Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՈՒսանողները արժեքներ տարածող դերակատարներ

ՈՒսանողները արժեքներ տարածող դերակատարներ

ՈՒսանողությունը հասարակության մեջ համընդհանուր զարգացման ամենամեծ պոտենցիալ ունեցող սոցիալական փոքր խումբն է՝ ապագայի դերակատարը։

Հին Հռոմում ուսանող էին անվանում բոլոր այն մարդկանց, որոնք ցանկություն ունեին որևիցե նոր բան սովորելու։ Նոր բան սովորելու ցանկություն ասելով դիտարկում ենք այն, երբ ձգտում ես  կյանքիդ որակը բարձրացնել՝  այդպիսով պայմաններ ստեղծել  պահանջը բավարարելու համար։ ՈՒսանողները, որպես երիտասարդ խմբի ամենամեծ ներուժ ունեցող դերկատարներ, ունեն   որոնելու, բացահայտելու կամք, հավասարության և արդարության պահանջ և այն արժեհամակարգը, որը երիտասարդը կրում   է լինելով ուսանող դառնում է համընդհանուր պայքարի միջոց։ Ցանկացած հաջողակ պետության և մեծագույն փոփոխությունների հիմքում լրջագույն դերկատարում ունի ուսանողը։ 

Եթե դիտարկենք Հայաստանի օրինակով 2018 թվականի հեղափոխությունը, ապա պետք է նշել այն փաստը, որ հեղափոխական շարժումը եղավ մերժելու արատավոր բարքերը, մաքրելու և դադարեցնելու  այն գործող արժեհամակարգը, որով սնուցվում էր հասարակությունը։ 2018 թվականի  հեղափոխության գաղափարի հիմքում ուսանողը տեսնում էր էր նոր արժեքներ, նոր մոտեցումներ, կյանքի նոր սկիզբ։ Այդ արժեքներն էին  հավասարություն, արդարություն, հարգանք և մեկ ընդհանուր նպատակ՝ քայլ դեպի  կյանքի նոր և ավելի որակյալ փուլ։ Առանձնացնելով ուսանողներին՝  որպես արժեքներ տարածող սոցիալական խումբ, հատկանշական է, որ հեղափոխության գաղափարի առաջամարտիկները եղան հենց ուսանողները։ 

ՈՒսանողությունը  հասարակության այն կարևոր զանգվածն է, որը ունի կարիք և որից ծնվում է  պահանջ։ ՈՒսանողները կարիք ունեն  նոր մոտեցումների, ունեն այնպիսի միջավայրի կարիք, որտեղ հնարավոր է արժեքներ տարածել, զարգացնել հասարակության մյուս շերտերի մտածողությունը՝ դարձնելով ժամանակին համահունչ և միաժամանակ բարձրաձայնելով թաքնված  արժեքների կարևորության  մասին։Ուսանողները չեն ժխտում ավանդական մշակույթը, ճանաչում են այն արժեքները, որոնք  ընդունված են  հասարակության մեջ, բայց և այնպես տարածում են համընդհանուր համամարդկային արժեքներ։  ՈՒսանողները որպես փոփոխության դերակատարներ գիտակցելով իրենց առջև դրված խնդիրը համարձակորեն փնտրում են լուծումներ, կամ օգտվում են այն հնարավորություններից, որոնք բերում են ցանկալի արդյունքի։ 

ՈՒսանողները ոլորտային այն սպառողներն են, ովքեր համատեղում են մշակութային, սոցիալական, կրթական և գիտական կյանքը, օգտվելով մի շարք հնարավորություններից՝ բավարարելով իրենց անհատական կարիքները։ Լինելով հասարակության ամենաակտիվ շերտը, ուսանողները  կարողանում են ճկուն կերպով ընկալել ցանկացած փոփոխություն դրանց մեջ ունենալով  իրենց անձնական շահը և գործել հանուն ընդհանուր խմբային շահի։ 

ՈՒսանողներին՝ որպես երիտասարդներ, բնորոշ է փնտրտելու, ակտիվություն դրսևորելու միտումը։

Այսօրվա ուսանողը ավելի պատասխանատու է, ունի ավելի բարձր էթիկական, բարոյական մակարդակ, ձգտում է հաղորդակցման լայն շրջանակների, ունի ցանկություն ինքնորոշման, կրթության եւ ինքնակառավարման բարելավման, այսօրվա ուսանողին բնորոշ է լավատեսությունը և մարդասիրությունը։

Այսօրվա ուսանողը քայլող արժեհամակարգ է և արժեքներ տարածող ապագայի դերակատար։

Նյութի հեղինակ ՝ Լիլիթ Կիրակոսյան

Spread the love