Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ընդունում են բոլոր մարդկային էակների արժանապատվությունը և պաշտպանում են այն: Մարդու իրավունքները կանոնակարգում են, թե ինչպես պետք է անհատները ապրեն հասարակությունում և գոյակցեն միմյանց հետ, կարգավորում է նրանց հարաբերությունները պետության հետ, ինչպես նաև նրանց հանդեպ պետության պարտավորությունները: Մարդու իրավունքները պաշտպանում են մարդկանց, նրանց արժանապատվությունն ու հիմնական շահերը ոտնահարելուց: Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը մարդու հիմնական իրավունքներ էր համարում կյանքի, ազատության և սեփականության իրավունքները, թեև մարդու իրավունքներն այսօրվա դրությամբ շատ ավելի բազմաթիվ են և մի քանի տասնյակ իրավունք են ներառում: Դրանց մեծ մասը վերաբերում է արդի հիմնախնդիրներին: Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից: Անհատները ևս ունեն պարտականություններ. իրենց իրավունքներից օգտվելիս նրանք պետք է հարգեն այլոց իրավունքները: Որևէ մի կառավարություն, խումբ կամ անհատ իրավունք չունի կատարելու որևէ գործողություն, որով կխախտվեն այլ անձի իրավունքները:
Մարդու իրավունքները անբաժանելի են: Անկախ նրանից, թե ինչ բնույթի են իրավունքները՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, դրանք բոլորը բնորոշ են յուրաքանչյուր մարդկային էակի: Հետևաբար, որպես իրավունք, բոլորը ունեն հավասար կարգավիճակ: «Փոքր» իրավունք հասկացություն գոյություն չունի: Մարդու իրավունքների աստիճանակարգում ևս չկա: Մարդու իրավունքները համընհանուր են՝ դրանք հավասարապես պատկանում են յուրաքանչյուրին, անկախ նրա ծագումից, բնակության վայրից կամ ցանկացած այլ առանձնահատկությունից: Մարդու իրավունքները միջազգային նորմեր են, որոնք ներառում են բոլոր պետություններն ու այսօր ապրող բոլոր մարդկանց: Դրանք հավերժական են՝ դրանք չեն ստեղծված հօգուտ որոշակի անձանց որևէ խմբի, այլ գոյություն ունեն բոլոր մարդկանց համար, կապված են անհատի և մարդկության հետ: Համապատասխանաբար, դրանք ձեռք ենք բերվում ծնվելու առաջին իսկ վայրկյանից և այդ նույն պատճառով էլ դրանք հնարավոր չէ կորցնել: Իրավունքներից մեկի իրականացումը հաճախ ամբողջությամբ կամ մասամբ կախված է այլ իրավունքների իրականացումից: Օրինակ, առողջության իրավունքը կարող է կախված լինել կրթության կամ տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Ստորև ներկայացված են մարդու հիմնական իրավունքները, որոնք կախված չեն սեռրից, տարիքից, ռասայից կամ էլ սեռական կողմնորոշումից։
Կյանքի իրավունք։ Կյանքի իրավունքը մարդու բնական իրավունք է, որի պաշտպանությունը պետության կարևորագույն խնդիրն է: Կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է, նախ, պետության նախականխիչ գործողություններ` ուղղված մարդկանց կյանքի անվտանգության ապահովմանը, այսինքն` մարդու կյանքի նկատմամբ ոտնձգությունների չեզոքացմանը: Իսկ մարդու կյանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում պետությունը պարտականություն է կրում կատարելու արդյունավետ քննություն` արագորեն բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով մեղավորներին, ինչպես նաև ապահովելով տուժողների հարազատների ներգրավումը դեպքերի քննությանը և պետության հոգածության ներքո գտնվող անձանց արդարացի փոխհատուցման տրամադրումը։
Խոշտանգումների արգելք։ Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելքը մարդու հիմնարար իրավունք է, և այդ արգելքը որևէ վերապահում կամ բացառություն չունի: Սա նշանակում է, որ որևէ հանգամանք չի կարող հիմնավորել մարդու նկատմամբ խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, պատիժը, այդ թվում` մարմնական պատիժները:
Կարծիքի արտահայտման ազատություն։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը նույնպես երաշխավորվում է: Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Առողջության պահպանման իրավունք։ Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից են:
Աշխատանքային իրավունք։ Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները մարդու արժանապատիվ և բարեկեցիկ սոցիալական պայմանների հիմքում ընկած կարևորագույն հիմնասյուններից են։
Տվյալ հոդվածը կենտրոնանալու է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանվածության և նրանց հասարակության կողմից ընդունվածության մակարդակի վրա:
ԼԳՊՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում է լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր բառերի սկզբանտառերից։
Նախքան 1960-ական թվականները գոյություն չուներ ինչ-որ մի բառ կամ արտահայտություն, որը կբնութագրեր ոչ հետերոսեքսուալ լինելը՝ առանց նսեմացուցիչ բառերի:
Առաջին տերմինը, որը բնութագրում էր ոչ հետերոսեքսուալներին՝ «հոմոսեքսուալն» էր, սակայն այն ուներ բացասական նշանակություն: 1950-ական և 1960-ական թվականներին այս տերմինը փոխարինվեց «հոմոֆիլ»-ով, իսկ հետագայում դրան փոխարինելու եկավ «գեյ» տերմինը 1970-ական թվականներին, որը առաջին անգամ օգտագործվել է համայնքի ներկայացուցիչների կողմից: 1960-ական թվականներին Լարս Ուլեստրամի առաջարկությամբ ներմուծվեց «սեռական փոքրամասնություն» տերմինը՝ «ազգային փոքրամասնություն» տերմինի նմանությամբ, որն օգտագործվում էր ոչ սպիտակ մարդկանց բնութագրելու համար:
1988 թվականին ԱՄՆ-ում սկսեցին ակտիվ օգտագործել ԼԳԲՏ տերմինը: Չնայած նրան, որ ԼԳԲՏ տերմինի մեջ ամբողջովին չեն ներառված ոչ հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց բոլոր համայնքների սկզբնատառերը՝ նրանք, այդուհանդերձ, ԼԳԲՏ համայնքի մաս են կազմում: Անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր) տերմինը, որ սկսել է օգտագործվել 1996 թվականից կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՔ»՝ Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Քվիր։ Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն։
Որոշ երկրների դիցաբանության մեջ հաճախ կարելի է հանդիպել միասեռականության օրինակններ՝
Հունահռոմեական դիցաբանությունը բաղկացուցիչ առասպելներից շատերում առանձնացնում է արական համասեռամոլությունը: Այս առասպելները նկարագրվել են որպես վճռորոշ ազդեցություն արևմտյան ԼԳԲՏ գրականության վրա։ Համեմատության համար, լեսբիական հարաբերությունները հազվադեպ են հանդիպում դասական առասպելներում, իսկ արական օրինակները բավականին շատ են։
Ապոլոնը՝ արևի և երաժշտության աստվածը, համարվում է միասեռական սիրո հովանավորը, քանի որ նա ուներ բազմաթիվ արական սեռի սիրահարներ և հաճախ նրան կանչում էին միասեռական միությունների օրհնության համար: Ապոլլոնը աստված էր, որն ուներ կանացի դիմագծեր: Ասում են, որ նրա այտերն ու կզակը փափուկ և քնքուշ էին։ Նա անմքուր էր և երկար մազեր էր պահում՝ նրան կանացի տեսք հաղորդելով։ Նրա առասպելներից մեկում նրան ծաղրում են կանացի հագուստ հագնելու համար, մինչդեռ նրա երկվորյակ քրոջը՝ Արտեմիսին ծաղրում էին տղամարդկային և կոպիտ երևալու համար։ Սապֆոյի պոեզիայում Աֆրոդիտեն նույնացվում է որպես լեսբուհիների հովանավորը։
Հերմաֆրոդիտը (նաև հերմաֆրոդիտ բառի համանունը), Հերմեսի և Աֆրոդիտեի որդին։ Հերմաֆրոդիտուսը պատկերված էր որպես թևավոր երիտասարդ՝ և՛ արական, և՛ իգական դիմագծերով, այսինքն՝ սովորաբար կանացի ազդրեր, կրծքեր, մազերի ոճ և տղամարդու սեռական օրգաններ։
Ինչպես տեսնում եք դեռ հին ժամանակներից ի վեր մարդիկ ունեցել են պատկերացումներ, նույնիսկ աստվածներ, որոնք հովանավորել են միասեռականությունը։ Շատ ժամանակներում ու հասարակություններում միասեռականություն ընդունված և սովորական է եղել։
Հայաստանը 2023 թվականի փետրվարի 5-ին ընդունել է օրենք, որը թույլ կտա ԼԳԲՏ անձանց ծառայել Զինվորական Պաշտպանությունում և լինել պաշտպանված հարձակումներից։ Ըստ օրենքի Հայաստանը ճանաչում է արտերկրում ԼԳԲՏ հայ քաղաքացիների ամուսնությունը, ԼԳԲՏ անձիք կարող են որդեգրել երեխաներ ինչպես արտերկրում այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Նույնասեռականությունը Հայաստանում 2003 թվականից ի վեր օրինական է: ԼԳԲՏ համայնքի շատ հայեր քարկոծվում և վտարվում են իրենց ընկերների, ընտանիքների, հասարակության կողմից, որը հիմնավորված է սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ Վերջերս Հայաստանում ԼԳԲՏ համայնքը դարձել է ավելի լավ կապակցված սոցիալական ցանցերի շնորհիվ, թեև վախի զգացումը և անանունության ցանկությունը մնում են ազգային պահպանողական մշակույթի պատճառով։ ԼԳԲՏ համայնքի շատ մարդիկ պնդում են, որ ատելության և բռնության կոչեր են հնչում աշխատավայրում կամ ընտանիքում, սակայն նրանք չեն բարձրաձայնում կամ բողոքում իրենց իրավունքների ոտնահարման կամ քրեական հանցագործությունների մասին։ 2003 թվականի ապրիլի 18-ից, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է։ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով և վավերացնելով, պարտավորվել է ստանձնել՝ ձեռնարկելու կոնկրետ քայլեր բարելավելու ԼԳԲՏ անձանց իրավունքների իրադրությունը Հայաստանում, պայքարելու ԼԳԲՏ անձանց հանդեպ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության, ատելության խոսքի, հանցագործությունների դեմ։ Հատկանշական է իրավապահ, դատական մարմինների դերը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների բացահայտման և արդարացի պատասխանատվության ու պատժի ենթարկման գործում, սակայն, պետական քաղաքականությունը խտրականության բացառման և իրավահավասարության ապահովման ոլորտում արդյունավետ չէ ո՛չ օրենսդրական, ո՛չ գործնական առումով։ Համաձայնության տարիքը 16 է, անկախ սեռից և սեռական կողմնորոշումից։ 2023 թվականին Վատիկանը պաշտոնապես թույլատրել է կաթոլիկ հոգևորականներին օրհնել նույնասեռական զույգերի ամուսնությունը։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել Վատիկանի կրոնական հարցերով վարչությունը։
Ըստ Հելսինկյան Իրավունքների Կոմիտեի 2004 թվականին ստորագրված պաշտպանության նախարարության ներքին հրամանագիրը արգելում է գեյ տղամարդկանց ծառայել զինված ուժերում։ Փաստացի նրանք որակավորվում են, որպես «Հոգեկան խանգարում ունեցող» և ուղեգրվում են հոգեբուժարան։ Հայաստանում ԼԳԲՏ էմիգրացիայի առանձնահատուկ նպաստող գործոններն են` ֆիզիկական անվտանգության սպառնալիքները և անպաշտպանությունը պետությունից, ընտանիքից մերժվածությունը։ Նույնասեռականությունը արգելող օրենքի վերացման արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է զարգացող ԼԳԲՏ իրավունքների շարժման մի շարք նշաններ։
1998 թվականին Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների հայկական ասոցիացիան հիմնադրվել է ԼԳԲՏ սփյուռքահայերին աջակցելու համար։ 2014 թվականի մայիսի 17ին «Իրավունք» թերթը լույս է տեսել մի հոդված, որտեղ նշվում էր տասնյակ ԼԳԲՏ անձանց ֆեյսբուքյան հաշիվների ցանկ, անվանելով նրանց զոմբիներ և մեղադրելով նրանց հոմոսեքսուալ լոբբիի շահերին ծառայելու մեջ։ 2018 թվականի տվյալներով Հայաստանը՝ եվրոպական 49 երկրների մեջ զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, առաջ անցնելով հարևան երկրներից՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Ինչպես նաև 2017 թվականի հուլիսի 3-ին ընդունվեց որոշում, որով Հայաստանից դուրս ամուսնությունները կընդունվեն երկրում ներառելով նաև գեյերի ամուսնությունը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել ԼԳԲՏ համայնքի թեմայի վերաբերյալ։ Վերջին ժամանակներս շատացել են ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերը։ Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը։ Այսպիսով՝ Հայաստանը դարձավ Խորհրդային Միության 2-րդ երկիրը Էստոնիայից հետո, որն ընդունեց դա։
Տոլերանտությունը հասկացություն է, որը նշանակում է այլ մարդու աշխարհայացքի, աշխարհընկալման, վարքի, հայացքների, սովորույթների, բարքերի համբերատարություն և հանդուրժողականություն: Տոլերանտությունը չի ենթադրում անտարբերություն, և չի նշանակում մեկ ուրիշի աշխարհայացքի կամ կենսակերպի ընդունում: Այն ենթադրում է ուրիշ մարդու կողմից իր սեփական աշխարհայացքին համապատասխան ապրելու իրավունքի պատկերացման ընդունում:
Տոլերանտությունն անհրաժեշտ է տարբեր ազգերի, ժողովուրդների, սեռական կողմնորոշման և դավանանքների առանձնահատկությունների համար: Տոլերանտությունը ենթադրում է այլ մշակույթների, մարդկային անհատականության ինքնաարտահայտման և դրսևորման եղանակների հարգանք, ընդունում և ճիշտ հասկացում: Մենք բոլորս անկախ մեր կագարվիճակից պետք է բոլորին մոտենանք հավասար, հարգենք նրանց որոշումները, ապրելակերպը, աշխարհընկալումը։ LGBTQ համայնքը Հայաստանում և մի շարք այլ երկրներում չի ընդունվում հասարակություն կողմից։ Մենք կարող ենք մեր մեջ չընդունել նրանց, բայց պարտավոր ենք տոլերանտ մոտենալ նրանց, հարգենք նրանց իրենց որոշումները, և վերջապես հասկանանք որ նրանք ևս հասարակության լիիրավ անդամներ են այնպես ինչպես մենք բոլորս։ Չհորդորոնք մեր երեխաներին, ծանոթներին, բարեկամներին ատել նրանց, բուլինգի ենթարկել, քանզի մենք դրա իրավունքը չունենք:
Հոդվածի հեղինակներ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Լուսինե Հարթենյան
Լուսինե Թորիկյան
Զոյա Գևորգյան
Ռուզաննա Բարսեղյան
Լիլիթ Հակոբյան
Լուիզա Հարությունյան
Նվարդ Մինասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում