Գյումրին ՀՀ-ի մեծությամբ երկրորդ քաղաքն է, ինչպես նաև ՀՀ-ի զբոսաշրջության գլխավոր կենտրոններից մեկը՝ վերջին տարիների ընթացքում։ Նախորդ 25-30 տարիների ընթացքում Գյումրիում տեղադրվել է մոտ 15 արձան, իսկ ընդհանուր թվագրությամբ ամբողջ քաղաքում կարելի է տեսնել ավելի քան 120 արձան և կիսանդրի։

Դեռ նախկին իշխանությունների օրոք քննարկման էր դրվել առաջարկությունների փաթեթ, ըստ որի՝ քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրվելու էին ևս 12 արձան։ Սակայն մեծ դժգոհությունների պատճառով առաջարկությունը չընդունվեց։ Քաղաքի մի շարք արձաններ և արձանախմբեր մեծ խռովության պատճառ են հանդիսանում քաղաքի բնակչության և իշխանությունների միջև, որոնցից է, օրինակ, «Ալեքսանդրովսկի» կամ Խաչատուր Աբովյան փողոցի սկզբնամասում ամերիկահայ հայտնի բարերար Քըրք Քըրքորյանի արձանի տեղադրումը, որը նվեր էր քաղաքին ամերիկաբնակ գյումրեցիների կողմից։

Կամ օրինակ հենց քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող մի քանի արձաններից բաղկացած կոմպոզիցիան, «Վարդանանքը»։

Բազմազան նույն ոճի և ոճաբանության մեջ արձաններն ու կիսանդրիները, որոնք ստեղծված են նույն լուծումներով և տեղադրված քաղաքի համեմատաբար նույն տարածքում խիտ-խիտ, խաթարում են քաղաքի մշակութային տեսքը։

Քաղաքի նախկին իշխանությունները (վերջին 25 տարիների) քաղաքը արձանախեղդ անելու հանգամանքը պարզաբանում են, որ դա բացասականորեն չի անդրադառնում քաղաքի վրա և հպարտությամբ հայտարարում էին, որ «Կումայրի արգելոց» թանգարանին կից ստեղծել են քանդակների թանգարան:

Քաղաքում տեղադրված նոր արձաններն ու քանդակները ոչ թե այդ աշխատանքները ստեղծող արվեստագետի մտահաղացմամբ են ստեղծվել այլ «փող տվողի» և սա իսկապես աղետ է։

Մանրամասն ուսումնասիրելով Վերջին քսան-երեսուն տարիների ընթացքում մեր քաղաքում տեղադրված նոր արձանները, մենք՝ ԺԵԴ դպրոցի սաներս, կարծում ենք, որ այս ընթացքում Գյումրիում տեղադրված բազմաթիվ արձաններ, այդ թվում պատմական ֆեյք/գիտականորեն չապացուցված իրադարձությունների /Վարդանանք/ հերոսների «տգեղ» արձանները պետք է ապամոնտաժվեն։ Քանի որ դրանք ճնշող են, և ոչ հարիր Գյումրիի իրական մշակութային ավանդույթներին։

Սույն ֆոտոպատմության մեջ «Ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ»-ի դպրոցի սաներս ցանկացել ենք արտացոլել և պատկերավոր ներկայացնել քաղաքի ներկայիս «արձանախեղդ պատկերը»։

Նյութը պատրաստեցին․
Մենթոր՝ Լիլիթ Պետրոսյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Ռաֆայել Ասլանյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Լիլիթ Հակոբյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Սուրեն Գյունաշյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Համլետ Մկրտչյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Անահիտ Սուքիասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում