Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հեռավար կրթության արդյունավետությունը մարզային բուհերում \ 2

Close-up of male hands typing on laptop keyboard indoors. Businessman working in office or student browsing information

2020 թվականի մարտի  13-ից մեր երկրում հաստատված արտակարգ դրության պատճառով բոլոր հնարավոր ոլորտները աշխատանքները տեղափոխեցին առցանց տիրույթ։ Դրանցից էր կրթության ոլորտը, որը պատրաստ չլինելով նման կտրուկ փոփոխությունների՝ի ցույց դրեց ոլորտի բացթողումներն ու հնարավոր կատարելագործման օղակները։ Պարզելու համար, թե ինչպես է կազմակերպվել հեռավար կրթությունը Շիրակի պետական համալսարանում, զրուցել  ենք ՇՊՀ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուսերեն-անգլերեն բաժնի առաջին կուրսի ուսանողուհիներից մեկի հետ։ 

Ուսանողուհին ասաց, որ հեռավար դասերի անցկացման համար կիրառվել է ZOOM առցանց հարթակը և օգտվել են հարթակի սահմանափակ տարբերակից։ Շաբաթվա կտրվածքով դասերին մասնակցել է 5 օր` 4,5 ժամ, որի արդյուքնում բացակայություններ չի եղել։ Նա նշեց, որ տեխնիկական ապահովվածության խնդիրներ չի ունեցել։

 Ի պատասխան՝ արդյոք բավարար էր նոր նյութի մատուցման համար ժամանաքանակը հարցին, ասաց․

Իմ կարծիքով դասապրոցեսի համար նախատեսված ժամաքանակը լիովին բավարար է նոր նյութը յուրացնելու համար, քանի որ հետևել ենք համալսարանի սահմանած ժամաքանակին։

Ուսանողուհին չի միջամտել հեռավար կրթության կազմակերպմանը, դասախոսները կարողացել են ամեն ինչ կազմակերպել ու մատուցել ուսանողներին։ Ըստ նրա, դասախոսների կազմակերպվածության ու պատրաստակամության շնորհիվ հեռավար դասերն անցել են հետաքրքիր ու արդյունավետ։

Ըստ ձեզ, որոնք են հեռավար կրթության դրական ու բացասական կողմերը հարցին տվեց հետևյալ պատասխանը․

Ըստ իս հեռավար կրթության դրական կողմերն են դասերի ավելի հետաքրքիր անցկացումը` օգտագործելով լրացուցիչ նյութեր տվյալ թեմայի վերաբերյալ, ինչպես նաև համավարակի տարածման կանխումը՝ երկրում տիրող ներկայիս իրավիճակից ելնելով։ Բացասական կողմերից էլ այն է, որ ուսանողը որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր է չկարողանա մասնակցել դասերին։ Բացի դրանից տեղի է ունենում կրթության որակի ցածրացում, որն էլ իր հերթին ազդում է երկրի ապագայի վրա։ 

Ուսանողուհու կարծիքով, իր բուհը և՛ հաջողել է  և՛ ձախողել հեռավար կրթության կազմակերպումը։ Առկա խնդիրներին լրջորեն ու հստակ մոտեցում ցուցաբերելով հնարավոր է բարելավվել վիճակն ու լուծել խնդիրները։

Ամալյա Թադևոսյան

Spread the love