1․Խթան է ներքին աճի
Որպես օտարերկրյա ուսանող, դուք կարող եք ձեռք բերել կարեւոր հմտություններ “հասունանալու”։ Ապրելով արտասահմանում, պետք է որոնել կացարան, սովորել նոր լեզու, կողմոնորոշվել անծանոթ քաղաքում, կազմել ժամանակացույց համալսարանում եւ պլանավորել ֆինանսական ծախսերը այլ արտաժույթով։ Դրա համար էլ այդ փորձը նման է ինքն իրեն մարտահրավեր նետելուն։
Ձեզ հնարավորություն կընձեռվի տեսնել աշխարհը, և հատկապես ձեր հայրենիքը՝ բոլորովին նոր լույսի ներքո։ Շատ արտասահմանցի ուսանողներ տեղեկացնում են, որ դա մեծ ազդեցություն է ունեցել որպես անհատ իրենց զարգացման համար։ Շատ մտքեր ու գաղափարներ, որոնք դուք համարում եք ինքնին հասկանալի, իրականում ձեր ազգային ինքնության մի մասն են կազմում։ Դուք կզարմանաք, որ աշխարհի տարբեր երկրներից այլ ուսանողներ ունեն բոլորովին այլ դաստիարակություն եւ փորձ:
Երբ վերադառնաք տուն, դուք երախտապարտ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:
- Տեսնել աշխարհը և ճանաչել նոր մշակույթ
Արտասահմանում սովորելու ամենատարածված պատճառը նոր երկիր ուսումնասիրելու հնարավորությունն է։ Այլ մշակույթ, այլ աշխարհայացք, այլ մտածելակերպ։
Միջմշակութային հաղորդակցությունը դառնում է կենսական հմտություն, եւ այն մարդիկ, ովքեր ունեն այդ հմտությունը, մեծ պահանջարկ ունեն: Ուսուցումը արտասահմանում միանշանակ կընկղմի ձեզ նոր երկրի քաղաքականության, մշակույթի եւ լեզվի մեջ, կհեշտացնի ձեր ըմբռնումը տարբեր աշխարհայացքների նկատմամբ։ Սակայն, բացի մշակութային արժեքների մասին համապարփակ պատկերացում ունենալուց, դուք նաև կծանոթանաք աշխարհի այլ ուսանողների հետ, ինչը կնպաստի ձեզ շրջապատող աշխարհը ավելի լավ հասկանալուն։
- Մրցունակ լինել աշխատաշուկայում
Ավելի ու ավելի շատ գործատուներ են աշխատում միջազգային ասպարեզում եւ, հետեւաբար, պետք են միջազգային փորձ ունեցող աշխատակիցներ։ Որպեսզի ձեզ ընկալեն որպես պրոֆեսիոնալ ոլորտում, անհրաժեշտ են լավ լեզվական հմտություններ, ինչպես նաեւ մշակութային տարբերությունները հասկանալու եւ հարգելու ունակություն: Գործատուները փնտրում են մարդկանց, ովքեր համարձակվում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց։ Մեկ կիսամյակը կամ ավելի երկար ուսուցումը արտասահմանում ձեզ հնարավորություն կտա ցույց տալ, որ դուք հարմարվել եք և պատրաստ եք նոր մարտահրավերներ։
Նրանք, ովքեր չեն ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք, բացվում են լավ հեռանկարներ․աշխատանք փնտրելու ընթացքում, տեղական դիպլոմի առկայությունը դրական դեր կունենա։
- Ճանապարհորդել եւ ուսումնասիրել նոր քաղաքներ եւ երկրներ
Գաղտնիք չէ, որ ուսուցումը Եվրոպայում, օրինակ, բացում է ճամփորդելու հարյուրավոր հնարավորություններ։ Եթե դուք սովորում եք Ֆրանսիայում, դուք հնարավորություն կունենաք ճանապարհորդել Եվրոպայի տարբեր մասերում, ներառյալ Լոնդոն, Բարսելոնա եւ Հռոմ:
Արտասահմանում սովորելը արժեքավոր ճանապարհորդական հմտություններ է տալիս, որոնք դուք կարող եք օգտագործել աշխարհի ցանկացած վայրում.կոմղնորոշվելու միջազգային օդանավակայաններում, որոշելու լավագույն տեղական ռեստորանները, չկորել անծանոթ քաղաքում: Արտասահմանում սովորելու առավելությունները ներառում են նոր վայրեր, թանգարաններ եւ տեսարժան վայրեր տեսնելու հնարավորություն, որտեղ դուք կսովորեք:
- Սովորել նոր լեզու
Միջազգային համալսարանում սովորելը, որպես կանոն, հնարավորություն է տալիս օտարերկրյա ուսանողներին սովորել տեղական լեզուն: Անկախ նրանից, դա ճապոներեն է, գերմաներեն, իտալերեն կամ շվեդերեն, վերջապես կարելի է իրականացնել վաղեմի ծրագրերը եւ սովորել նոր լեզու։
Դուք կարող եք նաեւ մասնակցել լեզվի դասերի, որոնք անցկացնում են որակավորված լեզվի մասնագետները, կամ կարող եք միանալ համալսարանին կից խոսակցական ակումբին կամ փորձել շբվել տեղի ծանոթների և ընկերների հետ իրենց լեզվով, ինչը կարագացնի ձեր լեզվի ուսուցումը և ձեզ համար կբացի ավելի շատ միջազգային հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի տեղական մշակույթի ըմբռնմանը:
Նյութի հեղինակ ՝ Ռազմիկ Մնացականյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն