Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Restart Gyumri-ում #ԳՈՐԾ_ԿԱ

📌«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն հրավիրում է 20-27 տարեկան երիտասարդներին ամենաակտիվ և ամենաերիտասարդական կառույցում աշխատելու համար։

✅ #ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրի ղեկավարի օգնական
✅ #ՎԱՅՐԸ` Գյումրի, ՀՀ
✅ #ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` հոկտեմբերի 10-ը ներառյալ
✅ #ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ անմիջապես փորձաշրջանից հետո /նոյեմբեր/
✅ #ԴՐՈՒՅՔԸ՝ լրիվ դրույք

🔴 Հաստիքի նկարագրությունը՝ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն հայտարարում է երիտասարդական ծրագրի ղեկավարի օգնականի թափուր հաստիքի մրցույթ։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով պատասխանատու է, ստեղծագործ և պատրաստ է հանդես գալ հետաքրքիր և նորարարական երիտասարդական նախաձեռնություններով և սիրով կատարում է աշխատանքը՝ հետևելով սահմանված վերջնաժամկետներին։

🔴 Պահանջվող չափանիշներ՝

✅ ՀՀ բարձրագույն կրթության և երիտասարդության հիմնախնդիրների ընդհանուր պատկերի իմացություն
✅ Աշխատանքային պլանների կազմման և դրանց կառավարման աշխատանքային փորձ
✅ Համակարգչային ծրագրերի իմացություն` MS Office,
✅ Գիտելիքներ հանրային կապերի վերաբերյալ
✅ Հայերենի գերազանց իմացություն (գրավոր եւ բանավոր),
✅ Անգլերեն (նվազագույն B1) և/կամ ռուսերեն լեզուների իմացություն
✅ Սոցիալական մեդիայում էջեր կառավարելու փորձ
✅ Ծրագրի ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում․
✅ Մարդու իրավունքների, արժանապատվության եւ հավասարության գաղափարների հանդեպ հարգանք

🔴 Պահանջվող հմտություններ

✅ Թիմային և անհատական աշխատանքի կարողություններ
✅ Արագ կողմնորոշվելու ունակություն,
✅ Կազմակերպչական հմտություններ,
✅ Տվյալների վերլուծության կարողություն,
✅ Հաղորդակցման հմտություններ
✅ Հասարակական ակտիվություն,
✅ Ստեղծագործական մտածողություն եւ նախաձեռնողականություն,
✅ Ինքնակրթվելու եւ նոր հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն,

🔴 Ի՞նչ ենք մենք առաջարկում:

✅Երիտասարդական, ուսանողական համագործակցող ջերմ թիմ
✅ Բազմամշակութային հետաքրքիր միջավայր
✅ Անձնային և մասնագիտական աճ՝ զարգացում
✅ Նոր գործուն հմտություններ և մեծ փորձ
✅ Կայուն աշխատանք

❗ Ինչպես դիմե՞լ․ Խնդրում ենք gyumrirestart@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել CV և մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ, 12 տառաչափով) PDF ձևաչափով՝ թեմա բաժնում նշելով՝ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ։
❗Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։
❗ Հարցերի դեպքում զանգահարել +374 95 101618 հեռախոսահամարով։
❗️ Դիմելու վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10, 2022թ․ Դե՛ ինչ, սպասում ենք ՔԵԶ

Spread the love