2016 թվականին Հասարակություն առանց բռնության Հկ-ն և Կանանց հանդեպ բռնությունների կանխման ՄԱԿ -ի հավատարմագրման հիմնադրամը կազմել են «Կին եւ տղամարդ՝ տարբեր, բայց հավասար» տեսական և գործնական ուղեցույցը ուսուցիչների, դպրոցների հոգեբանների և դասղեկների համար՝ աշակերտների և ծնողների հետ անհատական և խմբային աշխատանքներ անցկացնելիս կիրառելու նպատակով։ Այս ուղղեցույցը երաշխավորված է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։
«Կին եւ տղամարդ՝ տարբեր, բայց հավասար» տեսական եւ գործնական
ուղեցույց» ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, մանկավարժական գործունեություն ծավալողների ու դասընթացավարների համար եւ պարունակում է օգտակար տեղեկատվություն եւ գործնական վարժություններ մի շարք թեմաներով:
Ստորև կարող ենք ծանոթանալ այն խորհուրդներին, որոնք ներկայացված են «Կին եւ տղամարդ՝ տարբեր, բայց հավասար» տեսական և գործնական ուղեցույցում։
Պարզեք գեներային հարցերում Ձեր սեփական նախապաշարմունքներն ու կարծրատիպերը. դրանք կարող են փոխանցվել Ձեր աշակերտներին Զգույշ եղեք, որպեսզի չխորացնեք այն կարծրատիպերը, որոնց վերացնելուն են ուղղված այս վարժությունները:
Անկոմնակալ վերաբերմունք ցուցաբերեք երկու սեռի ներկայացուցիչների հանդեպ
Գովելիս, խրախուսելիս կամ նկատողություն անելիս երկու սեռի ներկայացուցիչներին նույն կերպ վերաբերվեք:
Ընդգծեք, որ գենդերային հավասարությունը չի նշանակում բացարձակ նույնություն
Դեռ մանկությունից պետք է սերմանել երկու սեռի գոյության անհրաժեշտության ու փոխլրացման գաղափարը, ընդգծել դրանց նշանակությունը, ցույց տալ, որ նրանք չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսի, և շատ կարևոր է, որ երկու սեռերն էլ օժտված լինեն հավասար իրավունքներով: Գենդերային հավասարություն նշանակում է հավասար իրավունքներ և հնարավորություններ երկու սեռերի համար, ոչ թե նրանց նույնականացում:
Խուսափեք տղաներին և աղջիկներին հակադրելուց
Դասերն անցկացրեք այնպես, որ երկու սեռերի ներկայացուցիչները դեմ առ դեմ դուրս չգան և քննարկոմները չվերածվեն վիճաբանությունների և ընդհարոմների: Աշակերտների մոտ ձևավորեք սեփական կարծիքը պաշտպանելու ունակություն և բանավեճերի ընթացքում ռացիոնալ հատիկը տեսնելու կարողություն:
Հետաքրքրություն առաջացրեք աշակերտների մոտ
Դասերն անցկացրեք ուսուցման ինտերակտիվ մեթոդներով՝ բանավեճեր, խաղեր, զրույցներ, իրավիճակների վերլուծություն, դերային խաղեր, տեսանյութերի ցուցադրում և քննարկում: Ստեղծեք անկաշկանդ, ազատ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծիքն ու չքարկոծվել դրա համար:
Սովորեցրեք աշակերտներին բանավիճելու կանոնները, վերլուծելու, քննադատաբար մտածելու, փաստը կարծիքից տարբերելու կարևորագույն ու նակությունները: Եթե անհրաժեշտ է, աշակերտներին տվեք տեղեկատվական գրքույկներ, այլ լրացուցիչ ուսումնական նյութեր, որպեսզի նրանք չստանան խեղաթյուրված, կարծրատիպերով լի տեղեկատվություն:
Աշխատանք տարեք նաև ծնողների հետ
Ծնողները լսում են ուսուցչի խորհուրդները երեխաների դաստիարակության հարցերում: Կարելի է խոսել գենդերային կարծրատիպերի, հավասար հնարավորությունների մասին ծնողական ժողոﬖերի, անհատական հանդիպուﬓերի ժամանակ և նպաստել գենդերային զգայունության բարձրացմանը:Միևնույն ժամանակ պետք չէ այդ խորհուրդ ները վերածել բարոյախրատական քարոզների:
Արժե ծնողներին ներգրավել ուսուցման գործընթացի ﬔջ, այլա պես նրանց սահմնափակ գիտելիքներն այդ ոլորտում կարող են ﬖասել այն քաղաքականությանը, որը տարվում է դպրոցում:
Հայկական շատ ընտանիքներում առկա է կնոջ նկատմամբ բռնություն, ինչը հաճախ փորձում են արդարացնել ավանդույթներով: Կանդպրոցականներ, որոնք գալիս են ընտանիքներից, որտեղ առկա են բռնության տարբեր տեսակներ: Երեխաները խաղալիք են դառնում ծնող ներիփոխհարաբերությունների ﬔջ: Շատ կարևոր է օգնել նրանց՝ խնդիրները հասկանալու, եզրահանգուﬓեր անելու ու ճիշտ որոշուﬓեր կայացնելու հարցում:
Հոդվածում կիրառված նյութի ամբողջական տարբերակը կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ՝ https://cutt.ly/uzNTKwm
Նյութի հեղինակ ՝ Մարի Պետրոսյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն