Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հեռավար կրթության արդյունավետությունը մարզային բուհերում \ 3

Education. Books with laptop on the table

Հայաստանի Հնարապետությունում 2020 թվականի մարտի 13-ից հաստատված արտակարգ դրության պայմաններում կրթական համակարգը անցում կատարեց առցանց ռեժիմի։ Ինչը իր հետ բերեց որոշակի դժվարություններ ու խնդիրներ։ Շիրակի մարզի բուհերում հեռավար կրթության կազմակերպման արդյունավետությունը հասկանալու համար զրուցել ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտություն բաժնի 2-րդ կուսի ուսանողուհու հետ։ 

Նա նշեց, որ հեռավար դասերն ազնկացնելու համար օգտվել են ZOOM հարթակի սահմանափակ տարբերակից։ Շաբաթական կտրվածքով դասերին տրամադրել են 4 օր, օրական 3-4 ժամ՝ ըստ դասացուցակի։ Դասերից ժամանակ առ ժամանակ բացակայել է ինտերնետ կապի բացակայության պատճառով։ Ունեցել է տեխնիկական խնդիրներ։ Սակայն դասերին տրամադրված ժամերը բավարարել են նոր նյութի մատուցման համար, որովհետև հետևել են համալսարանի սահմանած ժամաքանակին։ Դասախոսները բավականին պատրաստված են եղել, իսկ առաջ եկած տեխնիկական խնդիրները շատ արագ հարթել են ուսանողների օգնությամբ։

Հեռավար կրթության ազդեցությունը քննությունների անցկացման և կազմակերպման վրա հարցին պատասխանեց հետևյալ կերպ․

-Բնականաբար ավելի բարդ է, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով դժվարանում ենք նյութը լավ հասկանալ ու պատրաստվել։ Օրինակ, մաթեմատիկական առարկաները բավականին դժվար է յուրացնել այս պայմաններում։ Ուսանողներ կան ովքեր ունեն համակարգչի խնդիր, նրանց դեպքում դժվարությունը կրկնապատկվում է։

Ըստ ուսանողուհու, իրենց համալսարանում հնարավորինս արդյունավետ է կազմակերպվել  հեռավար կրթությունը, դասերն արել են ըստ սահմանաված ժամաքանակի։ Որպես դրական կողմ շեշտեց վարակից խուսափելը, իսկ բացասական՝ տեխնիկական խնդիրները։

Ձեր բուհը ձախողել թե՞ հաջողել է հեռավար կրթության կազմակերպումը հարցին ի պատասխան ասաց․

-Հնարավորինս լավ մակարդակում է, ես չեմ դժգոհում տվյալ պարագայում ավելի լավ չեր էլ կարող լինել։

Նարե Ենգոյան

Spread the love