Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը:
«Սա առաջին անգամն է, որ «Մոդերնա»-ի արտադրած պատվաստանյութը հասանելի է դառնում Հայաստանին: Սա առաջին անգամ է, որ Լիտվան նվիրաբերում է այս տեսակի պատվաստանյութ: Լիտվան շարունակելու է նպաստել համավարակը կառավարելու ԵՄ-ի գլոբալ նախաձեռնություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնց համար, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների, առավել դժվար է պատվաստանյութեր ձեռք բերել:
«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսել ոչ միայն «ԱստրաԶենեկա»- ի, այլև «Մոդերնա»-ի պատվաստանյութերը, քանի որ հայերը ստիպված էին այս պատվաստանյութին շատ ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները», – ասել է վարչապետը:
Հայաստանում գրանցված պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա» ու «Սինոֆարմ»։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության