Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է վիդեոհոլովակների մրցույթ

😍🎬 «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է կարճամետրաժ վիդեոհոլովակների մրցույթ։

📌 Ովքե՞ր կարող են մասնակցել։

Մրցույթը բաց է 16-30 տարեկան բոլոր երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են սոցիալական, կրթական, երիտասարդական և այլ արդիական ու հանրային թեմաներով։

Հատուկ խրախուսվում է մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը։

✅ Թեմաների շրջանակ՝

Երիտասարդական ակտիվիզմ,

Կրթական համակարգի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները,

Երիտասարդների դերը հանրային կյանքում,

Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին,

Քաղաքականություն և երիտասարդների կապ,

Մշակութային/արվեստային ակտիվիզմ,

Ժողովրդավարության վիճակը ՀՀ-ում և տարածաշրջանում,

Մարդու իրավունքներ՝ հայաստանյան համատեքստում և այլն։

Թեմաների շրջանակը չի սահմանափակվում վերոնշված թեմաներով, դուք կարող եք ձեր նախընտրած հարակից թեմայով պատրաստել և ներկայացնել հոլովակ մրցույթին։

🎯 Մրցույթը նպատակ ունի՝

✅ Խթանել երիտասարդների քաղաքացիական և սոցիալական ներգրավվածությունը արվեստի միջոցով,

✅ Ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքներն ու մտահոգությունները հասարակական խնդիրների շուրջ,

✅ Զարգացնել ստեղծագործական մտածողությունն ու ինքնարտահայտման կարողությունները,

✅ Լսելի դարձնել մարզաբնակ երիտասարդների ձայնը։

📥 Ինչպես մասնակցել․

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․

✅ Պատրաստել 2-15 րոպե տևողությամբ կարճամետրաժ վիդեոհոլովակ (ֆորմատը՝ MP4),

✅ Ապահովել բավարար որակ տեսապատկերի և ձայնի համար,

✅ Ներկայացնել մոնտաժված, ամբողջական աշխատանք,

✅ Կցել տեքստային նկարագրություն, որտեղ ներկայացված կլինի տեսանյութի բովանդակությունը, ստեղծագործական մոտեցումը և ուղերձը,

Օգտագործել հայերեն լեզու կամ հայերեն ենթագրեր։

🎬 Տեխնիկական չափանիշներ՝

✅ Տևողություն՝ 2-15 րոպե,

✅ Լեզու՝ հայերեն (կամ հայերեն ենթագրեր),

Ֆորմատ՝ MP4,

Որակ՝ բավարար դիտարժանության համար,

✅ Աշխատանքը պետք է լինի մոնտաժված և ամբողջական։

🚫 Տեսանյութերը չպետք է պարունակեն․

Բռնություն,

❌ Ֆաշիզմ,

❌ Ատելության խոսք,

❌ Խտրականություն կամ դրա խթանում։

📌 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ժամկետից ուշ ուղարկված աշխատանքները չեն դիտարկվի։

📧 Հոլովակների ուղարկման կարգը՝

Աշխատանքները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. հասցեին՝ rg.ngo.restartlab@gmail.com,

թեմա (subject) դաշտում նշել՝ «Վիդեոհոլովակների մրցույթ»։

🎁 Մրցանակներ՝

Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան երկլեզու հավաստագրեր (հայերեն և անգլերեն) և նվերներ։

📅 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 31։

📌 Բոլոր հարցերի և առաջարկությունների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև բերված կոնտակտային տվյալներով՝ +374 95718191, +374 77395677

Spread the love