Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հեռավար կրթության արդյունավետությունը մարզային բուհերում \ 4

education concept, books and laptop at library

Արտակարգ դրության պայմաններում՝ մարզային բուհերում հեռավար կրթության արդյունավետությունը հասկանալու համար,  հարցազրույցներ են անցկացվել և ուսանողների և դասախոսների հետ։ Այս հոդվածում կարող եք տեսնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական հանրույթի ներկայացուցչի հետ հարցազրույցը։

Երբ խոսում ենք տարբեր ոլորտների՝հատկապես կրթության մասին, պետք է հասկանանք դրա մեխանիզմների ու կիրառությունների արդյունավետության մասին։ Հեռավար կրթության դրական ու բացասական կողմերի մասին խոսելիս ՀՊՏՀ ԳՄ դասախոսը նշեց, որ որպես առավելություն անպայման պետք է նշել դասերի գրաֆիկների ճկունությունը։ Բուհում կարողացել են արագ կազմակերպել, նույնիսկ լրացուցիչ դասերը։ Մեխանիզմը գլխավորապես արդյունավետ աշխատել է հեռակա համակարգում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար՝ ովքեր աշխատում են կամ ունեն լրացուցիչ զբաղվածություն, հեռավար դասերին կարողացել են մասնակցել։Առկա համակարգի ուսանողների համար ևս արվել է ամեն ինչ դասերը լավ կազմակերպելու համար։ Բայց ըստ դասախոսի ուսանողների ներգրավվածությունից ու մոտիվացիայից շատ բան է կախված։ Որպես բացասական կողմ նշեց՝ տեխնիկական խնդիրներն են, որից ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողներն ապահովագրված չեն։  Հավելեց․

Հեռավար կրթության պարագայում դասախոս լսարան կապը ավելի թույլ է քան լսարանում, որովհետև երկրորդ դեպքում մենք լսարանը զգում ենք, անգամ ուսանողներին ենք զգում,իսկ հեռավար կրթությունը թուլացնում է  կապը մի տեսակ։ Այսինքն հետադարձ կապ էլ չկա  ինչ առկա դասերի ժամանակ։

Դասերի անցկացման համար օգտագործել են և Google classroom-ը և ZOOM-ը։ Որպես ուսանողի հետ կապ պահելու միջոց օգտվել են նաև  Facebook-ից։ Դասախոսների հիմնական մասի համար, այս փորձառությունն առաջինն է, ու արդեն հարմարվել են հեռավար դասերին, փորձում են կատարելագործել ու առավել արդյունավետ դարձնել։

Ըստ նրա, հեռավար կրթությունը ուսանողների շատ առավելություններ է տալիս, օրինակ՝ ժամանակի արդյունավետ օգտագործումն ու դասերին լրացուցիչ զբաղվածություն ունենալը, այդ առավելությունը դասախոսները ևս ունեն։ Միանշանակ դրական կամ բացասական գնահատել հեռավար կրթությունը հնարավոր չէ, պետք է օգտագործել այս հնարավորությունը։

Հոդվածի հեղինակ՝ Սիրանուշ Ռուբենյան

Spread the love