Ապացուցված է, որ բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ իրենց դրսևորում են որպես լավագույն աշխատակիցներ և ղեկավարներ, բայց ինչպես բացահայտել այդ որակները դեռ ընտրության փուլում։ Ինչպիսի՞ հարցեր տալ, որպեսզի հնարավոր լինի գնահատել նրա էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը։
Պոտենցիալ աշխատողի հետ հարցազրույցի ժամանակ ձգտեք տալ հարցեր այն մասին, թե ինչպես է իրեն պահում/կպահեր այս կամ այն իրավիճակում, օրինակ
Ե՞րբ եք վերջին անգամ անհաջողություններ ունեցել։ Ի՞նչ էր պատահել։ Ի՞նչպես էիք ձեզ զգում։ Ի՞նչ նախաձեռնեցիք։ Ե՞րբ եք վերջին անգամ ձեր հասցեին քննադատություն լսել։ Ի՞նչ եք զգացել։
Եղե՞լ է որ հիասթափություն զգաք աշխատաքնում։ Ի՞նչ եք արել այդպիսի իրավիճակում։
Էմոցիոնալ ինտելեկտը պարզելու համար առաջարկվում է հետևյալ հարցերը։
Ո՞վ է ձեզ ոգեշնչում։Ինչու՞։
Այս հարցի միջոցով դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպիսի վարքային դրսևորումներն է ընդունում և կարևորում թեկնածուն։
Պատկերացրեք, որ դուք հիմնում եք ձեր սեփական ընկերությունը։ Որո՞նք կլինեն նրա3 հիմնական արժեքները։
Ամենայն հավանականությամբ նրա պատասխանը կարտացոլի իր սեփական արժեքները։
Ինչպիսի հմտություններ և փորձ է ձեզ պակասում։
Հիշեք, մշտական կատարելագործման ձգտումը էմոցիոնալ ինտելեկտի հստակ ցուցանիշ է։ Եթե թեկնածուն դժվարանում է պատասխանել կամ երկար մտածում է, ամենայն հավանակնությամբ նա համարում է, որ արդեն ամեն ինչ գիտի։
Սովորեցրեք ինձ մի բան, որից դուք լավ եք գլուխ հանում։ Պատկերացրեք, որ ես նախկինում երբեք ոչ մի բան չեմ լսել դրա մասին։
Այս հարցրեի շնորհիվ դուք կկարողանաք ստուգել մի քանի որակ։ Կարողանում է արդյո՞ք թեկնածուն բացատրել պարզ խոսքերով, ինչքանով է նա ուշադիր իր ՛աշակերտի՛ հանդեպ, ինչքա՞ն երկար ժամանակ է նրան պետք, որ մտածի ոչ սովորական հարցի պատասխանը։
Պատմեք մի իրավիճակ, որ դուք հունիսից դուրս եք եկել։ Ինչ էր պատահել։ Ինչ տեղի ունեցավ հետո։
Ժամանակ առ ժամանակ մենք բոլորս էլ ջղայնանում ենք, դուրս ենք գալիս մեր ափերից և մեզ իռացիոնալ ենք պահում։ Եվ դա բնական է, որովհետև բոլորս էլ մարդ ենք և էմոցիաներ ունենք։ Այնուամնեայնիվ բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ կարողանում են ընդունել իրենց սխալները և պատասխանատվություն կրել դրանց համար։
Բարձր էմոցիոնալ ինտելեկտը ենթադրում է հակվածություն ինքնավերլուծությանը և շրջապատողների հետ փոխազդելու կարողություն։ Այս հարցի պատասխանը թույլ կտա դատել թեկնածուի փոխազդեցության միջոցների մասին, կանխատեսել հնարավոր կոնֆլիկտները և նրա ընդհանուր տրամադրությունը։
Փնտրեք մարդկանց, ովքեր ընդունակ են ընդունել իրենց մեղքը՝ կենտրոնանանլով խնդիրները լուծելու և կոնֆլիկտները հաղթահարելու վրա։
Պատմեք մի իրավիճակի մասին, որում հաճախորդը դժգոհ է ձեր աշխատանքից։ Ինչպես եք դուք արձագանքել։
Նույնիսկ լավագույն աշխատողները միշտ չէ որ կարողանում են ոլորին գոհացնել, երբեմն նրանցից էլ են դժգոհ լինում։ Էմոցիոնալ ինտելեկտը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչպես է մարդը արձագանքում իր հաջողություններին, այլ նրանով, թե ինչպես է գլուխ հանում անհաջողություններից։
Էմոցիոնալ ինտելեկտը առաջին հերթին ընդունակություն է վերլուծելու սեփական և մյուսների գործողությունները, պատրաստակամությունը լուծելու խնդիրները, հասկանալու մյուսներին, փոփոխություններում տեսնելու հնարավորություններ, այլ ոչ թե վտանգ։
Այս առաջարկությունների հեղինակային իրավունքները պատկանում են Հարմոնիա հոգեբանական կենտրոնին։ https://www.facebook.com/harmonycenter.am/
Հոգեբանության բաժնի ուսանող Արմինե Ղազարյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն