Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ում #գործկա

😍 «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ն հրավիրում է ամենաակտիվ և ամենաերիտասարդական կենտրոնում աշխատելու։

✅ #ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրի համակարգող,
✅ #ՎԱՅՐԸ` ՀՀ, ք. Գյումրի,
✅ #ԴԻՄԵԼՈՒ_ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` ս.թ. ապրիլի 15,
✅ #ԱՇԽԱՏԱՆՔԻ_ՄԵԿՆԱՐԿԸ՝ անմիջապես փորձաշրջանից հետո,
✅ #ԴՐՈՒՅՔԸ՝ լրիվ դրույք:

🔴 Հաստիքի նկարագրությունը՝ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի երիտասարդական ծրագրի համակարգող։

🔴 Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով պատասխանատու է, փորձառու, ստեղծագործ և պատրաստ է հանդես գալ հետաքրքիր և նորարարական, երիտասարդական նախաձեռնություններով, սիրով է կատարում աշխատանքը՝ հետևելով սահմանված վերջնաժամկետներին։

🔴 Պահանջվող կարողություններ և փորձառություն.

✅ Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ՀԿ ոլորտում/քաղհասարակության կազմակերպություններում,
✅ Ծրագրերի համակարգման առնվազն 2 տարվա փորձառություն,
✅ Աշխատանքային գրաֆիկների կազմման և դրանց կառավարման կարողություններ,
✅ Ծրագրի աշխատակազմ կառավարելու փորձառություն,
✅ Հաշվետվություններ պատրաստելու կարողություն,
✅ MS Office-ի գերազանց իմացություն`
✅ Գիտելիքներ հանրային կապերի և հաղորդակցության վերաբերյալ,
✅ Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
✅ Անգլերենի իմացություն (նվազագույնը՝ B2 մակարդակ), ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
✅ Սոցիալական մեդիայում էջեր կառավարելու կարողություն,
✅ Մարդու իրավունքների, արժանապատվության, բազմազանության և հավասարության արժեքների նկատմամբ հարգանք,
✅ ՀՀ-ի բարձրագույն կրթության և երիտասարդության հիմնախնդիրների ընդհանուր պատկերի իմացություն,
✅ Ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն:

🔴 Պահանջվող հմտություններ.

✅ Տեքստ ստեղծելու զարգացած հմտություններ,
✅ Թիմային և անհատական աշխատանքի կարողություններ,
✅ Արագ կողմնորոշվելու ունակություն,
✅ Կազմակերպչական հմտություններ,
✅ Տվյալների վերլուծության կարողություն,
✅ Հաղորդակցման զարգացած հմտություններ,
✅ Հասարակական ակտիվություն,
✅ Ստեղծագործական և քննադատական մտածողություն և նախաձեռնողականություն,
✅ Սթրեսակայունություն.

🔴 Ի՞նչ ենք մենք առաջարկում.

✅ Երիտասարդական, համագործակցող ջերմ թիմ,
✅ Բազմամշակութային, հետաքրքիր միջավայր,
✅ Անձնային և մասնագիտական աճ, զարգացում,
✅ Նոր հմտություններ ու կարողություններ, և իհարկե՝ մեծ փորձառություն,
✅ Կայուն աշխատանք,
✅ Աշխատանքային ճանապարհորդություններ,
✅ Նոր կապեր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում,
✅ Շարունակական վերապատրաստումներ և այլն։

❗ Ինչպե՞ս դիմել․

🔴 Խնդրում ենք gyumrirestart@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել CV և առանձին մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ, 12 տառաչափով) PDF ձևաչափով՝ նամակի թեմա բաժնում նշելով` ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ 2024։

❗ Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։

❗ Հարցերի դեպքում զանգահարել +374 95 718191 հեռախոսահամարով։

❗️ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 20։

😊 Դե՛ ինչ, սպասում ենք ՔԵԶ:

Spread the love