2012 թվականի տվյալներով Ֆինլանդիան շարունակում է կրթական համակարգում պահպանել առաջատարի դիրքերը։ Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ֆիննական կրթությունը ունի մի շարք առանձնահատկություններ, կրթական պրոցեսի կազմակերպան հստակ սկզբունքներ, որոնք բացառապես հիմնված են ազատական, նորարարական, ստեղծագործական և անհատական մոտեցումների վրա։Ֆինլանդիայի կրթության նախկին նախարար Փասի Սահլբերգը, ով նաև հեղինակել է «Ֆիննական դասեր. ի՞նչ կարող է աշխարհը սովորել Ֆինլանդիայի կրթական փոփոխություններից», նշում է. «Ֆիններենում չկա հաշվետվողականության համարժեք բառը… հաշվետվողականությունը կարծես հետևանքն է պատասխանատվության բացակայության»։ Որակյալ կրթությունը չպետք է լինի ստանդարտացված, եթե ցանկանում ես ստնալ որակ, ապա պետք է անհատական մոտեցում ցուցաբերես, դա նույնն է թե հաճախորդին առաջարկես հագուստ, որը իր հագով չէ։
Ֆիննական կրթական մոդելը լավագույն օրինակն է աշխարհում, որը կարող է հիմք ծառայել այլ երկրների կրթության զարգացման համար։ Այս կրթական համակարգի օրինակը աշակերտին, ուսանողին, ուսուցչին, դասախոսին տալիս է բոլոր ազատությունները, հնարավորություն տալով յուրաքանչյուրին լինել ստեղծագործ, նորարարական, հարմարեցնել սեփական կարիքին և սիրել կրթվելու գործընթացը, քանի որ այն ինչ սիրում ես անում ես կրկնակի անգամ լավ։Այսպիսի կրթական համակարգը թույլ է տալիս ձևավորվել որպես անհատ և դրանով հանդերձ ունենալ անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընթացում։ Այսպիսի կրթությունը երաշխավորում է այլ ոլորտներում կայուն առաջընթացներ և հնարավորություն է տալիս օրինակ դառնալ ամբողջ աշխարհում։
Բայց ապրելով Հայսատանյան իրականությունում, հատկանշական է, որ մեր հասարակությունը պատրաստ չէ նման «շքեղության»։ Այն հասարակությունը որում արմատացած են կարծրատիպերը և ամրապնդված չեն մարու իրավունքները և ազատությունները, այդ հասարակությունը չի ընկալի նման կրթությունը և չի ունենա համապատասխան արդյունքներ և հնարավոր է նաև որոշ դեպքերում բացասական հետևանք ունենա։Որևէ բան մատուցելու համար անհրաժեշտ է համապատասխան մոտեցում։
Ֆիննական մոդելի ներդնման ճանապարհին առկա են մի շարք խնդիրներ, որոնց հետ փոխկապակցված են մյուս բոլոր ոլորտները։Գլխավոր խնդիրը նաև այն է, որ Հայաստանը դեռ սովետական կրթական ծրագրերի բաղադրիչ ունի և անգիր սովորեցնելու մեթոդը փոխարինելով վերլուծելու մեթոդին դեռևս ամբողջապես չի ներդրվել Հայաստանյան կրթական համակարգում։ Եթե չենք ցանկանում փոխել մեր մոտեցումը չենք կարողանա մատուցել այն ինչ ակնկալվում է մեզանից։ ՈՒստի նպատակը մեկն է խնդիրները բազմազան, կամ կարող ենք քանդել հիմքը և կառուցել նորովի, կամ հիմքի վրա տեսնել ամենևին այլ վերջնարդյունք և անհրաժեշտ է հստակ սահմանել թե ինչ ենք մենք ցանկանում տալ կրթությամբ և ինչ ենք ակնկալում կրթությունից։ Կրթությունը այն ոլորտն է, որին անհրաժեշտ է ճկուն մոտեցում, ինչպես անհատն է մեծանում փոխելով և ձեռք բերելով բնավորության նոր գծեր, զուգահեռ ստեղծելով և բերելով նոր մշակույթ, նոր մոտեցում հասարակության մեջ՝ լինելով յուրահատուկ անհատ, այնպես էլ յուրաքանչյուր տարիքային խմբի հետ զուգահեռ պետք է կրթությունը ևս մեթոդափոխվի, որպեսզի ընկալունակության կրիզիս չլինի։
Հայաստանի կրթական համակարգի մեթոդափոխման ճանապարհին անհրաժեշտ են փորձագիտական խմբեր, որոնք ունենալով օտարերկրյա կրթության ուսումնասիրության փորձ և ունենալով հստակ պատկերացումներ, կկարողանան համապատսխան կրթական մոդել մշակել, ներառելով անհրաժեշտ բոլոր սկզբունքները, կրթական չափորոշիչները, մեթոդները՝ չբացառելով մշակութային առանձնահատկությունները, որոնք Հայաստանի կրթությանը նոր շունչ կհաղորդեն։
Նյութի հեղինակ ՝ Նարեկ Բարսեղյան
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում