Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Էթնիկ երաժշտության աղավաղումը արդի ժամանակներում.«Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»

Սույն հոդվածի նպատակն է ընթերցողին ծանոթացնել հայկական մշակույթին, ազգային կարևորագույն արժեքներին, արվեստի ոլորտում եղած որոշակի խնդիրներին։ Հոդվածի մեջ ներկայացվելու են խնդրի լուծման համար առկա մի շարք մեթոդներ, ինչպես նաև անցում է կատարվելու հայ ժողովրդի շրջանակներում ներկայիս (ժամանակակից) մշակույթի մասին կածիքներին։

Դարեր շարունակ մշակույթը եղել է յուրաքանչյուր պետության անկախության ու պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկը( http://surl.li/legse

Հայկական մշակույթը եզակի է։ Այն արտացոլվում է կյանքի յուրաքանչյուր ասպարեզում` երաժշտություն, ճարտարապետություն, թատրոն, նկարչություն, գրականություն։ Հին ժամանակներից ի վեր հայերը փորձել են ստեղծել և պահպանել իրենց մշակույթի և ավանդույթների ամեն մի մասնիկը։ Հայ ժողովուրդը անսահման գնահատում, սիրում և սերնդեսերունդ փոխանցում է յուրաքանչյուր բանաստեղծություն, արվեստի գործ, կինոնկար, ժողովրդական պարերի յուրաքանչյուր տարր, և յուրաքանչյուր հայ հպարտ է, որ նպաստում է հայ մշակույթի բարգավաճմանը:( http://surl.li/dvqze ) Մշակույթը դրական ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա, նրանց դարձնում ավելի ազատ, խթանում փոխըմբռմանը։ 

Յուրաքանչյուր ազգ կամ ժողովուրդ ունի իր կողմից ստեղծած մշակույթը և  մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային մշակութային ցեղասպանություն են կոչում։ Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային֊հոգևոր մշակույթի ոչնչացումն է։ Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ձևով ձտգել է ոչնչացնել հայկական մշակույթը և քաղաքակրթությունը։ Թուրքական կառավարությունը գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում սպանել է հայ հոգևորականներին և մտավորականներին՝ ոչնչացնելով եկեղեցիներն ու վանքերը, զավթել եկեղեցական գույքը և մշակութային հարստությունը։ Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ։ Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայել են որպես ախոռ։ Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների, որը իրականում խեղաթյուրում է մեր մշակութը և վտանգ է սպառնում մեր գոյությանը։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է( http://surl.li/legst )։ Մշակութային ցեղասպանությունը կամ մշակութասպանությունը հասկացություն է, որն առաջարկվել է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին որպես ցեղասպանության բաղադրիչ, սակայն մշակութային ցեղասպանության հստակ սահմանումը մնում է վիճարկվող։ Հայոց ցեղասպանության թանգարանը այն սահմանում է որպես «ազգերի կամ էթնիկ խմբերի մշակույթը ոչնչացնելու գործողություններ և միջոցառումներ՝ հոգևոր, ազգային և մշակութային ոչնչացման միջոցով»: «Մշակութային ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է Ռ. Լեմկինի կողմից  և այն ցեղասպանություն բառեզրի հետ միաժամանակ իր նախնական բնորոշմամբ խմբի համակարգված և դիտավորյալ ոչնչացման` ցեղասպանություն հանցագործության բաղկացուցիչ մասն է կազմում։ Սակայն տարբեր ցեղասպանագետների կողմից եզրույթը ենթարկվել է փոփոխությունների` հեռանալով իր սկզբնական բնորոշումից ( http://surl.li/legos )։ «Մշակութային ցեղասպանություն» եզրույթի ձևավորման հիմքում ընկած է «վանդալիզմ» (vandalism) բառեզրը։ Եզրույթի հեղինակի՝ Կեպլինի դիտարկմամբ, հարձակումը մշակույթի վրա միևնույն ժամանակ հարձակում է խմբի հոգևոր ու բարոյական արժեքների, ինչպես նաև ազգային հատկանիշների վրա, առանց որոնց` խումբը երկար գոյատևել չի կարող  ( http://surl.li/legok ): Հիմա նկատվում է մշակույթի կտրուկ վայրէջք։ Հայ մշակույթը ունեցել է ականավոր ստեղծագործողներ, արվեստաբաններ և կատարողներ, սակայն արտասահմանյան արվեստի մուտքը, միախառնվելով հայկական ստեղծագործությունների հետ, մատուցվում է որպես արվեստի գլուխգործոց։ Վերջիններս ավելի նախընտելի և ընդունելի է երիտադարդների շրջանակներում։ Բոլոր ժամանակներում անհրաժեշտ է աջակցել մշակույթին: Լարված քաղաքական իրադրությունը և տնտեսական խնդիրները հիմնականում ըմբռնման բացակայության արդյունք են։ Ի թիվս բազմաթիվ այլ հնարավոր պատճառների, մշակութային ցեղասպանությունը կարող է իրականացվել կրոնական դրդապատճառներով (օրինակ՝ պատկերակազմություն), որպես էթնիկ զտումների արշավի մի մաս՝ ժողովրդի մասին վկայությունները կոնկրետ տեղանքից կամ պատմությունից հեռացնելու նպատակով ( https://shorturl.at/cjDSY

Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մոհամմեդ Աբեդի պնդմամբ՝ ցեղասպանության մշակութային կողմը հանգեցնում է խմբի «սոցիալական մահվան»։ Ակնհայտ է, որ մշակութային արժեքների ոչնչացումը դժվար է համեմատել մարդկանց ֆիզիկական ոչնչացման կամ մի ամբողջ խմբի բնաջնջման հետ, սակայն մասնավորապես Հայոց ցեղասպանության օրինակը գալիս է ապացուցելու, որ դրանք միևնույն հանցագործության երկու կողմերն են, որոնք փոխկապակցված են և, որպես կանոն, առանձին չեն դրսևորվում: Խմբի մշակույթի ոչնչացման անմիջական հետևանքը կարող է լինել տվյալ խմբի կենսագործունեության և հիշողության հետքերի վերացումը, ինչն էլ իր հերթին նպաստավոր պայմաններ կստեղծի ցեղասպանությունն իրագործող կողմի համար այդ խմբի երբեմնի գոյությունը ժխտելիս: Փաստորեն, տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության օրինակով կարելի է պնդել, որ ոճրագործների վերջնական նպատակը թիրախավորվող խմբի տեսակի ոչնչացումն է, որը, բացի ֆիզիկական ոչնչացումից, ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ, այդ թվում՝ մշակութայինը: Տարանջատել կամ զատորոշել այդ բաղադրիչներից թեկուզ և մեկը միևնույն հանցագործությունից և փորձել որակել այն այլ եզրույթներով կնշանակի խեղաթյուրել և մեղմացնել ցեղասպանություն հանցագործությունը:

Հայոց ցեղասպանությունն ասվածի դասական օրինակն է, երբ ոճրագործները հայերի ֆիզիկական բնաջնջմանը զուգահեռ հետևողականորեն իրականացնում էին հայկական մշակույթի, լեզվի, երգարվեստի և պատմության համակարգված ոչնչացում, ամբողջացնելով հայի՝ որպես ազգային տեսակի բնաջնջումը: Նշված քաղաքականությունը շարունակվեց նաև թուրքական հետագա վարչակարգերի օրոք՝ լիակատար դարձնելով հայության ու նրան առնչվող ցանկացած հետքի և հիշողության մաքրումը իր պատմական տարածքներից: Պարուսույց, Կարա֊Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Տիգրան Նորարտյանն իր հարցազրույցում անդրադարձավ մշակույթի կարևորագույն ճյուղերից մեկին` պարարվեստին։ Այն հարցրին, թե ինչ կփոխեր նա պարարվեստում, պարոն Նորարտյանը նշեց` «Կապն է կտրվել հին և նոր պարերի միջև, բեմադրիչները սկսել են օգտագործել այնպիսի պարային շարժումներ, որոնք հարիր չեն ազգային մտածելակերպին, որն ունի անմիջական կապ երաժշտության սխալ ընտրության հետ։ Ինչպես նաև տարազների ճիշտ ընտրությունն է շատ կարևոր, համապատասխան պարի խորհրդին»։ Պարոն Նորարտյանը նշեց, որ հարևան ազգերի հետ սերտ շփումը մեծ ազդեցություն է թողել հայկական պարարվեստի մտածելակերպի վրա․

  • Ինչքան էլ խուսափենք, բայց շարժումներ և մտածելակերպ կա, որ արդեն իսկ նման են հարևան ազգերի պարային շարժումներին և վերջիններիս խորհուրդներին։ Սակայն, շարժումների կատարողականության և երաժշտության ընտրությամբ կարելի է տարանջատել հայկականը,- նշեց նա։ 

Մշակութային աղավաղումը հայոց երգարվեստում շարունակվում է առ այսօր։։ Շատ երաժիշտներ և անգամ քաղաքական գործիչներ են համաձայնում այն մտքի հետ, որ հայաստանյան երգարվեստի շատ «աստղեր» կլկլոցներով են ներկայացնում ոչ միայն նորօրյա երգերը, այլև սկսել են աղավաղել նույնիսկ հայկական մշակույթի մեծերին` Սայաթ-Նովային, Կոմիտասին: «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է իր կարծիքը Կոմիտասի և ընդհանրապես ազգային, ժողովրդական երաժշտության խեղաթյուրումների մասին: 

  • Թող յուրաքանչյուրն իր հանճարին, իր տաղանդին հարազատ երգ գրի և իր անունից հանդես գա, այլ ոչ թե Կոմիտասին կամ մեր ազգային այլ հարստությունները խեղաթյուրի: Ընդ որում, նման քայլերը ոչ միայն պետք է արգելվեն, այլև պետք է դատապարտվեն բառացիորեն որպես քրեական հանցագործություն: Այդ մարդիկ ուղղակի դավաճաններ են և քրեական հանցագործներ: Մենք գոռում ենք աշխարհով մեկ, որ Ֆրանսիան պետք է քրեորեն դատապարտելի համարի Հայոց ցեղասպանության մերժումը, բայց մեր ազգային մշակույթը պղծողները նույն ցեղասպանության շարունակողներն են, որովհետև ամենամեծ արժեքը մեր մշակույթն է, որը մեր տեսակն է պահում: Ցեղասպանությունն այսօր արյամբ, բայց ոչ տեսակով հայ մարդկանց ձեռքով շարունակում է օտարը, Հայաստանում տեղի է ունենում մշակութային ինտերվենցիա, և ինչ-որ մարդիկ դրսի գումարներով հայոց մշակույթը պղծելու պատվերներ են կատարում:( http://surl.li/legyv

Արձակագիր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայկուհի Գյոդակյանը պնդում է, որ մշակութային աղավաղումը երգարվեստում իսկապես ակնհայտ փաստ է մեր օրերում․

  • Ցավոք, շատ եմ նկատել ու տարօրինակ հայացքով նայել այդ երգերով (մուսուլմանական մուղամով խեղաթյուրված երգերով) հիացող հայ մարդուն։ Մենք հետզհետե կորցնում ենք մեր ազգային դիմագիծը նախ և առաջ օտարամոլ լինելու պատճառով։ Պետք է ամեն կերպ պահպանել ավանդույթները, փրկել հին երգերը մոռացումից, սիրել ու գնահատել հենց հայկականը։ Իմ կարծիքով, դա շատ ավելի նորաձև է ու հաճելի:

Երբ հարցրինք նրան, թե արդյոք երբևէ լսել է թուրք կամ ադրբեջանական երաժշտություն, պատասխանը միանգամայն բացասական էր․

  • Երբևէ չեմ լսել։ Դա ինձ համար սկզբունքային հարց է ու նաև արյան կանչ։ Եթե դրսում լսեմ, ականջներս ամուր կփակեմ, եթե հեռուստացույցով՝ կփոխեմ ալիքը, կանջատեմ, կհեռանամ… Չեմ կարող լսել պարզապես։ 

«Կարսում էի… Առաքելոց վանքի դիմաց կանգնած նայում էի խաչի փոխարեն դրված կիսալուսնին ու կուլ տալիս արցունքներս։ Այդ պահին ներսից լսվում էր մուսուլմանական մուղամի ձայնը։ Խմբի գրեթե բոլոր անդամները մեծ հետաքրքրությամբ որոշեցին մտնել ներս… Այդ քայլն ինձ դավաճանության նման մի բան թվաց։ Եվ իսկապես, նմանատիպ աննշան թվացող երևույթներից էլ ձևավորվում են ազգի ինքնագիտակցությունն ու ճշմարիտ հայրենասիրությունը» – Հայկուհի Գյոդակյան։ 

Անգնահատելի է Կոմիտասի դերը հայ երգարվեստը ոչնչացումից ու ցեղասպանությունից փրկելու գործընթացում։ Նա իր գործունեությամբ և բանահավաքչությամբ նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով, նա ձայնագրել և գրի է առել հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ, փրկելով մի ամբողջ մշակույթ։ ( http://surl.li/lehas ) Մենք պարտավոր ենք մեծ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս կերպ շարունակելով մենք լիովին կկորցնենք մեր ազգային դիմապատկերն ու արժեքները։ Սա մեր ազգի ամենամեծ դժբախտությունն է։

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում հոդվածագիրների խմբի մասնակիցների կողմից։

Հեղինակներ՝

Զոյա Գևորգյան,

Լուսինե Թորիկյան,

Լուիզա Հարությունյան,

Ռուզաննա Բարսեղյան։

Spread the love