Հասարակության մեջ քաղաքակրթությունը կարելի է բնութագրել որպես էթիկական մոտեցման համակակարգ։Համակարգ, որում արտացոլվում է, վարքի դրսևորման, գիտակցության և մտածողության մակարդակի, պատասխանատվության և կարգ ու կանոնի տարրեր։
Հասարակությունը այն շերտն է, որում ապրում են մարդիկ, տարածում մշակույթ, ձևավորում մտածելակերպ։ Հասարակական միջավայրը անձի ձևավորման ամենամեծ և ամենաազդեցիկ միջավայրն է և որքան «առողջ» է միջավայրը, այնքան «առողջ» է ձևավորվում մարդը։
Առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է քաղաքակիրթ մոտեցումներ և հոգատար վերաբերմունք, իսկ հայ հասարակությունը այս առումով սնանկ է։
Այստեղ խնդրի առարկան մարդու վարքագիծն է և ոչ թե խնդրի լուծման նպատակով համապատասխան քայլերի ձեռնարկումը։ Անհրաժեշտ է վերացնել խնդրի առաջացման գլխավոր պատճառը, այլապես չի կանխվի խնդրի ծագումը։
Վարքագիծը մարդու պահվածքի, կեցվածքի դրսևորումն է որոշակի պայմաններում։
Անձի վարքագիծը դրսևորվում և սահմանափակվում է ինչպես օրենքներով սահմանված կարգերով, այնպես էլ անձի կողմից տվյալ իրավիճակում անհատական մոտեցումից։
Եթե փողոցն անցնելիս անցորդը չի հետևում լուսացույցի կարմիր ադզանշանին, դա անհատի մտածողության մեջ կարգ ու կանոն հասկացության բացակայության մասին է վկայում։ Սա ենթադրում է, որ անձի պահվածքը ցանկացած իրավիճակում անհետևանք չէ և այս տրամաբանությամբ ցուցաբերված ցանկացած վարքագիծ ընկալվում է այլ անհատի կողմից և դրսևորվում մեկ այլ իրավիճակում։
Հասարակությունը ձևավորվում է անհատից, սա խոսում է այն մասին, որ ամբողջ հասարակության քաղաքակիրթ կեցվածքը դրված է ամեն անհատի անհատական պատասխանտավության ներքո։
![](https://www.rgnews.am/wp-content/uploads/2021/03/finger-pressing-social-network-button-touch-screen-1024x736.jpg)
Այսօրվա հայ հասարակությունը ժամանակին և աշխարհին համահունչ քայլելու անհրաժեշտություն ունի։ Պետության գլխավոր խնդիրը նրանում է, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կբերեն նոր սովորույթներ,անհրաժեշտություն կունենան նոր մոտեցումների և անձի վարքագծի նոր դրսևորումների։ Դեպի քաղաքակիրթ միջավայր կան այնպիսի ճանապարհներ, ինչպիսին է նոր պայմանների ստեղծումը կամ բարելավումը։ Անհրաժեշտ է կատարել նոր պայմաններում նոր մոտեցումների և նոր մշակույթի ներդրում։
Եթե Հայաստանում փոխվեն հասարակական տրանսպորտի ծառայությունների մատուցման մեխանիզմները, ապա երթուղային տրանսպորտը կունենա էթիկական նոր մակարդակ։ Եթե փողոցում հասարակական կարգը պահպանող համապատասխան մարմինները օրինակելի և բարեխիղճ կատարեն իրենց աշխատանքը, ապա աղբ նետող անհատի վարքագիծը մերժելի կլինի մեկ այլ անհատի կողմից այլ ոչ թե կդառնա օրինակ։
Քաղաքակիրթ հասարակությունը ձևավորվում է պետության զարգացմանը զուգահեռ և նպաստում քաղաքակիրթ պետության կայացման։
Նյութի հեղինակ՝ Սերգեյ Մուրազյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն