Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Երկրներ, որտեղ թույլատրվում է օտարերկրյա ուսանողին աշխատել

Երկրներ, որտեղ թույլատրվում է օտարերկրյա ուսանողին աշխատել

Մեծ բրիտանիա

Ուսանողները կարող են աշխատել ոչ ավելի, քան շաբաթական 20 ժամ եւ լրիվ դրույքով արձակուրդների և տոների ընթացքում։ Ստանալով երկարաժամկետ ուսանողական վիզա ցանկացած օտարերկրյա ուսանող ինքնաբերաբար իրավունք է ստանում աշխատել Մեծ Բրիտանիայում։

Balancing Act: Avoiding Burnout As A Working Student | College Guide | San  Antonio | San Antonio Current

Գերմանիա

Օտարերկրյա ուսանողներին թույլատրվում է աշխատել 90 օր մեկ տարվա ընթացքում, կամ 180 օր մեկ տարվա ընթացքում կես դրույքով զբաղվածությամբ։ Ինչպես և Մեծ Բրիտանիայի դեպքում, հատուկ թույլտվություն ստանալու կարիք չկա. ուսանողական վիզա ստանալիս նշվում է “Unselbständige Erwerbstätigkeit ist gestattet” թարգմանաբար նշանակում է, որ “աշխատանքային գործունեությունը թույլատրված է”։

Իռլանդիա

Թույլատրվում է աշխատել մինչեւ 20 ժամ շաբաթվա ընթացքում՝ դասերի հետ մեկտեղ եւ լրիվ դրույքով՝ արձակուրդի ընթացքում։Կես դրույքով աշխատելը հնարավոր է ուսանողական վիզայով՝ երկարաժամկետ ուսումնական ծրագրերերի վեցամսյա տևողության շրջանակում։

Կանադա

Ինչպես շատ այլ երկրներում, օտարերկրյա ուսանողների մեծ մասը իրավունք ունեն աշխատել ոչ ավելի, քան 20 ժամ շաբաթվա ընթացքում։ Հատուկ թույլտվություն չի պահանջվում։ Հարկ է հաշվի առնել, որ այս իրավունքը չի տարածվում լեզվական դպրոցների ուսանողների վրա:

Սինգապուր

Թույլատրվում է աշխատել մինչեւ 16 ժամ մեկ շաբաթվա ընթացքում և լրիվ դրույքով տոների ընթացքում։ Սակայն, աշխատանքի իրավունք կարող են ստանալ միայն պետության կողմից պաշտոնապես հավատարմագրված ուսումնական հաստատությունների ուսանողները։ Պաշտոնապես հավատարմագրված ուսումնական հաստատությունների ցանկին կարելի է ծանոթանալ Սինգապուրի միգրացիոն ծառայության կայքում:

Ավստրիա

Բակալավրիատի ուսանողներին թույլատրվում է աշխատել շաբաթական 10 ժամ, մագիստրատուրան ՝ մինչև 20 ժամ։ Աշխատանքը սկսելու համար պահանջվում է ստանալ հատուկ թույլտվություն տեղական զբաղվածության ծառայության AMS (Arbeitsmarktservice Österreich).

Իտալիա

Իտալական ուսանողական վիզայի հետ միաժամանակ Տրվում է կացության կարգավիճակ “permesso di soggiorno per motivi di studio”, որը թույլ կտա ուսանողներին աշխատել կես դրույքով մինչեւ 25 ժամ շաբաթը, ավելին, քան Եվրոպայի այլ երկրներում։

Ֆրանսիա

Ուսանողները կարող են աշխատել 18-ից 20 ժամ, չհաշված արձակուրդները, երբ կարելի է աշխատել լրիվ դրույքով։ Աշխատանքի իրավունքը տալիս է նաև կացության թույլտվություն, որը պետք է ստանա յուրաքանչյուր օտարերկրյա ուսանող Ֆրանսիայում։

Հոլանդիա

Շաբաթական 16 ժամ, կամ լրիվ դրույքով ամռանը հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը: Ինչպես Ֆրանսիայում, պահանջվում է հատուկ թույլտվություն։ Կազմակերպությունը, որը աշխատանքի թույլտվություն է տալիս, կոչվում է UWV Werkbedrijf:

Դանիա

Մինչեւ 20 ժամ։ Դրա համար անհրաժեշտ է դիմել ուսանողական կեցության թույլտվություն ստանալու համար, և խնդրել հատուկ նշում այն մասին, որ թույլ է տրվում պաշտոնապես աշխատանքի տեղավորվել ուսման ընթացքում:

Ավստրալիա

Ինչպես շատ երկրներում, թույլատրվում է աշխատել մինչեւ 20 ժամ շաբաթը։ Սակայն, աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ է ստանալ տեղական ներգաղթի վարչության թույլտվություն, ինչպես նաեւ հարկային վճարման նույնականացման համար (Tax File Number, TFN).

To the Hard-Working Student, I See You - Her View From Home

Շվեդիա

Պաշտոնապես, Շվեդիայում ուսանողների համար չկա ժամային սահմանափակում։ Միաժամանակ ստանալով ուսանողական կացության կարգավիճակ, յուրաքանչյուր ուսանող ստանում է աշխատանքի տեղավորման իրավունք.

Բելգիա

Ուսանողները կարող են աշխատել շաբաթական 20 ժամ: Տալով կացության թույլտվություն նաեւ հնարավորություն է տրվում ուսանողին պաշտոնապես ստանալ աշխատանքի տեղավորվելու իրավունք։

Նորվեգիա
Ինչպես միշտ, ուսանողական վիզան իրավունք է տալիս աշխատել ոչ ավելի, քան 20 ժամ շաբաթը։ Սակայն, ի տարբերություն շատ երկրների, առաջնային աշխատանքի թույլտվություն ուսանողին տալիս է համալսարանը։

Նոր Զելանդիա

Մինչեւ 20 ժամ, բայց պետք է ստանալ աշխատանքի թույլտվություն։Իսկ մագիստրատուրայի կամ դոկտորանտուրայի ուսանողները կարող են լրիվ դրույքով թույլտվություն ստանալ։ Անձնագրում ուսանողական վիզայի էջում նշվում է աշխատանքի թույլտվության մասին։

Շվեյցարիա

Ուսանողը կարող է աշխատել միայն ուսումնառության սկզբից 6 ամիս անց, եւ ոչ ավելի, քան 15 ժամ շաբաթվա կտրվածքով, կախված տարածաշրջանից։ Հարկ է հաշվի առնել, որ պետք է հատուկ թույլտվություն։

Իսպանիա

Ոչ ավելի, քան 20 ժամ։ Պետք է թույլտվություն տեղական ներգաղթի ծառայության կողմից։ (Oficina de Extranjería).

ԱՄՆ

ԱՄՆ-ում ուսանողը աշխատանքի իրավունք ունի, որը չի գերազանցում շաբաթական 20 ժամը,բայց կան որոշ նրբություններ։ Առանց երկրի միգրացիոն ծառայությունների թույլտվության, ուսանողը կարող է աշխատել միայն համալսարանային տարածքում, կամպուսում։ Ազատ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ուսանողը պետք է դիմի ԱՄՆՆՔԾ միգրացիոն ծառայություն։

Նյութի հեղինակ ՝ Մելինե Մուրադյան

Spread the love