Իտալիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում։
Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բժիշկ-մասնագետներից բաղկացած բժշկական թիմը:
Բժշկական թիմն ունի շտապօգնության բժիշկներ, անեսթեզիոլոգներ, վարակիչ հիվանդությունների մասնագետներ և վիրաբույժներ։ Վարակի դեմ պայքարում՝ թիմը կաշխատի հայ գործընկերների հետ 3 շաբաթ:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը օդանավակայանում դիմավորեցին և հաջողություն մաղթեցին՝ բժշկական խնամքի առավել կարիք ունեցող անձնաց օգնելու դժվար և անգնահատելի մարդասիրական առաքելության մեջ։

Բժիշկ-մասնագետների տեղափոխումը Հայաստան համակարգվում և համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ ԵՄ-ն և իր անդամ պետությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ համերաշխություն ասվածը չի կարող լինել զուտ խոսք: Նրանք շարունակում են դրսևորել համերաշխություն, և համատեղելով ջանքերը որպես «Team Europe», աջակցել իրենց գործընկեր Հայաստանին, քանի որ միասին մենք ուժեղ ենք:


Գրառում էր կատարել European Union in Armenia ֆեյսբուքյան էջում




More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության