
Երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում կրթական համակարգը անցում կատարեց հեռավար ուսուցման։ Ինչը իր հերթին բերեց բազմաթիվ դժվարություններ։ Հեռավար կրթության արդյունավետությունը բացահայտելու համար զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ֆինանսներ բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհիներից մեկի հետ։
Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ դասերի անցկացման համար օգտագործվող հիմնական գործիքը եղել է Zoom հարթակը: Oգտվել են Zoom-ի սահմանափակ տարբերակից։ Շաբաթվա կտրվածքով դասերը անցկացվել են 5-6 օր՝ ըստ դասացուցակի օրական 4-5 ժամ։
Հարցին՝ թե ինչ խոչընդոտներ են առաջ եկել դասերին պատրաստվելիս ու բուն դասապրոցեսի ընթացքում, ուսանողուհին ասաց․
- Տեխնիկական խնդիրների պատճառով՝ որոնցից էր հոսանքի ժամանակավոր անջատումները, կամ սարքավորեւմների հետ կապված խնդիրներ, ունեցել եմ բացակայություններ։ Տեխնիկական խնդիրներից բացի, նաև խանգրաում էր նոր հարթակին ուսանողների ու դասախոսների ծանոթ չլինելը, կամ մասամբ տիրապետելը։ Ինչը իհարկե ժամանակի ընթացքում հարթվում է։ Բուհը լավագույնս փորձել է կազմակերպել առցանց դասերը, չնայած եղած բացերին՝ կարողացել է արդյունավետ կազմակերպել։
Ուսանողուհու խոսքով դասերին հատկացված ժամաքանակը բավարար է եղել նոր նյութը յուրացնելու համար, քանի որ հետևել են համալսարանում նախատեսված ժամերին։ Առցանց դասերի ժամանակ եղել են դասը ոչ լիարժեք հասկանալու խնդիրներ, որոնք իրենց հերթին ազդել են քննությունների վրա։
Երբ խոսեցինք հեռավար կրթության դրական ու բացասական կողմերի մասին, ուսանողուհին ասաց․
–Իմ կարծիքով հեռավար կրթությունը միանշանակ դրական կամ բացասական գնահատելը ճիշտ չէ։ Դրական կողմերից էր՝ ժամանակի խնայումը,առողջական խնդիրների դեպքում դասերին մասնակցելու հանարավորությունը։Սսակայն բացասականներն էլ քիչ չէին, օրինակ՝ ընտանիքի անդամներին անհանգստացնելը, դասերին լարված սպասողական վիճակը, քանի որ չգիտեինք արդյոք տվյալ դասը կանենք թե ոչ, առողջության վնասումը և վերջապես ոչ լիարժեք կրթությունը։ Կարծում եմ բացասական կողմերը հնարավոր է բարելավվել վերադառնալով առկա ուսուցման։ Ամեն դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ մեր համալսարանը հնարավոր բոլոր ձևերով փորձել է հաջողել հեռավար կրթության կազմակերպումը։
Գայանե Գալստյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն