Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Հնարավորություն Հայաստանի երիտասարդների և ուսանողների համար. 

Հիանալի հնարավորություն Հայաստանի երիտասարդների և ուսանողների համար․

📢 «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է երկար սպասված Հոդվածների մրցույթը։

📌 Մրցույթին կարող են դիմել բոլոր 16-30 տարեկան այն երիտասարդները (նաև փորձառու լրագրողները), ովքեր հետաքրքրված են հոդվածագրությամբ և հանրային հնչեղություն և կամ կարևորություն ունեցող խնդիրների բարձրաձայնման հարցերով։

📌 Մրցույթի չափանիշներ`

✔️ Հոդվածները պետք է լինեն հայերեն լեզվով,

✔️ Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները,

✔️ Հոդվածները պետք է պարունակեն (մասնագիտական) վերլուծություն,

✔️ Պետք է լինեն փաստարկված,

✔️ Պետք է ունենան ստեղծագործական և նորարարական մոտեցում,

✔️ Պետք է միտված լինեն կրթական, երիտասարդական և հասարակական ոլորտներում դրական փոփոխությունների խթանմանը նպաստելուն.

📍 Հոդվածները պետք է լինեն (բայց չսահմանափակվեն) հետևյալ թեմաներով՝

✔️ Լաչինի միջանցք. կյանքի ճանապարհ,

✔️ Հայաստան-Ադրբեջան. խաղաղության հեռանկարները,

✔️ ՀՀ-ում Բարձրագույն կրթության հիմնախնդիրները,

✔️ ՀՀ մարզային բուհերի խնդիրները,

✔️ ՀՀ Բարձրագույն կրթության ապագայի հեռանկարները,

✔️ Ժողովրդավարության վիճակը ՀՀ մարզային համայնքերում և ՀՀ-ում,

✔️ Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման,

✔️ Երիտասարդների և ուսանողների դերը պետության զարգացման և կայացման գործում,

✔️ Գյումրու /Ձեր համայնքի/ պատմամշակութային տարածքների և հուշարձանների պահպանման և վերաիմաստավորման հիմնախնդիրները, հնարավորությունները (օրինակներ, ֆոտոպատմություն և այլն),

✔️ Գյումրու/Ձեր համայնքի/ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացրած աշխատանքը ընտրություններից հետո,

✔️ Ժամանակակից արվեստը և փոփոխվող մշակույթը Հայաստանում,

✔️ Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում,

✔️ Կրթության ոլորտին և բարձրագույն կրթությանը առնչվող Ձեր նախընտրած թեման,

✔️ Արվեստը հանուն խաղաղության,

✔️ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երիտասարդների աչքերով,

✔️Մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստանում (սեռական, կրոնական, գաղափարական, ազգային փորքրամասնությունների իրավունքները),

✔️ Թեմա, որը, ըստ Ձեզ, կարևոր է և արժե բարձրաձայնել։

📌 Լավագույն հոդվածների հեղինակները կստանան հավաստագրեր և նվերներ «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից, ինչպես նաև լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի պաշտոնական կայքէջում՝ rgnews.am-ում և սոցիալական մեդիա հարթակներում։

✅Մրցույթի պայմաններ | ինչպես դիմել՝

✔️ Տեքստի տառաչափ՝ 12,

✔️ Առնվազն ծավալը` երկու էջ (ընդհանուր ծավալը՝ անսահմանափակ),

✔️Հոդվածները պետք է լինեն word տարբերակով,

✔️Հոդվածները պետք է ուղարկել «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի մրցույթների պատասխանատուի (Անուշիկ Հովսեփյան) էլեկտրոնային հասցեին՝ anushikhovsepyan.restartgyumri@gmail.com թեմա բաժնում նշելով՝ Հոդվածների մրցույթ.

✔️ Հոդվածը ուղարկելիս էլեկտրոնային նամակում նշել՝ անուն ազգանուն, հեռախոսահամար, ֆեյսբուքյան էջի հղում։

❕ Դիմելու վերջնաժամկետը՝ #սեպտեմբերի 5❕

🤩Դե՜ ինչ, բաց մի՜ թող քո ձայնը լսելի դարձնելու այս հիանալի հնարավորությունը և շտապի՛ր ուղարկել հոդվածդ։

❗️ Վերոնշյալ չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

Spread the love