Արտակարգ դրության պայմաններում՝ մարզային բուհերում հեռավար կրթության արդյունավետությունը հասկանալու համար, հարցազրույցներ են անցկացվել և ուսանողների և դասախոսների հետ։ Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսական հանրույթի ներկայացուցչի հետ։
Հեռավար կրթության դրական ու բացասական կողմերի մասին խոսելիս նա նշեց․
-Կարծում եմ առավելություն է այն, որ ժանանակի կորուստ չկա ճանապարհների վրա, չկա ժամային սահմանափակում նաև ուշ ժամերի դասեր կազմակերպելու համար։ Տեխնիկան օգտագործվում է առավելագույնս, դասերը հնարավոր է կազմակերպել տարբեր տեսանյութերով, տարբեր հարթակներով, որոնք ոչ միշտ կան առկա կրթության մեջ, որովհետև ոչ բոլոր լսարաններն են կահավորված համայարգիչներով ու պռոեկտորներով։ Ավելացնեմ նաև, որ այս դեպքում առողջական վիճակն էլ կապ չունի, նույնիսկ եթե խմբից մեկը հիվանդ է, բոլոր դեպքերում կարող է տանից միանալ և դասին մասնակցել։ Նույն կերպ նաև հարցը վերաբերվում է դասախոսին։
Որպես բացասական կողմ նշվեց տեխնիկական խնդիրները, որոնք շատ ուսանողների մոտ առկա են, օրինակ՝ ուսանողներ կան ովքեր հեռախոսով են միանում դասերին, որը հաճախ սահմանափակում է ծրագրերից ու հարթակներից օգտվելը։
-Երբեմն հետաքրքիր դաս կազմակերպելու համար անհրաժեշտ է մեկից ավելի գաջեթ, ինչը նույնպես սահմափակում է, քանի որ ուսանողները հազիվ մեկն են ունենում։ Բացի դրանից եթե խոսքը վերաբերվում է դասախոսներին, ոչ բոլորն են տիրապետում տեխնիկային, որ կարողանան կազմակերպեն չափանիշներին համապատասխան դաս։
Ըստ նրա ուսանողների հետ առկա կապի բացակայությունը ևս բացասական է և կարող է ազդել դասի որակի վրա։
Չնայած ZOOM հարթակի արագ տարածմանը, շատերի համար նորություն է եղել, որովհետև դասախոսներից նախկինում աշախտել են նաև Moodle համակարգով։ Այստեղ օգնության է եկել նաև նախկինում ունեցած՝ հեռավար դասերի կազմակերպման ու անցկացման փորձառությունը։
Հեռավար դասերի հղումների պլանավորումները հիմնականում արել են դասախոսները։ Ուսանող-դասախոս կապը առավելագույնս պահպանվում է, որովհետև բուհը որպես միջնորդ գրեթե հանդես չի գալիս։ Կազմակերպվել է կոնտակտների փոխանակում դասախոսների և ուսանողների միջև, ինչը հեշտացրել է կազմակերպման գործընթացը։
Ըստ նրա ուսանողի հետ սահմանափակված շփումը ազդում է գործընթացի ու կրթության որակի վրա․
– Իրական շփման ժամանակ զգոնությունը ավելի բարձր է։ Լսարանում նստած պատասխանատվության զգացումը բարձր է, իսկ առցանց տարբերակով լռություն է տիրում ու դու չես հասկանում թե ինչ է կատարվում։ Իհարկե գործիքների օգտագործման հնարավորությունների հետ կապված պլյուսները շատ են, սակայն շփումը ևս շատ կարևոր է։
Դասերից բացի, նաև քննություններ կան, որոնց կազմակերպումն ու վերահսկումն ավելի բարդ է։ Այստեղ ևս պետք են հստակ մեխանիզմներ անաչառությունն ու արդարությունը պահելու համար։
Դասախոսի կարծիքով, բուհերը ժամանակի ընթացքում կատարելագործում են համակարգը և անում ամեն ինչ, ուսանողին որակյալ կրթություն մատուցելու համար։ Բայց սա փոխադարձ գործընթաց է և անհրաժեշտ է մշտապես համագործակցել ուսանողի հետ։
Հոդվածի հեղինակ՝ Մարգարիտ Գրիգորյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն