Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում վարակման 662 նոր դեպք կա և 12 մահ. 762 պացիենտ առողջացել է

FILE PHOTO: Medical staff with protective clothing are seen inside a ward specialised in receiving any person who may have been infected with coronavirus, at the Rajiv Ghandhi Government General hospital in Chennai, India, January 29, 2020. REUTERS/P. Ravikumar/File Photo

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23, 909-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 421 դեպք կա, այլ պատճառով՝ 132։

«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», – հայտնում են ԱՆ-ից:

Ապաքինվել է ևս 762 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 12,911 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,445 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 107,108 թեստ։

Աղբյուրը ՝ http://www.panarmenian.net/

Spread the love