Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հայաստանյան բուհերի համագործակցությունը արտասահմանյան բուհերի հետ

Սույն հոդվածը նվիրված է հայաստանյան բուհերի համագործակցությանը արտասահմանյան բուհերի հետ։

Համագործակցության նպատակն է ծանոթանալ միմյանց մշակույթների հետ, կիսվել գիտելիքներով, ուսումնասիրել կրթական համակարգը և ըստ այդմ բարեփոխումներ կատարել  կրթական ոլորտում։ Սույն հոդվածում ներկայացված է հայաստանյան բուհերի համագործակցության մի քանի օրինակներ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի Պետական համալսարան, ՀՊՏՀ Երևան և Գյումրու մասնաճյուղը, Շիրակի Պետական համալսարան։

Այսօրվա փոխկապակցված աշխարհում համալսարաններն ավելի ու ավելի են գնահատում միջազգային համագործակցության արժեքը՝ որպես ակադեմիական փորձը հարստացնելու և նորարարությունը խթանելու միջոց: Այս համագործակցությունները հարստացնում են ակադեմիական փորձը, խթանում են բեկումնային փոփոխությունները և նպաստում գլոբալացված ուսումնական միջավայրին:

Արտասահմանյան համագործակցությունների առաջին նշանակալի առավելությունն այն է, որ դրանք նպաստում են մշակութային բազմազանության փոխանակմանը: Համախմբելով ուսանողներին և դասախոսներին աշխարհի տարբեր անկյուններից՝ այս համագործակցությունները ստեղծում են դինամիկ ուսումնական միջավայր: Տարբեր մշակույթներ հետ ծանոթանալը ոչ միայն ընդլայնում է անհատական հայացքները, այլ նաև զարգացնում է գլոբալ մտածելակերպ, որը կարևոր հմտություն է մեր ավելի ու ավելի փոխկապակցված աշխարհում: Համատեղ հասանելիությունը ռեսուրսներին, հնարավորություններին և բազմազան փորձին արագացնում է նորարարության տեմպերը: Այս գործընկերությունները հաճախ հանգեցնում են բեկումնային բացահայտումների, քանի որ հաստատությունները օգտագործում են միմյանց ուժեղ կողմերը և ուսումնասիրում բարդ խնդիրների լուծման միջառարկայական մոտեցումները: Միավորելով ռեսուրսները և փորձը, հաստատությունները կարող են լուծել գլոբալ հրատապ մարտահրավերները՝ զգալի ազդեցություն ունենալով հասարակության վրա:

Համատեղ նախաձեռնությունները, կոնֆերանսները և հետազոտական նախագծերը դառնում են մտքերի փոխանակման հարթակներ՝ ճանապարհ հարթելով նոր համագործակցությունների և հնարավորությունների համար։

Ավելին, ուսանողների շարժունակության ծրագրերը, որոնք անբաժանելի են այս համագործակցությունների համար, ուսանողներին տալիս են անգնահատելի փորձ: Արտերկրում սովորելու ծրագրերը, փոխանակման նախաձեռնությունները և պրակտիկաները ուսանողներին բացահայտում են տարբեր կրթական համակարգեր և մշակութային լանդշաֆտներ: Բացի ակադեմիական աճից, այս փորձառությունները նպաստում են այնպիսի կարևորագույն փափուկ հմտությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ հարմարվողականությունը և ճկունությունը:

Ավելին, ուսանողների ներգրավվածության աճը, ինչպես նաև հարակից գործունեությունը կարող են նպաստել տեղական տնտեսությանը։

Միջազգային համալսարանների համագործակցության առավելությունները բազմակողմանի են, քանի որ հաստատությունները շարունակում են ընդունել այս համագործակցությունները, դրանք ոչ միայն բարձրացնում են կրթության և հետազոտության որակը։

Հայաստանից ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր միջհամալսարանական և եվրամիության մի շարք ծրագրերի։ Դրանք ժամանակի ընթացքում ընդլայնվում են ու նոր հնարավորություններ բացում հայ ուսանողների համար։ ՀՀ ում այս հնարավորությունները ընդլայնվելու համար լուրջ աշխատանքներ են տարվում։

Ներկայում համալսարանների ուսանողները  կարող են սովորել  մի շարք  եվրոպական, ամերիկյան համալսարաններում: (https://www.google.com/amp/s/armenpress.am/arm/amp/877520)

Հոդվածի այս հատվածում ներկայացրել ենք ՀՀ մի քանի բուհերի արտերկրյա համագործակցությունները:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան (ԲՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ ԲՊՀ-ն որակյալ մասնագետներ Է պատրաստում օտար լեզուների և սոցիալական գիտությունների ոլորտներում։1962 թ.-ին համալսարանը վերանվանվեց ռուս ականավոր մտավորական, բանաստեղծ Վալերի Բրյուսովի անունով։ ԲՊՀ-ն այսօր համագործակցում է աշխարհի 30 երկրների շուրջ 120 համալսարանների հետ, այդ թվում՝ Չինաստանի Դալիանի օտար լեզուների համալսարանի, Ֆրանսիայի Սորբոնի, Գերմանիայի Հայդելբերգի, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի և Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի, Բելգիայի Լյուվենի Կաթոլիկ, Իտալիայի Վերոնայի, Ավստրիայի Վիեննիայի և Զալցբուրգի, Բուենոս Այրեսի Ռոսարիոյի, Մոսկվայի պետական լեզվաբանական, Իսպանիայի Վայադոլիդի, Իրանի Ալամեհ Թաբաթաբայի անվան և այլ համալսարանների հետ, և իրականացնում է ուսանողների, դասախոսների և վարչական կազմի ներգնա և արտագնա շարժունության ծրագրեր, համատեղ որակավորման շնորհման ծրագրեր, գիտահետազոտական ծրագրեր, գիտական համաժողովներ, կոնֆերանսներ, հրապարակումներ և այլն։ Այս շարքին են պատկանում Բրյուսովյան ամենամյա ընթերցումները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենամյա միջոցառումները և Էրազմուս պլյուս, Միջազգային կրեդիտային շարժունության, Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրերը։ 2022թ. հոկտեմբերին Պեկինի օտար լեզուների համալսարանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև գործող միջբուհական համաձայնագրով չինացի ուսանողները  ԲՊՀ-ում  ուսանել են  մեկ կիսամյակ: Պեկինի օտար լեզուների համալսարանի ապագա հայագետները ուսումնասիրում են բանավոր և գրավոր հայերեն, չինարեն-հայերեն թարգմանություն, հայ գրականության պատմություն և հայագիտական այլ դասընթացներ:  (https://brusov.am/#)

Երևանի Պետական Համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում։ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն ակտիվ մասնակցում է բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, որոնց շրջանակում համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման բազմաթիվ ծրագրերի և կրթություն ստանալու արտասահմանյան լավագույն բուհերում: Բուհ-ի միջազգայնացումը ռազմավարական նպատակ դարձնելով՝ ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել համագործակցությունն աշխարհի տարբեր երկրների գործընկեր համալսարանների հետ՝ իրագործելու ցանցային ուսուցում։ Երևանի Պետական համալսարանը համագործակցության պայմանագրեր է կնքել շուրջ 50 երկրի ավելի քան 230 համալսարանների և գիտական կենտրոնների հետ։ Արդյունավետ համագործակցել աշխարհի մի շարք հայտնի համալսարանների՝ Արիզոնայի պետական համալսարան (ԱՄՆ), Ռոստոկի համալսարան, Տրիերի համալսարան, Հումբոլդտի համալսարան (Գերմանիա), Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարան (Ֆրանսիա), Ֆլորենցիայի համալսարան, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան (Իտալիա), Վարշավայի համալսարան (Լեհաստան)։ ԵՊՀ-ից  2014-2015 ուստարում գնացել են շուրջ 45 երկրներ, որից մոտ 35-ում՝ ուսանողներ, 40-ում՝ դասախոսներ: ( https://www.ysu.am/ )

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ Միջպետական պայմանագրերի շրջանակներում ԵՊՀ-ից, օրինակ, մեկնում են հիմնականում Հորդանան, Քուվեյթ, Եգիպտոս։

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասում է, որ ԵՊՀ-ն ևս փորձում էր ընդլայնել համագործակցությունները միջազգային համալսարանների հետ: Նախորդ տարի ԲՈՒՀ-ը եռակողմ համաձայնագիր է կնքել ՌԴ Հարավային դաշնային պետական համալսարանի հետ, որում ընդգրկված են երկու համալսարաններ և ՀՀ կրթության և գիտության պետական կոմիտեն:

Վերջերս Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս պլյուս» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարել ԵՊՀ-ում: ԵՊՀ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև  ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։ Այս ուսումնական տարվանից գործող «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրելու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ներկայացնելու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու  կարևորությունը: (https://www.google.com/amp/s/armenpress.am/arm/amp/877520)

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ հիմնադրվել է 1997թ.։ ՈՒսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի չափորոշիչներին համապատասխան` երկաստիճան կրթական համակարգի գիտելիքների գնահատման կրեդիտային եղանակով: 2016 թվականից պայմանագրեր են կնքվել եվրոպական մի շարք համալսարանների հետ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ուսանողների կրթական ծրագիրը այդ համալսարաններում շարունակելու և դասախոսների փորձի փոխանակման համար:  (https://asue.am/am/asue/structure/pages/gyumri-branch)

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարան: Հիմնադրվել է 1934 թվականին: ՀՀ-ում 2005 թվականից սկսված բուհական կրթության բարեփոխումների, միջազգայնացման գորընթացներում ՇՊՀ-ի ակտիվ ներգրավման արդյունքում ներդրվեց կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը, ԲՈՒՀ-ն ընդլայնեց միջազգային համագործակցության ոլորտներն ու գործընկերների շրջանակը՝ պայմանագրեր կնքելով  շուրջ 30 եվրոպական, 20 ԱՊՀ և 40 հայաստանյան բուհերի ու այլ կազմակերպությունների հետ: Հիմնվեցին նոր կառուցվածքային ստորաբաժումներ, ուսումնական լաբորատորիաներ ու կրթական ծրագրեր, արդիականացվեցին ու համակարգչային տեխնիկայով կահավորվեցին մի շարք մասնագիտական լսարաններ: Համալսարանն ունի իր օրհներգը, զինանշանը և ոսկյա հուշամեդալը, որը շնորհվում է Գիտական խորհրդի որոշմամբ։ ՇՊՀ-ն համագործակցել և համագործակցում է, այնպիսի միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ հետ ինչպիսիք են՝ Erasmus+, առցանց աշխատաժողով «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում» խորագրով, «համաշխարհային խաղաղության տեղական արմատները». ուսանողական միջազգային գիտաժողով և այլն։ (https://shsu.am/ )

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, սակայն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունը սկիզբ է առել 1975 թ. օգոստոսի 6-ից:

Բուհի լրիվ անվանումը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Կրճատ անվանումը՝ «ՀՊՏՀ» ՊՈԱԿ։

ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր: Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում  բարեփոխումների շրջան է, կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում: ՀՊՏՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները դրոշը, պատկերանշանը (լոգո), կարգախոսը, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին:

 ՀՊՏՀ- ն ունի այնպիսի միջազգային կապեր ինչպիսիք են՝ Միջազգային վիշեգրադյան ֆոնդը, որի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։

«Ասիայում և Կովկասում թվային կրթության միջազգայնացում» (IDEA) նախագիծը նպատակ ունի ստեղծել կառավարման և ինֆորմատիկայի ոլորտում կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրեր՝ գործընկեր համալսարանների միջև: Erasmus+ -ը, Շվեդական ինստիտուտը: (https://asue.am/)

Ուսումնասիրելուվ հայաստանյան ԲՈՒՀ-երը և նրանց համագործակցությունները արտասահմանյան ԲՈՒՀ-երի հետ կարող ենք հանգել այն եզրակացնել, որ  ՀՀ-ում սովորելով ուսանողները  լայն հնարավորություներ ունեն մասնակցել փոխանակման ծրագրերին, որոնք շատ կարևոր են մասկագիտական բարձր որակավորում ունենալու համար։ Փոխանակման ծրագրեին մասնակցելով ուսանողները ոչ միայն կծանոթան այլ երկների մշակույթին, կշփվեն այլ ազգերի ներկայացուցիչների հետ, այլև կզարգացնեն իրենց փափուկ հմտություններ, ձեռք կբերեն արտասահմանում ապրող ընկերներ։ Արտասահմանում սովորելը ունի շատ դրական կողմեր, և հայստանյան Բուհ-երը տալիս են այդ հնարավորությունը, փորձենք հնարավորինս շատ օգտվել այդպիսի հնարավորություններից որովեհտև Դուք ունեք բացառիկ հնարավորություն, իսկ հնարավորությունները բաց թողնել չի կարելի։

Հեղինակներ՝

Հռիփսիմե Մկրտչյան

Լուսինե Հարթենյան

Լուսինե Թորիկյան

Լիլիթ Հակոբյան

Նվարդ Մինասյան

Զոյա Գևորգյան

Ռուզաննա Բարսեղյան

Լուիզա Հարությունյան

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love