Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Անուշավան համայնքի երիտասարդները միացել են «Ռեստարտ Գյումրի»-ի ակցիային․

📢Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնությունը համագործակցություն է սկսել Շիրակի մարզի Անուշավան համայնքի
«Անուշավանի երիտասարդական ակտիվ խումբ»-ի հետ։
Այս առաջին համագործակցության արդյունքում մեր կողմից տրամադրված պաշտպանիչ դիմակները բաժանվեցին Անուշավան համայնքում՝ ակտիվ խմբի կողմից։
Կարևոր ենք համարում նշել նաև, որ այս ակցիային էր միացել Անուշավան համայնքի ավագանու անդամ Ռուզաննա Մարտիրոսյանը։

📍Անուշավան համայնքի Ակտիվ երիտասարդների խմբի անդամները, կարևորելով նմանատիպ կամավորական աշխատանքների իրականացումը, իրենց համայնքում անվճար դիմակներ տրամադրեցին խոցելի խմբերում գտնվող անձանց։

📍Մենք բաց ենք համագործակցության և գործընկերության համար՝ հանուն ժողովդավարական, իրավական և սոցիալական Հայաստանի։

✅Նշենք, որ միջոցառումը իրականցվում է վիրահայերի աջակցությամբ։ ❤️

Այս կարևոր ակցիայի իրականացման, դիմակների ձեռքբերման և հատկացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Arsen Kharatyanին, Gayane Bostanjyanին, Արշակ Բադալյանին և Павлик Оганезов– ին

Ամբողջ նյութը կարող եք տեսնել «Ռեստարտ Գյումրի» -ի ֆեյսբուքյան էջում

Spread the love