Արտակարգ դրության պայմաններում՝ մարզային բուհերում հեռավար կրթության արդյունավետությունը հասկանալու համար, հարցազրույցներ են անցկացվել և ուսանողների և դասախոսների հետ։ Զրուցել ենք Շիրակի մարզի մայր բուհի՝ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական հանրույթի ներկայացուցչի հետ։
Որպես հեռավար կրթության դրական կողմ, նշեց՝ ժամանակի խնայումը։ Բացասական կողմերից նշեց, որ անձամբ ինքն ունի տեխնիկայից օգտվելու հմտությունների պակաս, ինչը դժվարեցնում է դասապրոցեսը։ Ըստ նրա՝ վատ է ուսանողի ու դասախոսի առկա շփման սահմանափակումը, որովհետև անհասկանալի է ուսանողը ընկալել է նոր նյութը թե ոչ։
-Կարծում եմ, պետք է անցնել առկա ուսուցման, հակամահաճարակային կանոնները պահպանելով։ Դասերի անցկացումը դժվար է, քննություններն առավել ևս։ Ուսանողները երիտասարդ են, ավելի լավ են տիրապետում տեխնիկային, հնարավոր է արտագրեն, կամ կարդան, որը մենք չնկատենք։ Իսկ դա միանշանակ ազդում է քննության որակի ու դասախոս-ուսանող փոխադարձ վստահության վրա։
Հեռավար կրթության անցումը անակնկալ էր բոլորի համար, ինչը իր հետ բերեց մի շարք խնդիրներ։ Դասախոսների՝տեխնիկայից օգտվելու կարողություններից սկսած, մինչև ուսանողների պատրաստակամություն։ Ըստ նրա՝ շատ խնդիրներ հնարավոր է լուծել առկա դասերի անցնելով։
-Դասերի կազմակերպման հարցում օգնում են ուսանողներս, նրանք են միացնում ու անջատում ZOOM-ի տեսակոնֆերանսը։ Չնայած դժվար է, բայց փորձում եմ հարմարվել հեռավար դասերին։
Ըստ նրա, հեռավար դասերի անցկացումը լրացուցիչ սթրես է և՛ դասախոսների և՛ ուսանողների համար։
Հոդվածի հեղինակ՝ Գոհարիկ Գրիգորյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն