Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում կորոնավիրուսի 504 նոր դեպք կա և 4 մահ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235,675-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4716 դեպք կա, այլ պատճառով՝ 1139։

Ապաքինվել է ևս 157 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,227 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6593-ի։

Օգոստոսի 17-ին կատարվել է 7219 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,453,950 թեստ է արվել:

Լուսանկարը ՝ Յունիսեֆ

Spread the love