Մեր գրեթե բոլոր աշխատանքներում մենք՝ «ԺԵԴ» դպրոցի սաներս, անդրադարձել ենք տարածաշրջանում, ՀՀ-ում և Գյումրիում առկա խնդիրներին ամենատարբեր բնագավառներում և որոշակիորեն առաջադրել ենք դրանց հնարավոր լուծումները մեր տեսանկյունից, բայց այս վերջին աշխատանքը առանձնանում է, քանի որ նպատակ է հետապնդում ներկայացնելու զբոսաշրջային խոշոր հենակետ հանդիսացող Գյումրու զարգացման պատմությունը վերջին 10 տարվա ընթացքում։
Եվ այսպես. 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշում ընդունվեց Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին:
Հունվարի 23-ին պատվիրակության անդամները ՀՀ մշակույթի նախկին նախարարի գլխավորությամբ ժամանեցին Գյումրի, հանդիպեցին «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մարզային և քաղաքային պատասխանատուների հետ, որից հետո հունիսի 30-ին կայացած մեծ միջոցառումով էլ սկիզբ դրվեց մշակութային և տուրիստական կյանքի որոշակի առաջխաղացմանը։
Այնուհետև, 2017թ․-ին Գյումրի քաղաքում մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որի կարգախոսն էր «Ոչ բռնությանն ու պատերազմներին»։
Մրցույթ-փառատոնի շրջանակներում Գյումրի էին ժամանել ավելի քան 14 երկրների ներկայացուցիչներ և մասնակցության հայտադիմումներ էին ներկայացրել ավելի քան 3100 անհատներ և համույթներ շուրջ 37 երկրներից։ Չնայած նշված փառատոնը որոշ կոռուպցիոն սկանդալների և չարաշահումների առիթ էր դարձել։
Այնուհետև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ 2017 թվականին հիմնովին վերանորոգվեցին Գյումրու «Ռուսթավելի» և «Մաքսիմ Գորկու» անվան փողոցները, որոնք քաղաքի պատմական միջուկի հիմնական հենակետներից են։
Ապա, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ընդունվեց որոշում՝ Անկախության գլխավոր տոնակատարությունները անցկացնել մարզերում և հենց սկիզբն ազդարարվեց Գյումրիում կայանալիք մեծամասշտաբ միջոցառումներով։ Սա հոյակապ առիթ էր Գյումրու ուղղությամբ ուշադրությունը սևեռելու և Գյումրիում զբոսաշրջության զարգացման հիմքերը էլ ամրացնելու առումով։ Նաև 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից հետո պետական ամենաբարձր մակարդակով քարոզչությունը Գյումրիի զարգացման մասով ևս մեծ ավանդ ունեցավ քաղաքի զբոսաշրջության կենտրոն դառնալու և վերակառուցման համար։
Արձանագրենք նաև այն հանգամանքը, որ քաղաքում զբոսաշրջիկների մեծ ներհոսքը պայմանավորված էր 2020 թվականին ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ։ Կային սահմանափակումներ երկրից դուրս հանգստի մեկնելու համար, այդ իսկ պատճառով հայաստանցիները սկսեցին բացահայտել իրենց երկրի ամեն անկյունը, ինչն էլ դրական անդրադարձավ նաև մեր քաղաքի՝ Գյումրու, զբոսաշրջության մեծ թափ առնելու վրա։
Նյութը պատրաստեցին․
Մենթոր՝ Լիլիթ Պետրոսյան
ԺԵԴ դպրոցի սան՝ Ռաֆայել Ասլանյան
ԺԵԴ դպրոցի սան՝ Լիլիթ Հակոբյան
ԺԵԴ դպրոցի սան՝ Սուրեն Գյունաշյան
ԺԵԴ դպրոցի սան՝ Համլետ Մկրտչյան
ԺԵԴ դպրոցի սան՝ Անահիտ Սուքիասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում