Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հնարավորություն Հայաստանի երիտասարդների և ուսանողների համար. հոդվածների մրցույթ

#ՀՈԴՎԱԾՆԵՐԻ_ՄՐՑՈՒՅԹԻ_ԵՐՐՈՐԴ_ՓՈՒԼ 🥰

📢 «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է Հոդվածների մրցույթի #ԵՐՐՈՐԴ_ՓՈՒԼԸ ։

📌 Մրցույթին կարող են դիմել բոլոր այն երիտասարդները և փորձառու լրագրողները, ովքեր հետաքրքրված են հոդվածագրությամբ և հանրային հնչեղություն և/կամ կարևորություն ունեցող հարցերի բարձրաձայնմամբ։

📌 Մրցույթի չափանիշներ

✔️ Հոդվածները պետք է լինեն հայերենով
✔️ Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները,
✔️ Հոդվածները պետք է պարունակեն մասնագիտական վերլուծություն,
✔️ Պետք է լինեն փաստարկված,
✔️ Պետք է ունենան ստեղծագործական մոտեցում,
✔️ Միտված լինեն կրթական, հասարակական և ժողովրդավարական ոլորտում դրական փոփոխությունների իրականացմանը

📍 Հոդվածները պետք է լինեն հետևյալ թեմաներով՝

✔️ ՀՀ-ում Բարձրագույն կրթության խնդիրները
✔️ ՀՀ Մարզային բուհերի խնդիրները
✔️ ՀՀ Բարձրագույն կրթության հեռանկարներ
✔️ Ժողովրդավարության վիճակը ՀՀ մարզային համայնքերում
✔️ Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման
✔️ Երիտասարդների և ուսանողների դերը պետության զարգացման գործում
✔️ Գյումրու/ձեր համայնքի պատմամշակութային տարածքների և հուշարձանների պահպանման հիմնախնդիրները
✔️Գյումրու/ձեր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքը և իրականացրած գործառույթները
✔️ Ժամանակակից արվեստի և մշակութային
✔️ Կրթության ոլորտին և բարձրագույն կրթությանը առնչվող Ձեր նախընտրած թեման
✔️ Թեմա, որը, ըստ ձեզ, կարևոր է և արժե բարձրաձայնել

📌 Լավագույն հոդվածների հեղինակները կստանան հավաստագրեր և նվերներ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից, ինչպես նաև հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական կայք էջում՝ rgnews.am-ում։

✅Մրցույթի պայմաններ/ինչպես դիմել՝

✔️ Տեքստի տառաչափ՝ 12
✔️ Առնվազն ծավալը երկու էջ (ընդհանուր ծավալը անսահմանափակ)
✔️Հոդվածները պետք է լինեն word կամ pdf տարբերակով,
✔️Հոդվածները պետք է ուղարկել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի աշխատանքային էլեկտրոնային հասցեին՝ gyumrirestartmarydavtyan@gmail.com թեմա բաժնում նշելով՝ Հոդվածների մրցույթ
✔️ Հոդվածը ուղարկելիս էլեկտրոնային նամակում նշել՝ անուն ազգանուն, հեռ․, ֆեյսբուքյան էջի հղում։

❕ Դիմելու վերջնաժամկետը՝ #օգոստոսի 1❕

🤩Դե՜ ինչ, բաց մի՜ թող քո ձայնը լսելի դարձնելու այս հոյակապ հնարավորությունը և շտապի՜ր ուղարկել հոդվածդ։

❗️ Վերոնշյալ չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ ❗️

Spread the love