Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Սոցիալական հաշվետվողականությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոց

2016 թվականին  Բազելի Կառավարման ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի

ֆինանսավորմամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն

պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում պատրաստվել է ձեռնարկ՝ սոցիալական հաշվետվողականություն թեմայով։

Ե՛վ գիտնականները, եւ՛ պրակտիկ մասնագետներն ներկայումս եկել են նույն եզրահանգման. կոռուպցիան չի կարող արդյունավետ վերահսկվել առանց քաղաքացիական հասարակության ընդգրկվածության: Կոռուպցիայի հարցերով զբաղվող ականավոր գիտնականներից մեկը նշում է. «Կոռուպցիան կշարունակվի, ավելին՝ այն կհամարվի նորմա, քանի դեռ դրա վերացմամբ հետարքրքրված անձինք ունակ չեն լինի ընդդիմանալու այնպիսի միջոցներով, որոնք պարզապես հնարավոր չի լինի անտեսել»

Այս համատեքստում սոցիալական հաշվետվողականությունը վերաբերում է գործողությունների եւ մեխանիզմների լայն շրջանակին, որում քաղաքացիները կարող են

ներգրավվել՝ (հանրային պաշտոնյաների եւ ծառայություն մատուցողների միջոցով

ներկայացված) պետությանը հաշվետու պահելու համար, ինչպես նաեւ կառավարության,

քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ այլ հասարակական դերակատարների այն գործողություններին, որոնք խրախուսում կամ դյուրացնում են այս ջանքերը։

Ձեռնարկում տրվող նյութը մշակվել է որպես գործիք՝ աջակցելու համար այն անձանց, ովքեր ցանկանում են քաղաքացիներին ներգրավել հակակոռուպցիոն գործունեության մեջ: Այն հիմնված է թեմայի շուրջ կատարված ծավալուն հետազոտության վրա, որը սինթեզվել է գնահատման շրջանակի եւ մեթոդաբանության տեսքով՝ ներառելով այն հիմնական տարրերը, որոնք դեր են խաղում սոցիալական հաշվետվողականության նախաձեռնությունների հաջողությունը հնարավոր դարձնելու համար:

Ինչպես նշվում է ձեռնարկում  եթե քաղաքացիական հասարակությունը հզոր է, ապա սոցիալական հաշվետվողականության նախաձեռնությունները կարող են որոշիչ դեր խաղալ կոռուպցիայի դեմ պայքարում: Վերջնանպատակն է տեղական մակարդակում հանրային պաշտոնյաներին եւ ծառայություն մատուցողներին անմիջապես հաշվետու դարձնել այն համայնքների առջեւ, որոնց ծառայում են: Սա պահանջում է քաղաքացիների ներգրավվածություն որոշակի գործողությունների իրականացման մեջ, ինչպես օրինակ՝ որակի գնահատումը եւ մոնիտորինգը, որպեսզի հնարավոր լինի մշակել գործնականում կիրառելի միջոցներ՝ կոռուպցիան կանխարգելելու եւ զարգացման հնարավորությունները բարելավելու առումով: Մշակվել են գործընթացներում քաղաքացիների եւ համայնքների ներգրավման բազմաթիվ մեխանիզմներ,որոնք արտացոլում են ոչ միայն սոցիալական հաշվետվողականության մոտեցումների հանդեպ աճող հետաքրքրվածությունը, այլեւ ոլորտների եւ կառավարման արդյունքների առումով մեծ պոտենցիալը, որի շնորհիվ քաղաքացիների մասնակցությունը կարող է առաջացնել դրական փոփոխություն:

Սոցիալական հաշվետվողականության գաղափարի հիմքը քաղաքացիների եւ հանրային

ծառայություններ մատուցողների միջեւ հարաբերություններն են: Վերջնանպատակն այս

հարաբերություններն այնպիսի մակարդակի հասցնելն է, որում իրացվում են սահմանված իրավունքները, բարելավվում է ծառայության մատուցման որակը, եւ, ի վերջո, աճում է քաղաքացիների բարեկեցությունը` վերջիններիս կազմակերպված եւ գիտակից մասնակցության միջոցով: Այս նպատակին հասնելու համար սոցիալական

հաշվետվողականությունն առաջարկում է այնպիսի միջավայրի ստեղծում, որում

քաղաքացիները կարող են լսելի դարձնել իրենց ձայնը, իսկ ծառայություն մատուցողները՝

պատասխանատու լինել նրանց առջեւ:

Սույն ձեռնարկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://transparency.am/files/publications/1457121698-0-665966.pdf

Նյութի հեղինակ ՝ Սուսաննա Դավթյան

Spread the love