Ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկը սեքսիզմն է: Այն գոյություն ունի կայնքի բոլոր որոլրտներում և դրանից տուժում են շատերը: Եկեք հասկանանք, ի՞նչ է սեքսիզմը և թե ի՞նչ հետևանքներ է այն թողնում հասարակության անդամների վրա:
Սեքսիզմը մի սեռի գերակայության ենթադրություն է մյուսի նկատմամբ և դրանով պայմանավորված խտրականություն ենթադրաբար ստորադաս համարվող սեռի, հատկապես տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ: Գենդերային խտրականությունը հատկապես ընդգծվում է աշխատատեղերի անհավասարության առումով։ Ցանկացած արտահայտություն, որի հիմքում այն գաղափարն է,թե որոշ անձիք,առավել հաճախ՝ կանայք, ավելի ՙՙցածրակարգ՚՚ են իրենց սեռի պատճառով,համարվում է ՍԵՔՍԻԶՄ: Սեքսիզմը վնասակար է: Այն առաջացնում է անարժանության զգացում, ծանր հետևանքներ ունի կանանց և աղջիկների համար: Համաձայն հետազոտությունների՝
1. Կին լրագրողների 63 % առերեսվել է խոսքային բռության:
2. Կանայք տղամարդկանց համեմատ մոտ երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում կենցաղային չվճարվող աշխատանքի վրա:
3. Կանանց 80%-ը նշել է, որ աշխատավայրում առերեսվել են այնպիսի երևույթների, ինչպիսին է մենսփլեյնինգը:
4. Եվրոպայում լրատվության աղբյուրների և լրատվական ռեպորտաժների 75 % «Սեքսիզմ» բառը գործածության է դրվել ԱՄՆ-ում «Երկրորդ ալիք» ֆեմինիստական շարժման մասնակիցների կողմից՝ այն համանմանությամբ ձևավորելով «ռասիզմ» բառի հետ։ Զարգացած ֆեմինիստական տեսության և գենդերային ուսումնասիրությունների շրջանակներում՝ սեքսիզմի ըմբռնումը ժամանակի ընթացքում լայն տարածում է գտել հասարակական և հումանիտար գիտություններում: Հասարակական գիտություններում սեքսիզմը ընդհանուր առմամբ հասկացվում է որպես գաղափարախոսությունների և գործելակերպերի բարդ համակարգ, որն աջակցում է հայրիշխանությանը կամ տղամարդկանց գերակայությանը և ներթափանցում է բոլոր սոցիալական ինստիտուտները և սոցիալական կազմակերպման մակարդակները «Սեքսիզմի» սահմանումը քննարկման առարկա է, այդ թվում՝ միջազգային մակարդակով։ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին ընդունել է Հանձնարարական CM/Rec(2019) սեքսիզմի կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ ընդունեցին սեքսիզմի սահմանումը. «ցանկացած գործողություն, ժեստ, տեսողական ներկայացում, բանավոր կամ գրավոր խոսք, պրակտիկա կամ վարքագիծ՝ հիմնված այն մտքի վրա, որ անձը կամ մարդկանց խումբը ստորադաս է իրենց սեռի պատճառով» համարվում է սեքսիզմ: Սա առաջին անգամն էր, որ այս տերմինի սահմանման վերաբերյալ պաշտոնական միջազգային համաձայնություն կար։ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը, հատկապես ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, Պեկինի հռչակագիրն ու Գործողությունների ծրագիրը, դիտարկում են սեքսիզմը, խտրականությունը, կանանց նկատմամբ բռնությունը, գենդերային կարծրատիպերը և անհավասարությունը որպես փոխկապակցված երևույթներ, քանի որ սեքսիզմն արդարացնում է մի սեռի ստորադաս և մյուսի գերադաս կարգավիճակը համարելով մեկի (հիմնականում՝ արական սեռի) գերակայությունը բնական, ակնհայտ, սովորական և հաստատուն, հետևաբար՝ արդար:
Սեքսիզմը իր մեջ է ներառում կանանց արժեզրկման տարբեր ձևեր ու տեսակներ, հետևապես, սեքսիզմի դրսևորումների տարբեր դասակարգումներ կան: Սեքսիզմը բաժանում են երեք տեսակի` թշնամական, «բարյացակամ» և երկակի։
Թշնամական սեքսիզմը բնութագրվում է կանանց անլիարժեքության մասին բացահայտ պնդումներով, հանգեցնում է ծայրահեղ դրսևորումների՝ կնատյացության ու ատելության խոսքի:
«Բարյացակամ» սեքսիզմն արտահայտվում է կանանց որպես հոգատար, զգայուն, թույլ և տղամարդկանց պաշտպանության կարիքն ունեցող էակների ներկայացմամբ, ինչը կանանց երբեմն կարող է հաճելի թվալ:
Թշնամական սեքսիզմը կանանց մեջ վրդովմունք և դրան դիմակայելու ցանկություն է առաջացնում։ «Բարյացակամ» սեքսիզմը անհավասարությունը պահպանելու ավելի արդյունավետ միջոց է համարվում, քան ուղղակի նվաստացումը կամ թշնամությունը: Սակայն սեքսիզմի երկու տեսակներն էլ` և՛ թշնամականը, և՛ «բարյացակամը», թեև տարբեր կերպ, բայց արդարացնում են տղամարդկանց գերիշխանությունը: Եթե «բարյացակամ» սեքսիզմը խրախուսում է կանանց հնազանդվելու իրենց գենդերային դերին և հասարակության սահմանած նորմերին, ապա թշնամական սեքսիզմն օգտագործվում է որպես պատժամիջոց այն կանանց նկատմամբ, որոնք չեն ենթարկվում իրենց սահմանված գենդերային դերերին՝ վիճարկելով տղամարդկային գերիշխանությունը: Գործնականում սեքսիզմի այս երկու տեսակները կարող են միաժամանակ կիրառվել տարբեր կանանց նկատմամբ, և նման պրակտիկան անվանում են ամբիվալենտ սեքսիզմ:
Սեքսիզմի սահմանային ենթատեսակն է «մենսպլեյնինգը», երբ տղամարդիկ անլուրջ են վերաբերվում կնոջ կողմից արտահայտվող ցանկացած կարծիքի կամ փորձում են ճնշել այդ կարծիքը՝ կասկածի տակ դնելով կանանց մտավոր ունակությունները և ցուցադրաբար բացատրական աշխատանք կատարելով։
Թաքնված սեքսիզմ է համարվում ժխտողական դիրքորոշումը սեքսիզմի կամ կանանց նկատմամբ խտրականության վերաբերյալ: Օրինակ՝ թաքնված սեքսիզմին բնորոշ են հետևյալ հայտարարությունները. «Ժամանակակից հասարակության մեջ կանանց նկատմամբ խտրականություն այլևս գոյություն չունի», «Կանայք անիրական պահանջներ են ներկայացնում հավասարության առումով», «Վերջին տարիներին կանայք չափից ավելի իրավունքներ են ստացել» կամ «Հայ կինը միշտ բարձր դիրք է զբաղեցրել» և այլն:
Լայն տարածում ունի նաև ներքնայնացված սեքսիզմը, որով բնորոշվում է կանանց այնպիսի պահվածքը, երբ նրանք անգիտակցաբար վերարտադրում և տարածում են սեփական սեռի նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերը՝ ընկալելով դրանք որպես ճշմարտություն: Ներքնայնացված սեքսիզմի պատճառը, որ կանայք քննադատաբար են վերաբերվում հաջողակ կանանց, դրանով իսկ կասկածի տակ դնելով կանանց ներուժն ու հաջողության հասնելու հնարավորությունները:
Սեքսիզմի դրսևորում է նաև «Մեղադրանքով»: Հասարակության մեջ բավականին տարածված է զոհին մեղադրելը և բռնաբարությունը, ըստ էության, արդարացնող այս դիրքորոշման համաձայն՝ տուժող կողմը պատասխանատվություն է կրում հանցագործության համար, քանի որ հրահրել է բռնարարին այս կամ այն կերպ։
Մասնագիտական սեքսիզմ նաև կոչվում է սեքսիզմ աշխատավայրում։ Աշխատանքային սեքսիզմը պայմանավորված է սոցիալական դերի տեսությամբ և հասարակության մեջ առկա տարբեր կարծրատիպերով։ Սոցիալական դերի տեսությունը բազմաթիվ ազդեցություններ ունի կանանց վրա, որոնցից շատերը վերաբերում են մասնագիտություններին։
Չնայած աշխատավայրում կանանց և տղամարդկանց միջև բացը փակելու փորձերին, կանայք դեռևս բախվում են հասարակության մեջ ներկառուցված կարծրատիպերի վրա հիմնված խնդիրների։ Թիինա Լիկկին, որ վարքագծային պատկերացումների թիմի անդամ է, ուսումնասիրել է, որ մասնագիտությունների գծով կանանց մասին կարծրատիպերը, որոնք հեռացնելը դժվար է, քանի որ, չնայած աշխատանքի վերապատրաստմանը, մարդիկ դեռևս կարծրատիպային մտքեր ունեն։
Հասարակության միջոցով բազմաթիվ կարծրատիպեր են ներդրվում մեր կյանքում, ինչը մշտական շարունակականություն է առաջացնում։ Սա դժվարացնում է այս կարծրատիպերից հեռու մնալը, քանի որ դրանք հայտնի են եղել հասարակության մեջ հարյուրավոր տարիներ։
Սեքսիզմը սերտորեն կապված է գենդերային կարծրատիպերի հետ, քանի որ խտրական գործողությունները կամ փոխհարաբերությունները հաճախ հիմնված են ենթագիտակցության մեջ ամրացված կողմնակալ համոզմունքների կամ ընդհանրացումների վրա:
Ըստ Եվրոպայի խորհրդի սահմանման, գենդերային կարծրատիպերը բնորոշվում են որպես կողմնակալ բնույթի սոցիալական և մշակութային մոդելներ կամ գաղափարներ, որոնցով կանանց և տղամարդկանց վերագրվում են իրենց սեռով սահմանված և սահմանափակված բնութագրեր և դերեր։
Գենդերային կարծրատիպերը կարող են սահմանափակել աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց բնական տաղանդների և կարողությունների զարգացումը, նրանց կրթական և մասնագիտական նախասիրությունները և փորձը։ Կարծրատիպերը վերագրում են կանանց և տղամարդկանց ոչ միայն սահմանափակ, այլև հակադրվող որակներ. մասնավորապես, տղամարդկանց վերագրվում են հատկություններ, որոնք կապված են ուժի, ակտիվ գործունեության, իշխանության և գերակայության հետ, իսկ կանանց` ենթակայության, թուլության և պասիվության հետ:
Գենդերային կարծրատիպերը բացատրում և ամրապնդում են ավանդական դերերին բնորոշ անհավասարությունը՝ հիմք հանդիսանալով գենդերային խտրականության համար:
Սեքսիզմի են ենթարկվում հիմնականում կանայք: Այն կարող է նաև բացասաբար ազդել այն տղամադկանց վրա, ովքեր չեն համապատասխանում կարծրատիպերին:
Սեքսիզմի բացասական ազդեցությունն ավելի ծանր կարող է լինել որոշ կանանց և տղամարդկանց համար՝ պայմանավորված վերջիններիս ազգությամբ, տարիքով, հաշմանդամությամբ, սոցիալական ծագմամբ, կրոնով, գենդերային ինքնությամբ, սեռական կողմնորոշմամբ կամ այլ գործոններով։
Խորհրդարաններում պատգամավոր ընտրված կանանց 58%-ը սոցիալական ցանցերում ենթարկվել են սեքսիստական հարձակումների։ Միացյալ Թագավորությունում հետազոտված 16-ից 18 տարեկան աղջիկների 66%-ը դպրոցում ականատես են եղել կամ անձամբ բախվել են սեքսիստական խոսելաձևի: Ամստերդամում կանանց 59%-ն հայտնել են, որ փողոցում իրենց այս կամ այն կերպ հետապնդել կամ անհանգստացրել են, այսինքն՝ ենթարկել են «հարասմենթի»: Ֆրանսիայում հարցված երիտասարդ կանանց 50%-ը վերջին շրջանում բախվել է անարդարության կամ նվաստացման՝ պայմանավորված իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքով: Սերբիայում հետազոտությունները ցույց են տալիս, որ բիզնեսի շրջանակներում կանանց 76%-ին նույնչափ լուրջ չեն վերաբերվում, որչափ՝ տղամարդկանց։
Սեքսիզմի դեմ չպայքարելով, կառերեսվենք բազմաթիվ հետևանքների, օրինակ՝
- Քանդում է կարիերայի ամբիցիաները: Հետազոտողները պարզել են, որ կին ուսանողները, ովքեր հավանություն են տալիս բարեգործական սեքսիզմին, ավելի ցածր կարիերայի սպասելիքներ ունեն և ավելի քիչ հավանական է, որ ձգտում են ֆինանսական անկախության: Որոշ կանայք կարծում են, որ մասնագիտական հաջողությունները կխանգարեն տղամարդկանց համար իրենց գրավչությանը: Դրա պատճառով նրանք կորցնում են կարիերայի մեջ ներդրումներ կատարելու դրդապատճառը, նույնիսկ եթե ցանկանում են կառուցել: Բացի այդ, գենդերային կարծրատիպերը ազդում են այն բանի վրա, թե ինչպես է աշխատողը ընկալվում աշխատավայրում: Հարցումները ցույց են տալիս, որ երբ կինն ընդունում է տղամարդ գործընկերոջ օգնության առաջարկը, նա համարվում է ոչ կոմպետենտ: Իսկ երբ մերժում է, անբարյացակամ է։ Տղամարդիկ նման երկընտրանքի առաջ չեն կանգնում. օգնությունից հրաժարվելը չի ազդում նրանց անձնական որակների գնահատման վրա։ Սեքսիզմի նման դրսևորումները կանանց դրդում են ավանդական գենդերային դերերի. ինչու թշնամանք առաջացնել սպասելիքները չկատարելու համար, երբ կարող ես հետևել դրանց և գտնել մի տղամարդ, ով կապահովի քեզ:
- Բացասական է ազդում ճանաչողական կարողությունների վրա։ Սեքսիստական մեկնաբանությունները ստիպում են կանանց կասկածել իրենց կարողությունների վրա և արդյունքում՝ ավելի վատ կատարել առաջադրանքները: Դա ստուգելու համար հետազոտողները մոդելավորել են աշխատանք փնտրելու իրավիճակը: Մի մարդ, ում նկարագրում էին որպես արդյունաբերական ընկերությունում հավաքագրող, խնդրում էր կին դիմորդներից գլուխկոտրուկ լուծել: Մինչ այս նա մեկնաբանություն է արել. Օրինակ՝ նա ագրեսիվ կերպով ասում էր, որ կանայք ամեն մանրուքից նեղանում են։ Կամ նա «հոգատարությամբ» բացատրեց, որ ոլորտում աշխատում են հիմնականում տղամարդ մասնագետներ։ Սակայն ընկերությունը գիտի, որ կինը կզբաղեցնի նոր պաշտոնը, և տղամարդ գործընկերները պատրաստ են օգնել նրան ընտելանալ դրան:
- Ստիպում է արդարացնել բռնությունը, բարեգործական և թշնամական սեքսիզմը փոխլրացնող են: Կանայք, ովքեր պաշտպանում են ավանդական գենդերային դերերը, ավելի հավանական է, որ արդարացնեն իրենց ամուսինների ագրեսիան: Օրինակ՝ նրանք պատրաստ են թշնամանքը շփոթել կրքոտ սիրո հետ: Բացի այդ, մարդիկ, ովքեր ոչ մի վատ բան չեն տեսնում բարեգործական սեքսիզմի մեջ, հաճախ հավատում են, որ բռնաբարվում են միայն նրանք, ովքեր իրենց «սխալ» են պահում։ Ակնկալվում է, որ կանայք կկանխեն բռնությունը և դիմադրեն դրան, եթե այն տեղի ունենա: Կանայք ավելի հաճախ մեղադրվում են ոտնձգությունների մասին ստելու մեջ, քան այլ հանցագործությունների մասին:
- Ազդում է աշխատավարձի ճեղքվածքի վրա:
- Կանխում է հավասարության համար պայքարը: Կանայք, ովքեր հավանություն են տալիս բարեգործական սեքսիզմին, բացասական վերաբերմունք ունեն «զրուցակիցների» նկատմամբ, ովքեր չեն ցանկանում հետևել ավանդական դերերին: Որպես կանոն, նրանք կարծում են, որ գենդերային անհավասարությունն արդար է. իբր դա հենց իրենց կանանց ընտրությունն է, այլ ոչ թե խտրականություն։
Այսպիսով, սեքսիզմի համատարածությունը և դրան ուղեկցող կարծրատիպերը մնում են ահռելի խոչընդոտ մեր հավաքական առաջընթացի համար: Չնայած հավասարությանն ուղղված քայլերին, սեքսիզմի ազդեցությունը պահպանվում է տարբեր հասարակություններում և համայնքներում: Գենդերային կարծրատիպերի կոշտ սահմանները շարունակում են խոչընդոտել մարդկային ներուժի արտահայտման ողջ սպեկտրը: Անհատների և հասարակությունների համար կարևոր է ակտիվորեն մարտահրավեր նետել և վերացնել այս արմատացած կողմնակալությունները՝ խթանելով այն միջավայրերը, որոնք նպաստում են ներառականությանն ու հավասարությանը: Ճանաչելով սեքսիզմի վնասակար ազդեցությունն իր բոլոր ձևերով՝ մենք կարող ենք աշխատել ավելի արդար և հավասար աշխարհի կառուցման ուղղությամբ, որտեղ անհատները գնահատվում են իրենց կարողությունների և ներդրումների համար, այլ ոչ թե կաշկանդված են հնացած և վնասակար գենդերային նորմերով: Ճանապարհորդությունը դեպի իրական գենդերային հավասարություն պահանջում է շարունակական արտացոլում, կրթություն և համաձայնեցված ջանքեր՝ ազատվելու սեքսիզմի կապանքներից՝ ապահովելով ավելի պայծառ, ավելի արդար ապագա սերունդների համար:
Աղբյուրներ՝
Հեղինակներ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Լուսինե Հարթենյան
Լուսինե Թորիկյան
Զոյա Գևորգյան
Ռուզաննա Բարսեղյան
Լիլիթ Հակոբյան
Լուիզա Հարությունյան
Նվարդ Մինասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն