ընդհանուր հավատից, որ մարդիկ, մասնավորապես կանայք և տղամարդիկ, ունեն հավասար հնարավորություններ, և ֆեմինիզմը փորձում է տարբեր ոլորտներում վերականգնել այդ հավասարությունը, որը շատ անգամ պատմական ընթացքում նվազել է:
18-րդ դարի կեսերին ֆրանսիացի լուսավորիչները նպաստել են ֆեմինիստական գաղափարների վերածնմանը։ Վոլտերը գրել է կանանց հանդեպ անարդարության մասին, Մոնտեսքյոն գրել է, որ կինը պետք է մասնակցի հասարակական կյանքին, Հելվեցիուսը պնդում էր, որ «կանանց լուսավորության բացակայությունը միայն նրա թերի և սխալ կրթության հետևանքն է»։
19-րդ դարի երկրորդ քառորդում տարբեր երկրներում ֆեմինիստների պահանջները մարմնավորվում էին մեկ ընդհանուր քարոզչության և գործողությունների մեջ։ Սկզբնապես առաջնային խնդիր էր կանանց բարձրագույն կրթության հասանելիությունը, այնուհետև` օրենսդրական բարեփոխումների և կանանց ընտրելու իրավունքի հարցը` որպես օրենսդրական բարեփոխումների ապահովման միջոց։
Ֆեմինիստ և ֆեմինիզմ բառերն առաջին անգամ կիրառվել են Ֆրանսիայում և Նիդերլանդներում 1872 թվականին, Մեծ Բրիտանիայում՝ 1890-ականներին, իսկ ԱՄՆ-ում՝ 1910 թվականին։ «Ֆեմինիզմ» տերմինն առաջին անգամ անգլերենում հայտնվել է 1890-ականներին, թեև կանանց գիտակից պայքարն ընդդեմ խտրականության ու սեքսիզմի շատ ավելի հին է: Հատկանշական է նաև այն, որ Ֆեմինիզմ բառի ստեղծումը, 1830-ական թվականների, վերագրվում է ֆրանսիացի փիլիսոփա և ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեին։ ՙՙՖեմինիզմ՚՚ հասկացությունը լի է հակասություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են` ում ներառել, ինչը դուրս թողնել, և որոնք են ֆեմինիզմի միավորող թեմաները: Սովորաբար, ինչպես Բելլ Հուքսն է սահմանում, ֆեմինիզմը «սեքսիստական ճնշմանը վերջ տալու պայքարն է»: Տարբեր ժամանակներում ֆեմինիստները տարբեր նպատակներ են ունեցել։ Նրանց նպատակները կապ ունեն նաև այդ ժամանակվա համաշխարհային իրավիճակի հետ։ Արևմտյան ֆեմինիստ-պատմաբաններից շատերը պնդում են, որ բոլոր այն շարժումները, որոնք ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությունը ապահովելուն պետք է համարվեն ֆեմինիստական, նույնիսկ եթե դրանք չեն կիրառում ֆեմինիստական եզրը։ Իսկ ֆեմինիստ-պատմաբանների մեկ այլ խումբ պնդում է, որ եզրը պետք է վերագրվի այդ ժամանակվա ֆեմինիստական շարժմանը և դրա ժառանգորդներին։
Արդի ֆեմինիստական շարժման պատմության մեջ առանձնացնում են երեք շրջան կամ ինչպես անվանում են ալիք։ Ալիքներից յուրաքանչյուրին բնորոշ են իրեն յուրահատուկ նպատակները և իրականացման ձևերը։ Ֆեմինիզմի առաջին ալիքը սկսվել է 19-րդ դարի կեսերին և շարունակվել է մինչև 20-րդ դարի սկիզբը՝ նպատակ ունենալով կանանց տալ ընտրելու և աշխատանքային իրավունքներ։ Երկրորդ ալիքի իրադարձությունները տեղի են ունենում 1960-ականներից 1980-ական թվականներն ընկած ժամանակահատվածում և համարվում են առաջին ալիքի շարունակությունն և այն իր գոյը պահում է մինչ օրերս։ Հետաքրքիր է նաև այն, որ երկրորդ փուլի կարգախոսն է Քերոլ Հենիշի «Անձնականը քաղաքական է» արտահայտությունը։ Երկրորդ ալիքի ֆեմինիստները հասկանում էին, որ կանանց մշակութային և քաղաքական անհավասարության տարբեր դրսևորումները շատ սերտ կապված են իրար։ Նրանք կոչ էին անում կանանց գիտակցել, որ իրենց անձնական կյանքի առանձին կողմերը չափազանց քաղաքականացված են և հանդիսանում են սեռական խտրականություն դնող իշխանական համակարգի արտացոլումը։ Ֆեմինիզմի երրորդ փուլը շարունակությունն ու արձագանքն է երկրորդ փուլի ձախողումներին, որոնք սկսվել էին 1990-ական թվականներին։ Երրորդ ալիքի ընթացքում կանանց իրավունքների պայքարի համար հիմք են հանդիսացել երկու հզոր գործոն։ Դրանք են՝ լիբերալ կամ ազատական փիլիսոփայական ավանդույթը, որի ներկայացուցիչներն էին Ջոն Լոկը, Ժան Ժակ Ռուսոն և որի շրջանակներում զարգանում էր ուտոպիական սոցիալիզմը, որի ազդեցությունը բավական ուժեղ էր։ Այս ուղղության հետևորդներն էին Շ. Ֆուրյեն, Ա. Սեն-Սիմոնը, Ռ. Օուենը։ 1980-ականներից հետո, ֆեմինիզմը սկսեց փոքր–ինչ թուլանալ, բայց 1990-ական թվականներին մի ալիք բարձրացավ՝ ինքնության քաղաքականությունների վրա հիմնված, և խորացավ հետազոտական ու գիտական ոլորտներում։ Ըստ էության, ֆեմինիզմը մտավ ակադեմիական հաստատություններ: Նույն երրորդ ալիքի ժամանակ էր, որ առաջ եկան ֆեմինիստական շատ այլ ճյուղեր, որոնցից են պոստմոդեռն ֆեմինիզմը կամ տրանսֆեմինիզմը։ Վերջինս ներառում էր տրանսգենդերներին, ովքեր հաճախ ֆեմինիստական շարժումներից դուրս էին մնում, չէին ընդունվում իբրև կին և շարժման մասնակից, բայց այս ժամանակ նրանք էլ սկսեցին խոսել, դառնալ տեսանելի։ Սա կապված էր սեռական փոքրամասնության առաջխաղացման հետ։ Ուրեմն սկսած երկրորդ ալիքի վերջից և երրորդ ալիքի ընթացքում ֆեմինիստական պայքարը շատ ավելի բազմակողմանի դարձավ, և մինչև հիմա կան քննադատություններ այն տեսանկյունից, թե միասնականություն չկա, բայց իրականում դա հենց ֆեմինիզմի բերած «նորույթն» է շարժումներում։ Եթե Ֆեմինիզմը բերենք մեր օրեր կտեսնենք շատ հետաքրքիր պատկեր։
Քսաներորդ դարի արդեն 60-ական թվականներից կար ձևավորված ֆիմինիզմի երեք ուղղություններ լիբերալ-ռեֆորմիստական, սոցիալիստական, ռադիկալական։ Լիբերալ-դեմոկրատական ուղղությունը կանանց անհավասարությունը տեսնում էր հասարակությունում համապատասխան իրավունքների բացակյության մեջ։ Մարդիկ այս խնդիրի լուծումը տեսնում էին իրավական բարեփոխումների մեջ։ Լիբերալ ուղղությոնում շատ կարևոր է սեփական որոշումները ու գործողությունները որոնց շնորհիվ կարելի է հասնել տղամարդկանց հետ հավասար իրավունքների։
Ռադիկալ ֆեմինիստական ուղղությունը հիմնաված է այն բանի վրա, որ կանայք մերժում են հայրիշխանությունը։ Հայրիշխանությունը՝ կանանց հանդեպ տղամարդկանց գերակայությունն է։ Այս ուղղության հետևորդները համոզված են որ կարող են ազատագրվել, միայն այն ժամանակ երբ վերացվի հայրիշխանությունը, որը ի սկզբանե խոշտանգող և գերակայող է համարվում։
Մարքսիստական և սոցիալիստական ֆեմինիզմը դիտարկում է կանանց իրավունքների անհավասարությունը նրանց աշխատանքում։ Նրանք պնդում էին, որ անհրաժեշտ է կանանց խնդիրները առանձնացնել հասարակության սոցիալական խնդիրներից։
Ներկայումս այս երեք ուղղությունները արտահայտված չեն, և ֆեմինիզմը հանդես է գալիս որպես կանանց և տղամարդկանց հավասարության համար։ Հիմա հայտնվել է ազգային ֆեմինիզմ, որի միջոցով կնոջ դրությունը վերլուծվում է ոչ միայն սեռի տեսանկյունից, այլև ռասայի և ազգության կատեգորիաների միջոցով։ Սրա վառ օրինակն է «Սև» ֆեմինիզմը։ Այսինքն ոչ միայն սեռական խտրականություն, այլ նաև խատրականություն, որը կախված է ազգությունից և ռասայից։ Ֆեմինիզմի այս տեսակից ազատագրումը իր հետևից կբերի բոլոր մարդկանց ազատություն, քանի որ դա ենթադրում է ռասիզմի, սեքսիզմի և դասակարգային շահագործման ավարտ։
Ֆեմինիստական շարժման հիմնական նպատակներից է կանանց մասնագիտական հնարավորությունների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։ Շատ հնում եղել են նաև արվեստագետ կանայք, որոնց արգելում էին զբաղվել արվեստով, մտածելով, որ արվեստում լավագույնն են միայն տղամարդիկ: Սակայն ժամանակի ընթացքում կանայք բոյկոտել են, հետզհետե ներգրավվելով արվեստ։ Համաձայն պատմության ժամանակին եղել են ամուսիններ, ովքեր երկուսն էլ ունեցել են նկարելու շնորհ, սակայն ամուսինը կնոջը պնդում էր, որ եթե կինը իրեն չլսի և չնկարի իրա ասած կանոններով և գաղտնիքներով, ապա չի դառնա իրական արվեստագետ, մատնացույց անելով, որ նա կին էակ է։
Ֆեմինիզմի մասին կան բազմաթիվ կարծրատիպեր: Օրինակ՝ այն մարդիկ ովքեր քաջատեղյակ չեն այս գաղափարախոսությունից կարծում են, որ ֆեմինիստները ցանկանում են իշխանություն ձեռք բերել և ստրկացնել տղամարդկանց, առավելություն տալ սեփական սեռին, բայց իրականում ֆեմինիզմը ենթադրում է հավասար իրավունքներ ու հնարավորություններ, իսկ դա չի նշանակում ատելություն տղամարդկանց հանդեպ։
Ոմանք կարծում են, որ ֆեմինիզմը պայքար է տղամարդկանց դեմ, բայց այն իրականում պաշտպանում է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքները, այն տալիս է ճիշտ պատկերացումներ, կարծրատիպային մտածելակերպից դուրս։
Ֆեմինիզմի մասին կարծրատիպերից է նաև այն, որ Ֆեմինիստները միայն կանայք են, բայց իրականում կան պրոֆեմինիստ տղամարդիկ, ովքեր կիսում են ֆեմինիստական հայացքներն ու պաշտպանում կանանց իրավունքները։
Ֆեմինիզմը Հայաստանում, տղամարդկանց հետ կանանց համար քաղաքական, սոցիալական և տնտեսական հավասարություն հաստատելու նպատակ հետապնդող շարժում է։ Հետազոտողների մի մասի համաձայն, Հայաստանում գոյություն չունի որևէ ֆեմինիստական շարժում, սակայն հետազոտողների երկրորդ մասի կարծիքով, Հայաստանում առկա է քիչ թե շատ կազմավորված ֆեմինիստական շարժում և կտիվիստներ։ Համաձայն «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն՝ Նորայր Աճուրյանի․
«ֆեմինիզմը պայքար չէ տղամարդկանց դեմ։ Ֆեմինիզմը պայքար է ընդդեմ հասարակությունը քայքայող հայրիշխանության, բռնապետության, ստրկատիրության և անազատության»։ Եվրոպական երկրների կանայք 18-րդ դարի ողջ ընթացքում սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակության կյանքում։ Մեծ թվով կանայք սկսել են ունենալ տնտեսական անկախություն, աշխարհիկ կանայք փորձում էին միջամտել քաղաքականությանը։ Կանայք խնդրել են ճանաչել քաղաքացիական կյանքի նկատմամբ իրենց իրավունքները` կրթություն, աշխատանք, հարգանք ընտանիքում և հասարակությունում։
Նոր Զելանդիայում կանայք ակտիվ ընտրական իրավունք են ստացել 1893 թվականին, իսկ Ավստրալիայում 1902 թվականին կանայք ստացել են և՛ ակտիվ, և՛ պասիվ ընտրական իրավունքներ։ ԱՄՆ-ում առաջին ամերիկացի ֆեմինիստուհին համարվում է Էբիգեյլ Ադամսը։ Նա պատմության մեջ է մտել հայտնի արտահայտությամբ.«Մենք չենք ենթարկվի այն օրենքներին, որոնց ընդունմանը չենք մասնակցել, և իշխանություններին, որոնք չեն ներկայացնում մեր շահերը»: Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում կրթական ձեռքբերումի աճը կապված է ֆեմինիստական հիմնախնդիրների ավելի մեծ աջակցության հետ։ 20-րդ դարի 20-ական թվականներին Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջին ալիքի ֆեմինիստական շարժումը, ընտրական իրավունքներին զուգահեռ, կանանց թույլ տալով սովորել համալսարաններում և աշխատել տնից դուրս, իր խնդիրները լուծված է համարել, և կանանց կազմակերպությունների ակտիվությունն անկում է ապրել։
Համաձայն 2015 թվականի հարցման՝ ամերիկացիների 18 % իրեն ֆեմինիստ է համարում, մինդեռ 85 % հայտնել է, որ հավատում է «կանանց և տղամարդկանց հավասարությանը»։ Հակառակ հավասար իրավունքների մասին գոյություն ունեցող հայտնի հավատքին՝ 52 % իրեն չհամարեց ֆեմինիստ, 26 % վստահ չէր, իսկ 4 % չպատասխանեց։Կանանց շրջանում ֆեմինիստները ամենամեծ աջակցությունը ստացել են Շվեդիայում, որտեղ երեք կնոջից մեկը (36%) իրեն ֆեմինիստ կոչեց։ Նրանց հաջորդում են Իտալիայի (31%) և Արգենտինայի կանայք (29%)։ Վարկանշային աղյուսակում միջին դիրք են զբաղեցնում Մեծ Բրիտանիան , Իսպանիան , ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բելգիան , Ֆրանսիան, Կանադան , Լեհաստանը և Հունգարիան։ Ամենաքիչը իրենց ֆեմինիստ են համարում Ճապոնիայի (8%), Գերմանիայի (7%) և Հարավային Կորեայի (7%) կանայք։ Իտալիայում և Արգենտինայում տղամարդկանց մեկ քառորդը (25%), Լեհաստանում (21%) և Ֆրանսիայում (19%) տասից երկուսը իրեն ֆեմինիստ է համարում։ Նրանց հաջորդում են Շվեդիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Միացյալ թագավորության, Հունգարիայի, Բելգիայի և Ավստրալիայի տղամարդիկ։ Ամենաքիչը իրենց ֆեմինիստ են համարում Հարավային Կորեայի (7%), Գերմանիայի (3%) և Ճապոնիայի (3%) տղամարդիկ։
Ֆեմինիստական պատմության մեջ որոշ գործիչներ առանձնանում են ֆեմինիզմում իրենց կարևորագույն ներդրումի շնորհիվ։ Եկեք խորանանք հինգ նշանավոր անհատների կյանքի ու ներդրումների մեջ, ովքեր անջնջելի հետք են թողել ֆեմինիստական շարժման վրա:
1. Գլորիա Սթայնեմ. Անվախ փաստաբանը
Գլորիա Սթայնեմը՝ ամերիկյան ֆեմինիզմի խորհրդանշական դեմքը, իր կյանքը նվիրել է կանանց իրավունքների պաշտպանությանը: 1972 թվականին «Ms.» ամսագրի համահիմնադիր Սթայնեմն օգտագործեց իր հարթակը լույս սփռելու խնդիրների վրա՝ սկսած իրավունքներից մինչև աշխատավայրում խտրականություն: Նրա անվախ լրագրությունն ու չներողամիտ ակտիվությունը ոգեշնչել են սերունդներին՝ նրան դարձնելով տոկունության և հզորացման խորհրդանիշ:
Սթայնեմն ընդգծում է գենդերային կարծրատիպերի վերացման և այնպիսի աշխարհ ստեղծելու կարևորությունը, որտեղ կանայք կարող են ընտրություն կատարել՝ զերծ հասարակական ճնշումներից: Նրա հեռանկարը կենտրոնանում է ներառականության վրա՝ ընդունելով, որ ֆեմինիզմը շարժում է, որն օգուտ է բերում բոլոր սեռերին՝ կոտրելով կոշտ սպասումները և խթանելով ավելի արդար հասարակություն:
2. Բել Հուքս
Բել Հուքսը, փայլուն մտածող և մշակութային քննադատ: Նրա ստեղծագործությունները, այդ թվում՝ «Ես կին չե՞մ»: և «Ֆեմինիստական տեսություն. լուսանցքից դեպի կենտրոն», մարտահրավեր նետեցին ավանդական ֆեմինիստական հեռանկարներին՝ ընդգծելով ռասայի, դասակարգի և սեռի փոխկապակցվածությունը: Հուքսն ընդգծել է ֆեմինիստական շարժման շրջանակներում ներառականության կարևորությունը՝ նպաստելով կանանց պայքարի ավելի համապարփակ ըմբռնմանը:
Իր աշխատություններում նա պաշտպանում է ներառական ֆեմինիզմը, որն անդրադառնում է տարբեր ռասաների, դասերի և ծագման կանանց դիմագրաված եզակի մարտահրավերներին:
3. Չիմամանդա Նգոզի Ադիչիե. Գրական ֆեմինիստը
Չիմամանդա Նգոզի Ադիչին՝ նիգերիացի գրող, անխափան կերպով միահյուսում է ֆեմինիզմը իր գրական ստեղծագործությունների մեջ: Առավել հայտնի է իր TED ելույթով «Մենք բոլորս պետք է լինենք ֆեմինիստներ» և «Դեղին արևի կեսը» վեպերով, Ադիչիի պատմվածքը հմտորեն ուսումնասիրում է գենդերային դերերի և հասարակության սպասումների բարդությունները: Իր հզոր պատմվածքների միջոցով նա դարձել է ֆեմինիզմի համաշխարհային ձայն՝ խրախուսելով ընթերցողներին մարտահրավեր նետել կանխորոշված պատկերացումներին և ընդունել հավասարությունը:
Ադիչին պնդում է ֆեմինիզմի օգտին, որն ընդունում է բազմազանությունը և մերժում է սահմանափակող գենդերային դերերի պարտադրումը:
4. Մալալա Յուսուֆզայ. Կրթության անվախ ակտիվիստը
Մալալա Յուսուֆզայի ճանապարհորդությունը արտասովոր խիզախություն է: Պակիստանում աղջիկների կրթության համար թալիբների հարձակումից փրկված Մալալան հրաժարվեց լռեցնել իրեն: 17 տարեկանում արժանանալով Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ նա դարձավ պատմության ամենաերիտասարդ դափնեկիրը։ Մալալայի անսասան նվիրվածությունը կրթությանը՝ որպես հիմնարար իրավունքի, և նրա գենդերային հավասարության ջատագովությանն արձագանքում են ամբողջ աշխարհում՝ ոգեշնչելով անթիվ անհատների՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Նրա տեսակետները տարածվում են սեռից դուրս՝ ընդգծելով կրթության ավելի լայն ազդեցությունը խաղաղության և առաջընթացի խթանման գործում:
5.Շուշանիկ Կուրղինյան (Փոպոլճյան)
Շուշանիկ Կուրղինյանը (Փոպոլճյան) ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի), մեծացել է աղքատ ընտանիքում։ Որպես հայ գրող՝ Կուրղինյանը դարձել է սոցիալիստական ֆեմինիստական պոեզիայի զարգացման ուժը: Նա գովաբանվում, լայն ճանաչում է վայելում որպես մեկը, «ով ձայն տվեց ձայնազուրկներին» և պատկանում է հայ ամենանշանավոր կանանց թվին։ Գյումրեցի Շուշանիկ Կուրղինյանը առաջին հայ ֆեմինիստ գրողն է, ով դեռ 90-ական թվականներին վեր է բարձրացրել կանանց հանրային դերի վերաարժևորման և իրավունքների հարցը: Նա կանանց իրավունքների իսկական նվիրյալ պաշտպան էր։ Կուրղինյանը հավատում էր, որ տղամարդկանց դեմ լինելը կօգնի ազատել իր բախտակիցներին։ Հավասար իրավունքների կյանքի կոչմանն իր անսահման նվիրվածությունն ու ձգտումը մնում են բանասաստեղծուհու թողած ժառանգության անջնջելի մասը:
Մի բանաստեղծության մեջ հղելով տղամարդկանց, ասում է՝
եղբայրներ, ես նախ և առաջ ֆեմինիստ եմ, պետք է կռվեմ իմ սեռի համար, որ մենք հավասար այս կյանքը ապրենք, և երկրորդը՝ ես ուզում եմ ձեզ հետ ձեռք ձեռքի տված պայքարել հանուն ողջ մարդկության համար, վառ գաղափարների համար:
Այս հինգ ուշագրավ կանայք օրինակ են բերում ֆեմինիստական շարժման բազմազանությունը՝ ցուցադրելով քարոզչության, գրականության և կրթության ուժը հասարակության պատմությունները վերափոխելու գործում: Նրանց ժառանգությունը շարունակում է ոգեշնչել ակտիվիստների նոր սերնդին, հիշեցնելով մեզ, որ գենդերային հավասարության ձգտումը շարունակական ճամփորդություն է, որը պահանջում է ձայներ կյանքի բոլոր շերտերից:
Աղբյուրներ
- https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6940
- https://socioscope.am/archives/342
- https://www.google.com/amp/s/womenfundarmenia.org/20-%25D5%25B0%25D5%25A5%25D5%25BF%25D5%25A1%25D6%2584%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D6%2580-%25D6%2583%25D5%25A1%25D5%25BD%25D5%25BF-%25D6%2586%25D5%25A5%25D5%25B4%25D5%25AB%25D5%25B6%25D5%25AB%25D5%25A6%25D5%25B4%25D5%25AB-%25D5%25B8%25D6%2582-%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25B6%25D6%2581-%25D5%25B4%25D5%25A1/amp/
- https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4
- https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
- https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6940
- https://wgs.eku.edu/what-feminism-0
- https://cyberleninka.ru/article/n/feminizm-istoki-etapy-razvitiya-i-osnovnye-napravleniya
- https://enlightngo.org/post/25931
- https://boon.am/shushanik-kurghinyan/
- Տաթևիկ Վարդանյան ՙՙՖեմինիզմը և տնտեսագիտությունը՚՚, 2022
Հեղինակներ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Լուսինե Հարթենյան
Լուսինե Թորիկյան
Զոյա Գևորգյան
Ռուզաննա Բարսեղյան
Լիլիթ Հակոբյան
Լուիզա Հարությունյան
Նվարդ Մինասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն