
Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 24,645-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 736-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 426 դեպք կա, այլ պատճառով՝ 139։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Ապաքինվել է ևս 205 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,116է։ Փաստացի բուժվողների թիվը 10,964 է։

More Stories
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության
Քննադատական մտածողությունը՝ որպես ժամանակակից քաղաքացու կարևորագույն հմտություն․ Ինչպե՞ս զարգացնել այն