Նախաբան
Ընդհանուր տեղեկություն Սպանդարյան գյուղի մասին
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ (ՂՈՒԼԻՋԱՆ)
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղը հիմնադրվել է 1829 թվականին սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածով` Կարսի փաշայությունից 2467 ընտանիքների վերաբնակեցման արդյունքում: Սպանդարյան գյուղի նախնիները եկել են Կարսի փաշայության Բերդիկ գյուղից: Իսկ 1918-1920 թվականներին գյուղը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի այլ գավառներից: Գյուղը Սպանդարյան է անվանակոչվել 1946 թվակականի մայիսի 31-ին: Մինչ այդ կոչվել է Ղուլիջան, որը հավանաբար բնակավայրի ուրարտական շրջանի Կուլիաինի անվան ձևավորման տարբերակն է: Գյուղը որպես բնակավայր հայտնի է եղել դեռևս բրոնզի դարաշրջանում: Այդ մասին են վկայում գյուղի տարածքից հայտնաբերված բազմաթիվ բրոնզե զենքեր, զարդեր և խեցեղեն, որոնց մի մասը պահվում է
«Կուլիաինի» թանգարանում: Իսկ Կիկլոպյան ամրոցի մնացորդները և ուրարտական սեպագիր արձանագրությունը վկայում են այն մասին, որ գյուղը բնակավայր է եղել նաև մինչ ուրարտական շրջանում: Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի առաջինը իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ իր կառավարման երկրորդ տարում` այսինքն` ք.ա. 785 թվականին: Արձանագրության տեքստը հետևյալն է.
«Ես` Արգիշտի արքաս` Մենուայի որդին, Խալդ Աստծո օգնությամբ Էրեբունիից արշավեցի Կուլիաինի ցեղի վրա, ճնշեցի ապստամբությունը, հիմնեցի բերդաքաղաք»։
«Կուլիանի երկրագիտական թանգարան»
Ավելին` http://surl.li/mgfin
• Հետազոտության հիմնական նպատակները`
- Վերհանել համայնքի դեմոտիվացնող կոմպոնենտները,
- Վերհանել երիտասարդության զբաղվածության
հիմնահարցը, - Երիտասարդությանը ներգրավել կամավորական
աշխատանքներին, - Բարձրացնել սպանդարյանցի երիտասարդների
քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը`
ժամանցի կենտրոնների ստեղծման ու աշխատանքի
իրականացման միջոցով, - Հիմնավորել տեղի երիտասարդության պահանջմունքները։
• Հիմնախնդրի հրատապությունը.
Երիտասարդներից մի քանիսը նշեցին, որ ունեն ազատ ժամանցի կազմակերպման խնդիր։ Սպանդարյանի երիտասարդությունը հիմնականում չունի ազատ ժամանակը արդյունավետ ու հետաքրքիր վայրում անցկացնելու հնարավորություն։ Նրանք գտնում են, որ գյուղում չկան բավականաչափ վայրեր, որտեղ կարող են անցկացնել ազատ ժամանակը։ Երիտասարդները նշում են, որ սա նաև պատճառ է հանդիսանում, որպեսզի նրանցից շատերը ժամանակը վատնեն անիմաստ գուցե նաև վնասակար զբաղմունքների վրա։ Իսկ մյուս մասը նշեց, որ երիտասարդների մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, դրանով իսկ հագեցնելով ազատ ժամանակը։
Որոշ կենտրոնների, պատմամշակութային հաստատությունների առկայությունը կնպաստի մշակույթի ճանաչմանը, մշակութային արժեքների ճանաչմանը և նրանց լիարժեք կայացման գործընթացին։ Սպանդարյանում կա երիտասարդության մեծ ներուժ, սակայն քչերը հնարավորություն ունեն մասնակցել որոշ ՀԿ-ների կազմակերպած միջոցառումներին։ Երիտասարդության համար օրվա առաջին կեսը սկսվում է դպրոցական, ուսանողական ծրագրերով, և դրանից հետո լիցքաթափվելու, քննարկումներ անելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար համապատասխան վայր և ժամանցի կազմակերպման նպատակահարմար ձև չկա։
• Գիտական հիպոթեզներ.
1. Երիտասարդների և ՏԻՄ-երի միջև սերտ կապը կարող է նրանց առջև լայն հնարավորություններ բացել։
2. Երիտասարդական կենտրոնների բացակայությունը բացասական է անդրադարձել նրանց զարգացման վրա։
3. Բախվում են միգրացիայի խնդրին։
4. ՏԻՄ-երի ներկայացուցչություն չունենալը խնդիր է ստեղծում երիտասարդների դիրքորոշման ձևավորման, արտահայտման գործում։
1. Հետազոտության մեթոդաբանությունը
Ինչպես արդեն նշել ենք նախորդ կետում հետազոտության նպատակն է ուսումնասիրել Սպանդարյանի երիտասարդների նպատակները, ձգտումները, ակնկալիքները և վերհանել առկա խնդիրները։
1.2 Հետազոտության ընտրանքը
Հետազոտության օբյեկտն ու առարկան հետազոտության օբյեկտը 18-33 տարեկան անձինք են, իսկ առարկան նույն երիտասարդների շրջանակներում հիմնախնդրի ուսումնասիրությունն է։
Հետազոտության ընտրանքի ծավալը, ռեսուրսային սահմանափակումներով պայմանավորված, սահմանվել է 100 անձ։ Իրականացված երիտասարդական հետազոտությունում որպես հատուկ հետաքրքրություն ներկայացնող խումբ է սահմանվել ուսանողությունը։
Սպանդարյանի երիտասարդների կարիքները բացահայտելու նպատակով իրականացրեցինք հարցում` ըստ նախօրոք մշակված հարցաթերթիկի։ Ստորև ներկայացված են հարցման արդյունքները։
Հարցաշարի հղումը`
http://surl.li/mgfnm
Հարցազրույցի արդյունքները
1. Այն հարցին, թե գյյուղում կան արդյոք այնպիսի վայրեր, որտեղ կարող են ժամանակ անցկացնել ընկերական շրջապատով, պատասխանել են հետևյալ կերպ.
Այս հարցին կարելի է երկու կողմից մոտենալ, առաջինը դրական մյուսը` բացասական։
Առաջինի դեպքում կարող եմ նշել, որ Սպանդարյան համայնքում ընկերների հետ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կարող ենք անցկացնել, մասնավորապես, մշակույթի տանը և հրաշալի բնության գրկում։ Իսկ բացասական կողմն այն է, որ ցավոք չկան համապատասխան ժամանցի վայրեր (օրինակ` սրճարան, զբոսայգի, կինոթատրոն և այլն)։
2. Իսկ հարցվողների 65%-ը կողմ էր գյուղում ակտիվ երիտասարդական կենտրոն բացելուն, մնացած 20%-ը` դեմ, 15%-ը` ձեռնպահ։
1. Հարցվածների թիվն ըստ տարիքի։

2. Հարցների թիվն ըստ սեռի։

Երիտասարդների զբաղվածությանը վերաբերող աղյուսակներ


Ըստ հարցաշարի արդյունքի հարցվածների 54,9%-ը սովորում է, 14,6%-ը աշխատում է, 12,2%-ը
եւ՛ սովորում, եւ՛ աշխատում է, իսկ 11%-ը չի աշխատում։
75,3%-ը ներգրավված է գյուղի առօրյային, իսկ 24,7%-ը` ոչ։
Երիտասարդների զբաղվածության կարգավիճակը.
Հետազոտության արդյունքների համաձայն՝ երիտասարդների 73,3%–ը ներկայումս չի զբաղվում եկամուտ ապահովող աշխատանքով։ Ինչպես կարելի էր ենթադրել, չաշխատողները գերակշռում են 16-ից 18 տարեկան երիտասարդների շրջանում։ Ներկայումս աշխատանք ունեցող երիտասարդների 62.7%-ը նշել է, որ իրենց աշխատանքը մշտական է, 6,5%-ը` ժամանակավոր, իսկ 12,4%-ը ներգրավված է սեզոնային աշխատանքներում։ Զբաղվածության կարգավիճակի ինքնագնահատականը վերլուծելիս պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ հասարակական ընկալումներում ինքնազբաղվածությունը և գյուղական սեփական տնտեսությունում աշխատանքային ներգրավվածությունը հաճախ չեն ընկալվում որպես զբաղվածություն։ Այս ընկալումը դիտարկվել է տարբեր հետազուտությունների շրջանակներում։ Եթե ինքնազբաղվածության պարագայում այդ ընկալման վրա ազդում է որևէ գործատուի մոտ զբաղված չլինելը, ապա գյուղատնտեսությունում ներգրավվածության դեպքում այդ ընկալման վրա էական ազդեցություն է ունենում տնային տնտեսության շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի սպառումից կանխիկ եկամուտներ չստանալու փաստը։

Երիտասարդների ժամանցը.

Աղյուսակ 2. Նախասիրություններից գերակշռող մասը.
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ ժամանցային վայրեր են ցանկանում տեսնել Սպանդարյան համայնքում և ինչ է պետք ժամանցի կենտրոնի որակը բարձրացնելու համար, երիտասարդներից մեկը նշել էր.
- Ըստ իս` առաջնային և կարևորը հարցը Սպանդարյան համայնքում տարբեր տարքիային խմբերի համար ժամանցային կենտրոնների ստեղծումն է` ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների։ Ժամանցային Կենտրոնների ստեղծումից հետո անհրաժեշտ է այն համալրել համապատասխան գույքով և զբաղվածության ապահովման տեխնիկաներով։
Առաջարկներ
«Երիտասարդների ժամանցի կազմակերպման մեր տեսլականը»
1. Ստեղծել երիտասարդական հանրային խորհուրդ կամ երիտասարդական կենտրոն, որն անմիջականորեն կզբաղվի երիտասարդների հիմնախնդիրներով։
2. Տրամադրել տարածք, որտեղ գյուղի շնորհալի երիտասարդները հնարավորություն կունենան ժամանակ առ ժամանակ կազմակերպել ցուցահանդեսներ, ներկայացնել իրենց աշխատանքները։
3. Հաշվի առնելով այն փաստը, որ Սպանդարյանն ունի մշակույթի տուն, որտեղ իրականացվում են հիմնական միջոցառումները, առաջարկում ենք բարելավել վերջինիս վիժակը` ստեղծելով կինոթատրոն քանի որ այստեղ նաև մշակույթի զարգացման խնդիր կա։ Ավելի նպատակահարնար կլինի առաջարկությունը ներկայացնել «Հնգամյա զարգացման ծրագրին»։ Ըստ այդ ծրագրի` մեր գյուղի մշակույթի տունը նույնպես ներառված է վերանորոգման համար։
4. Առաջարկում ենք համագործակցել այլ ԵԿ-ների հետ։ Երիտասարդությունը պատրաստակամություն հայտնել է, սակայն չկան համապատասխան կազմակերպչական աշխատանքներ։
5. ՏԻՄ-ի և երիտասարդության միջև սերտ կապը ապահովելու համար առաջարկում ենք ՏԻՄ-ին կից ստեղծել երիտասարդական խորհուրդ, որի անդամները վեր կհանեն երիտասարդությանը հուզող հիմնական հարցերը, կառաջարկեն լուծման իրենց տարբերակները։ Սրա շնորհիվ կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և իրենց վերաբերվող խնդիրների լուծման գործընթացներին։
6. Գյուղում կան պատմամշակութային վայրեր, վերոնշյալից կարծում ենք, որ որպես երիտասարդների ժամանցի կազմակերպման հիանալի ձևեր կարող են հանդես գալ էքսկուրսիաները և քայլարշավները։ Ի դեպ, պատմության ուսուցիչ Ա.Սարգսյանի շնորհիվ նմանատիպ էքսկուրսիաներ կազմակերպվել են, որն էլ երիտասարդներին (և ոչ միայն) հնարավորություն է ընձեռում ծանոթանալ հայրենի բնաշխարհին և մշակույթին։
7. Գյուղում գործում է գրադարան, և երիտասարդների կյանքը ակտիվացնելու հետաքրքիր տարբերակ է նաև պոեզիայի երեկոների կազմակերպումը։ Ստեզծագործող երիտասարդներն այդ կերպ կարժանանան համայնքի ուշադրությանը։ Նշանավոր բանաստեղծների ծննդյան օրերին կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ, որոնց ընթացքում կերգեն, կասմունքեն ու ազգային պարերը կներկայացնեն։ Այս ամենը կնպաստի երիտասարդների բառապաշարի զարգացմանը և գյուղում գրական կյանքի ակտիվացմանը։
8. Քանի որ գյուղում գործում են սիրողական մակարդակի նկարչության և պարի խմբակներ, հետաքրքիր կլինի նաև մրցույթների կազմակերպումը, որոնց շնորհիվ հաղթող մասնակիցները կպարգևատրվեն։ Նմանատիպ մրցույթները մոտիվացիայի աղբյուր կլինեն և կնպաստեն ակտիվ ստեղծագործական աշխատանքներին։
9. Հիանալի և նոր տարբերակ է նաև գրադարան-սրճարանը, որտեղ երիտասարդները դասերից հետո կկարողանան հանգստնալ, կտրվել առօրյա հոգսերից, միևնույն ժամանակ ընթերցանությամբ զբաղվել։ Գրադարան-սրճարանում կարող են կազմակերպվել ինտերակտիվ խաղեր, որոնք ուղղված կլինեն թիմակառուցմանը ( teambuilding), ստեղծվել ինտելակտուալ ընթերցանության ակումբներ և այլն։ Այս ամենը կապահովի հետաքրքիր ժամանց երիտասարդների համար` վերջիններիս ընձեռելով ազատ ժամանակը օգտակարի հետ համատեղելու հնարավորություն։
Եզրակացություն
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդությունը դժգոհում է, որ գյուղում չկան համապատասխան ժամանցի վայրեր։ Նախկինում երիտասարդության համար անցկացվում էին տարբեր ազգագրական միջոցառումներ, իսկ այսօր նրանք ստիպված են իրենք հոգալ մշակութայկն պահանջները, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։
Դիտարկելով երիտասարդությանը, որպես նոր արժեհամակարգի կրող և տարածող` կարող ենք պնդել, որ հենց երիտասարդության ակտիվ զբաղվածությամբ է որոշվելու հետագա քայլերը։ Այժմ հոդվածը պատրաստ է, հաջողելու դեպքում կարող է նաև հիմք հանդիսանալ տվյալ թեմայի վերավբերյալ որոշակի ծրագրեր գործադրելու և այն իրականություն դարձնելու ինչու չէ, նաև երիտասարդական կենտևոն բացելու համար։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում