21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը իր դրական և բացասական կողմերին զուգահեռ շարժվում է բոլոր ոլորտների հետ՝ անտարբեր չթողնելով նաև զբոսաշրջությունը, առաջացնելով նոր հասկացություն «վիրտուալ զբոսաշրջություն», որի առաջացումը էականորեն փոխեց ճանապարհոր-դությունների բնույթը։ Այս հասկացությունը հատկապես արդիական է դարձել 2020 թվականին առաջ եկած և ամբողջ աշխարհում տարածում գտած Covid-19 համաճա-րակի հետևանքով, երբ առկա էր ճանապարհորդությունների սահմանափակում, սակայն այն նաև լայն կիրառություն է ձեռք բերել կրթության, ուսուցման և հատկա-պես մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում։ Վիրտուալ զբոսաշրջությունը գոյություն ունեցող տեղանքի մոդելավորում է, որը սովորաբար բաղկացած է տեսանյութերի կամ անշարժ պատկերների հաջորդականությունից: Դրանում կարող են օգտագործվել նաև մուլտիմեդիայի այլ տարրեր, ինչպիսիք են ձայնային էֆեկտները, երաժշտությունը, այն հնարավորություն է տալիս մարդկանց ճանապարհորդել տանից՝ թույլ տալով զգալ նույն էմոցիաները, ինչ կստանաին տվյալ վայրում գտնվելու դեպքում1: Վիրտուալ զբոսաշրջությունը ներկայումս իրականացվում է մի շարք տեխնի-կաների և սարքավորումնների միջոցով, ինչպիսիք են VR-ը, AR-ը, 360 աստիճանի տեսանյութները, ինտերակտիվ քարտեզները, որոնցից յուրաքանչյուրը արտահայտվում է իր յուրօրինակ ձևաչափով։ 360 աստիճանի տեսանյութները (360 degree videos) մասնագիտացված տեսախցիկներով, միաժամանակ տվյալ տարածքի բոլոր ուղղություններով նկարահանված տեսահոլովակներ են, որոնք հնարավորություն են տալիս դիտողներին ինտերակտիվ կերպով ուսումնասիրել տարածքը, քաղաքը կամ թանգարանը2։ Նրանք կարող են զբոսաշրջիկներին հնարավորություն տալ ուսում-նասիրել նախկինում տեղի ունեցած մշակութային իրադարձությունները, հնագույն ավերակները։ Virtual reality (VR) վիրտուալ իրականությունը տեխնոլոգիա է, որը հիմնված է համակարգչային ստեղծված միջավայրերի վրա, մարդիկ վիրտուալ իրա-կանության մեջ կարող են հայտնվել հատուկ VR ակնոցների և ականջակալների մի-ջոցով, որոնք, կցված լինելով տարբեր ոլորտներում (խաղեր, կրթություն զբոսա-շրջություն), առկա VR հավելվածներին թույլ են տալիս մարդուն ամբողջովին ընկղմվել վիրտուալ իրականության մեջ։ VR-ի շնորհիվ մարդիկ կարող են բացահայ-տել իրենց մեջ առկա, բայց իրենց առօրյայում երբևէ չբացահայտված զգայարան-ներ, ինչպիսին է՝ օրինակ հավասարակշռությունը3: Ինչպես նշվեց, գոյություն ունեն VR հավելվածներ, որոնք ներկայումս լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում, դրանց շարքին են դասվում՝ Google Earth VR-ը, այս հավելվածը առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս թռչել քաղաքի վրայով, կանգնել ամենաբարձր գագաթնե-րի վրա և նույնիսկ թռչել տիեզերք, այսինքն իր մեջ չի ներառում միայն որևէ վայրի վիրտուալ պատկերում,այլ նաև իրական կյանքում անհնարին թվացող գործողու-թյուններ։ Հաջորդ հավելվածը Wander-ն է, որը բառացիորեն թարգմանաբար նշա-նակում է թափառել, անվանումից արդեն պարզ է դառնում, որ այն ապահովում է զբոսաշրջության ավելի սեղմ շրջանակ, այսինքն այն հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին «թափառել» որևէ քաղաքի փողոցներով կամ նրբանցքներով՝ թույլ տալով զբոսաշրջիկին ավելի մոտիկից և մանրամասն ուսումնասիրել քաղաքը։ Oculus Travel-այս հավելվածի միջոցով զբոսաշրջիկները կարող են այցելել թանգա-րաններ տեսնելով թանգարանային նմուշները և միաժամանակ գիտի ուղեկցու-թյամբ (ձայնային էֆֆեկտների միջոցով) լսել նմուշներին վերաբերող պատմություն-ները։ Հաջորդ տեխնիկան, որը կիրառվում է վիրտուալ զբոսաշրջության ոլորտում և նպաստում դրա զարգացմանը Ինտերակտիվ քարտեզներն են (interactive maps)։ Ինտերակտիվ քարտեզը թվային քարտեզ է, որը աշխատում է վեբ բրաուզերի կամ մասնագիտացված հավելվածի միջոցով, ի տարբերություն ստատիկ քարտեզների ինտերակտիվ քարտեզները ապահովում են դինամիկ առանձնահատկություններ՝ ինչպիսին է, օրինակ, խոշորացման հնարավորությունը, այս ֆունկցիայի շնորհիվ զբոսաշրջիկը կարող է խոշորացնել տեղանքի քարտեզը այնքան, մինչև, որ գտնի իր նախընտրելի վայրը կամ շինությունը։ Հաջորդիվ խոսենք Augmented Reality (AR) հավելյալ իրականության մասին։ Այն վերաբերում է տեխնոլոգիայի, որը համա-կարգչի կողմից ստեղծված պատկերները, տեղեկատվությունը կամ տարրերը տե-ղադրում է իրական աշխարհի միջավայրում՝ դրանով իսկ մեծացնելով իրականու-թյան ընկալումը օգտատերերի կողմից: AR-ը կարող է հզոր մարքեթինգային գործիք լինել զբոսաշրջային կազմակերպությունների համար, քանի որ նրա միջոցով հնա-րավոր է զբոսաշրջիկներին տալ ավելի շատ ու մանրամասն ներկայացված պատ-մական փաստեր, տալով ավելի խորը պատկերացումներ մշակութային ու պատ-մական ուղղությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ զբոսաշրջությունը միա-վորում է տարբեր մշակույթների մարդկանց՝ խթանելով մշակութային փոխըմբռնումը: Այցելուները սովորում են տեղական սովորույթների, ավանդույթների, խոհանոցի և արվեստների մասին, իսկ յուրաքանչյուր երկրի տեղական իշխանությունների և համայնքների գլխավոր նպատակներից պետք է լինի ներդրումներ կատարելը մշա-կութային կոթողների վերականգնման և պահպանման մեջ՝ ազգայինը պահպանելու և զբոսաշրջիկներին գրավելու համար։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք վիրտուալ իրականության ներդրումը և դրա կարևորությունը Գյումրիում, հարկ է թեման ուսումնասիրել միջազգային հար-թակում։ Օրինակ, մշակութային ժառանգության պահպանման և զարգացման նա-խաձեռնությամբ հանդես է եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Նրանք առաջար-կում են էքսկուրսիա կատարել Հին Հռոմում փորձագետ պրոֆեսոր Մեթյու Նիկոլսի4 հետ՝ օգտագործելով քաղաքի իր մանրամասն ներկայացված 3D թվային մոդելը: Այս մոդելի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են անգամ տեսնել, թե ինչպե՞ս էին հռոմեացիները երկրպագում իրենց աստվածներին: Հաջորդ քաղաքը Նարան է՝ Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկը: Այս քաղաքը և, ընդհանրապես, Ճապո-նիան ակտիվ օգտագործում են վիրտուալ զբոսաշրջությունը, ամբողջ աշխարհին ցույց տալով իրենց մշակութային առանձնահատկությունները։ Սակայն նրանք փոր-ձել են նաև վիրտուալ զբոսաշրջության զարգացման հետ զուգահեռ իրենց խոսքում և գործում առաջ բերել ֆիզիկական զբոսաշրջությունը, որի վառ օրինակն է Ճապո-նիայի զբոսաշրջության ազգային կազմակերպության (JNTO)5 կողմից մշակված նյու-թում առկա հետևյալ միտքը․ «Այնուամենայնիվ կա մի բան, որի իրական գեղեցկու-թյունը և հմայքը չեք կարող զգալ և վայելել վիրտուալ շրջագայությամբ, դա Նարա քաղաքի հայտնի եղնիկներն են, նրանք Ճապոնիայում համարվում են աստվածների սուրհանդակներ, և շատերին կարելի է հանդիպել Նարա այգում», այսինքն նրանք այս և նպանատիպ գրառումներով կոչ են անում նաև ֆիզիկական զբոսաշրջությա-նը՝ ցույց տալով իրենց քաղաքի կամ երկրի առանձնահատկությունները, որոնց հմայքը հնարավոր չէ զգալ վիրտուալ շրջագայության միջոցով։ Վերը նշված օրի-նակներից պարզ դարձավ, թե ինչպես կարելի է վիրտուալ զբոսաշրջության ժամա-նակակից մոտեցման կիրառումը խթան հանդիսանալ մշակութային ժառանգության պահպանման և զարգացման համար, քանզի մշակութային ժառանգության պահ-պանումն ու առաջմղումը կարևոր է մի քանի պատճառներով՝ սկսած ինքնության պահպանումից, մինչև քաղաքի մշակույթի և պատմության ճանաչելիության աս-տիճանի բարձրացմամբ։ Մշակութային ժառանգությունը իր մեջ ներառում է ինչպես հոգևոր (ավանդույթներ), այնպես էլ նյութական տարրեր (եկեղեցիներ)։ Մշակու-թային ժառանգության պահպանումը ուշագրավ դեր ունի բոլոր ազգերի համար, և այստեղ հատկանշական է հայերի վերաբերմունքը այս հարցին, քանզի հայերը հա-մարվում են աշխարհի հնագույն ազգերից մեկը, ովքեր ունեն հարուստ և երկար դարեր ապրած մշակույթ։ Մշակութային ժառանգության պահպանումը «երաշխիք» է հայերի համար՝ պահպանելու իրենց պատմական արմատները և ավանդույթները։ Հատկապես մշակութային ժառանգության պահպանումը արժեքավոր տեղ է գրավում Գյումրու համար, բացի այդ Գյումրին դասվում է այն քաղաքների շարքին, որոնք անխտիր պահում և պահպանում են իրենց ժողովրդական ավանդույթները և սովորությունները, դրանով իսկ նպաստելով մշակութային ժառանգության պահ-պանմանը, ինչպես նաև գրավելով զբոսաշրջիկներին իրենց առանձնակի ու յուրա-հատուկ ենթամշակույթով և եզակի ինքնությամբ։ Հետազոտական աշխատանքի նպատակն է հասկանալ վիրտուալ իրականության օգտագործման հնարավորությունները Գյումրիում։ Նպատակը իրագործելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները՝ պարզել գյումրեցիների և զբոսաշրջիկների մոտեցումը՝ կապված վիր-տուալ զբոսաշրջության հետ, և եթե քաղաքը պատրաստ լինի այնպիսի նորարարու-թյան, ինչպիսիք են վիրտուալ տուրերը, ապա ո՞ր վայրը կառաջադրվի գյումրեցինե-րի կողմից դառնալ վիրտուալ զբոսաշրջության հիմնակենտրոն։ Վերը նշված խնդիրների պատասխանները ստանալու համար Գյումրիում իրականացվել է հար-ցում, որպես թիրախային խմբեր հանդես են եկել՝ գյումրեցիները, զբոսաշրջիկները և Ճամփորդեlove օնլայն տուրիստական կազմակերպությունը (այսինքն տվյալ կազ-մակերպությունը չունի որևէ ֆիզիկական տարածք՝ օրինակ գրասենյակ և իր գործու-նեությունը, զբոսաշրջիկների հետ շփումը, կատարում է օնլայն ձևաչափով՝ սոցիա-լական հարթակներում, կազմակերպության ներկայացուցիչ-զբոսաշրջիկ դեմ դիմաց հանդիպումը իրականանում է արդեն իսկ սոցիալական հարթակի միջոցով պլանա-վորված շրջագայության ժամանակ)։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են՝ այսօրվա թվային և ավտոմատացված դարաշրջանի արագընթաց զարգացումը, տեխնիկաների տարածվածությունը և կի-րառումը գրեթե բոլոր ոլորտներում, դրանց ավելի արագ, պարզ ու հասանելի լինելը, զբոսաշրջության զարգացման կարևորությունը և նրա ազդեցությունը ամբողջ տնտեսության վրա։ Վիրտուալ զբոսաշրջության շնորհիվ կընդլայնվի Գյումրիի հա-սանելիությունը և խթան կհանդիսանա մշակութային առանձնահատկությունների տարածմանը համաշխարհային կտրվածքով:Եթե Գյումրիի մշակութային ժառանգու-թյունը ներկայացվի թվային ձևաչափով այն կդառնա մշտական գրառում թվային աշխարհում և կփոխանցվի նաև ապագա սերունդներին, եթե դժբախտաբար մի քա-նի դարեր անց այսօրվա մշակութային կոթողները չլինեն։ Վառ օրինակ է 1988 թվա-կանի ավերիչ երկրաշարժը, որը պատճառ հանդիսացավ Գյումրիում մի շարք պատ-մամշակութային վայրերի փլուզման և ոչնչացման, բացի այդ մեր դարավոր պատ-մությունը ցույց է տալիս, որ մեր երկիրը հաճախ հանդիպում է մի շարք դժվարու-թյունների, որոնց հետևանքով տուժում են նաև մշակութային կոթողները։ Այդ իսկ պատճառով վիրտուալ զբոսաշրջության զարգացումը և 360 աստիճանի պատ-րաստված տեսանյութերը թույլ կտան պահպանել մեր մշակույթը նաև թվային աշ-խարհում և փոխանցել հաջորդ սերունդներին։ Այս հասանելիությունը հատկապես կարևոր է այն անհատների համար, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն։ Եվ եթե Գյումրին և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը կիրառի նաև զբոսաշրջության վիրտուալ տարբերակը, ապա աջակից կդառնա ֆիզիկական հաշ-մանդամություն ունեցող անձանց և՛ սփյուռքում բնակվող հայրենակիցներին, և՛ այլ-ազգիներին, դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց տալով երկրի սոցիալական լինելը։
Վերլուծություն
ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին (նախկինում՝ Կումայրի, Ալեքսան-դրապոլ, Լենինական, տարածքը՝ 45․2 հա, բնակչություն՝ 157․332 մարդ)6 հարուստ է իր բազմադարյան պատմությամբ։ Գյումրու տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից (առայսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք․ա․ lll-րդ հազարամյակի սկզբներին7), որը երաշ-խիք է քաղաքում գտնվող մշակութային կոթողների հնամյա և դարեր ապրած լինե-լու փաստի մասին։ Իր պատմության ընթացքում Գյումրին հնագույն բնակավայրից վերածվել է մշակութային և արդյունաբերական կենտրոնի՝ դիմակայելով մարտա-հրավերներին, բայց մնալով հայկական ժառանգության և ինքնության կայուն կենտ-րոն: Մշակութային Գյումրին նաև եկեղեցիների քաղաք է: Գյումրին շատ հարուստ է տարբեր դարերում կառուցված եկեղեցիներով, որոնք իրենց ուրույն տեղն են գրա-վում քաղաքի գրեթե բոլոր բնակավայրերում։ Խոսենք քաղաքի ամենահին եկեղե-ցիներից մեկի՝ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք-ի մասին, այն կառուցվել է 1874-1886 թթ և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում՝ ցուցադրելով տարածաշրջանի մնայուն հոգևոր և ճարտարապետա-կան ժառանգությունը: Գյումրին առանձնանում է ինչպես իր յուրահատուկ և հնա-դարյան եկեղեցիներով, այնպես էլ թանգարաններով, ինչպիսիք են՝ ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի թանգարանները։ Հայ ժողովուրդը շատ զգայուն է իր արժեքների ու ավանդույթների նկատմամբ՝ գյումրեցիները հատկապես, և դրա վառ ապացույցն այն է, որ այս փոքր քաղաքում կան մի շարք պատմամշակութային վայ-րեր, որոնց մի մասը մեզ են հասել հնուց, մյուսները կառուցվել կամ վերակառուցվել են երիտասարդ սերնդի կողմից՝ ազգայինը պահպանելու նպատակով։
Ինչպես նշվեց նախաբանում՝ հետազոտության նպատակին հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու և վերլուծելու համար օգտագործվել է հարցման մեթոդը (3 տարբեր թիրախային խմբերի հետ)։ Հարցման առաջին փուլում թիրա-խային խմբում էին ներառված տարբեր տարիքի այն անձիք (գյումրեցիներ), ովքեր հաճախ են ճանապարհորդում և հետաքրքրված են տուրիստական գործունեու-թյամբ։ Այստեղ հարցման մասնակիցները թվով 76 են, այս փուլի հարցման արդյուն-քում ակնկալվել է ստանալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ գյումրեցիների իրազեկվածությունը, պատրաստակամությունը, հետաքրքությունը կապված վիրտու-ալ զբոսաշրջության հետ։ Հարցման ընթացքում նախ և առաջ պարզվել է, թե հարց-ման մասնակիցների ո՞ր տոկոսն է տեղյակ՝ ի՞նչ է վիրտուալ զբոսաշրջությունը, ար-դյունքները հետևյալն են՝ 63,6%–ը իրազեկ է, իսկ 34,4%-ը իրազեկվեցին հեղինակի կողմից պատրաստված տեղեկատվությամբ։ Այս արդյունքից ելնելով կարելի է ասել, որ ճանապարհորդությամբ հետա-քրքրված անձանց 50%-ից ավելին տեղյակ է վիրտուալ զբոսաշրջության մասին, սա-կայն այն հարցին, թե ինչպե՞ս է իրականացվում վիրտուալ զբոսաշրջությունը, ինչ-պիսի՞ տեխնիկաներով կամ մեթոդներով, պատասխան կարողացան տալ հարցվող-ների ընդամենը 41 %-ը (31 մարդ), սրանից կարելի է ենթադրել, որ մարդկանց ունե-ցած գիտելիքները և պատկերացումները վիրտուալ զբոսաշրջության շրջանակնե-րում լիարժեք բնույթ չեն կրում, որի պատճառ կարող է հանդիսանալ՝ Գյումրիում այս ուղղությամբ բավականաչափ ինֆորմացիայի բացակայությունը, նաև մարդկանց անտարբերությունը կամ վախը կապված նոր տեխնոլոգիաների մուտքի հետ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական և վիրտուալ զբոսաշրջությունների հարաբերակցությանը, ապա այս հարցում մասնակիցների 18,2%-ն է նախընտրում վիրտուալ զբոսա-շրջությունը, 22,7%-ը` ֆիզիկական զբոսաշրջությունը, իսկ 59,1%-ի համար 2 տարբե-րակն էլ ընդունելի է, այն մարդիկ, ովքեր նախընտրում էին ֆիզիկական զբոսա-շրջությունը, առաջ էին քաշում հետևյալը՝ հնարավոր է վիրտուալ իրականության մի-ջոցով ծանոթանալ քաղաքի կամ առանձին վայրերի պատմությանը, բայց զգալ այն էմոցիաները որը հնարավոր է զգալ իրականում անհնար է, իսկ այն մարդիկ, ովքեր նախընտրում էին վիրտուալ զբոսաշրջությունը առաջ էին բերում նրա դրական կող-մերը, ինչպիսիք են՝ արագությունը, մատչելիությունը և այլն։ Շատ հետաքրքիր էր 50 և ավելի տարիք ունեցող անձանց մոտեցումը այս հարցի վերաբերյալ՝ «Կցանկան-այի՞ք օգտագործել վիրտուալ իրականության տեխնոլոգիաները Գյումրիի տեսար-ժան վայրերն ու թանգարանները տեսնելու համար», այս տարիքի անձինք կազ-մում են հարցման մասնակիցների 16%-ը, և նրանց պատասխանը գրեթե միահա-մուռ դրական էր, ոգեշնչված էին, որ Գյումրին ավելի ժամանակակից դառնա և հետ չմնա և ոչ մի քաղաքից ցույց տալով իր յուրօրինակ մշակույթը համաշխար-հային կտրվածքով, քանզի դրա համար ունի բավականաչափ մեծ պոտենցիալ։ Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել էր հնարավորություն քաղաքի տես-արժան վայրերից ընտրել նրանք, որոնք կցանկանային վիրտուալ իրականության շնորհիվ ի ցույց տալ զբոսաշրջիկներին, (եթե քաղաքը պատրաստ լինի այդպիսի նորարարության)՝ որպես Գյումրու կարևորագույն մշակութային կոթող(ներ), (նրանք կարող էին առաջադրված տարբերակներից ընտրել մի քանիսը)։
Ինչպես պարզ է դառնում գծապատկեր 2-ից՝ գյումրեցիները նախապատ-վությունը տվել են առաջնային թանգարաններին, սա խոսում է նրանց մշակույթի պահպանման, ինչպես նաև վաստակավոր արտիստների անվան և անհամեմա-տելի մեծ գործերի հանդեպ տածած սիրո մասին, շատ չնչին տարբերությամբ գյումրեցիների կողմից 2-րդ նախընտրելի վայրը վիրտուալ տուրերի համար եկե-ղեցիներն են։ Վիրտուալ շրջագայությունները կրթական հնարավորություն են ըն-ձեռում ողջ աշխարհի մարդկանց ծանոթանալու հայկական մշակույթի, ճարտարապետության և կրոնական ավանդույթների հետ: Վիրտուալ տուրերը կարող են օգնել բարձրացնել Գյումրիի եկեղեցիների՝ պատմական կարևորության և տեղական համայնքի համար նրանց մշակութային ուրույն նշանակության մասին իրազեկությունը: Հաջորդիվ ըստ հարցման արդյունք ների Սև ամրոցն է, որից հետո հավասար հորիզոնականն են կիսում Մայր Հայաս-տան հուշահամալիրը և «Վառեմ Մարեմի» հանրահայտ պատշգամբը, հարցման արդյունքները եզրափակվում է Վարդանանց հրապարակով։ Հարցման այս փուլից կարող ենք եզրակացնել, որ գյումրեցիների մոտ բավական մեծ հետաքրքրություն կա կապված վիրտուալ զբոսաշրջության հետ, պատրաստակամություն են հայտնում քաղաքը տեսնել նաև թվային աշխարհում, և ունենալ ավելի զարգացած և ժամանա-կակից զբոսաշրջություն։ Հարցման 2-րդ փուլի թիրախային խմբում տարբեր ազգու-թյան տեր զբոսաշրջիկներն են (ռուս, հնդիկ, ամերիկացի և այլն, նրանք թվով 13-ն են, հարցման մասնակիցների թվով քիչ լինելը կապված է զբոսաշրջիկների հետ շփման բարդություններով, եղել են նաև այնպիսի զբոսաշրջիկներ, ովքեր հրաժար-վել են մասնակցել հարցմանը)։ Ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար զբո-սաշրջիկներին տրվել է հետևյալ հարցը՝ որ վայրերն են Գյումրիում, որ եղել են այս օրերի ընթացքում, բայց մի քանի տարի անց նորից կցանկանային այցելել վիրտուալ իրականության միջոցով, արդեն իսկ իրենց երկրից․ (այս դեպքում ևս այն զբոսա-շրջիկները, ովքեր պատկերացում չունեին VR-ի մասին, իրազեկվել են հեղինակի կողմից նոր պատասխանել հարցին, այդպիսիք չորսն էին) նրանց կողմից առաջա-դրված ամենաշատ կրկնվող տարբերակը «Վառեմ մարեմի» հանրահայտ պատշ-գամբն էր, այն տուրիստներին գրավել է իր պատմությամբ և հայկականը ամբողջու-թյամբ արտացոլող իր տեսքով։ Հնչել են նաև այս տարբերակները՝ Ասլամազյան քույրերի թանգարանը, և Գյումրիի հանրաճանաչ Ռուսթավելի փողոցը։ Այս փուլից նկատելի դարձավ զբոսաշրջիկների Գյումրիի հանդեպ ունեցած հետաքրքության աստիճանը, նրանց իրազեկվածությունը Գյումրու մշակույթի վերաբերյալ,որը ևս մեկ անգամ հաստատեց, որ Գյումրին կարող է լինել հարուստ զբոսաշրջության կենտ-րոն։ Հարցման 3-րդ փուլում թիրախային շահառուն էր Ճամփորդեlove օնլայն տու-րիստական կազմակերպությունը10։ Այստեղ կապ հաստատելով ոլորտում լավագույն կազմակերպություններից մեկի հետ ակընկալվում էր հասկանալ ոլորտի հետ սերտ կապ ունեցող մասնագետի կարծիքը, կապված Գյումրիում վիրտուալ զբոսաշրջու-թյան զարգացման հետ, որպես մշակութային ժառանգության պահպանման և խթանման ժամանակակից մոտեցում։ Սկզբում հեղինակի կողմից հնչեցվել է այն հարցը, թե՞ որքանով է ընդհանրապես զբոսաշրջությունը զարգացած Գյումրիում, պատասխանը հետևյալն էր՝ Գյումրին համեմատած Հայաստանի Հանրապետու-թյան այլ քաղաքների և հատկապես Երևանի ունի զբոսաշրջության մակարդակով քիչ զարգացվածություն, որի հիմնական պատճառը զբոսաշրջիկների մոտ համա-պատասխան ինֆորմացիայի բացակայությունն է» այստեղից կարող ենք ասել, որ Գյումրին կարիք ունի զբոսաշրջության զարգացվածության, իսկ վիրտուալ զբոսա-շրջությունը կարող է միայն օգտակար գործիք հանդիսանալ։ Հաջորդ հարցը հնչում էր այսպես՝ «Արդյոք դուք՝ որպես տուրիստական կազմակերպություն, կողմ եք, որ Գյումրիում զարգանա վիրտուալ զբոսաշրջությունը, ինչը կարող է հանգեցնել ֆիզի-կական զբոսաշրջության նվազման, որն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսա-նալ տուրիստական կազմակերպությունների եկամուտների նվազման համար» այս հարցին տրվեց շատ հստակ և հայրենասիրական պատասխան, մեջբերում եմ․ «Եթե վիրտուալ զբոսաշրջության մուտքը կարող է զարգացնել Հայաստանի Հանրապե-տության տնտեսական վիճակը և երկրին բերել միջազգային ճանաչում, մենք միանգամայն կողմ ենք դրան,քանի որ ցանկացած գիտակից անհատ հայրենիքի շահը պետք է վեր դասի սեփականից»։ Վերջին հարցը որ տրվել է Ճամփորդելով օնլայն տուրիստական կազմակերպությանը հետևյալն էր՝ «Եթե հնարավորություն ունենաիք Գյումրիում կազմակերպել վիրտուալ տուր,ապա ո՞ր վայրը կնախընտ-րեիք» պատասխանում նշվեց ամբողջովին Գյումրու «Սլաբոդկա» թաղամասը, շեշ-տելով որ այն հանդիսանում է քաղաքի պատմական «միջուկը»։ Հարցման այս փուլի արդյունքներից պարզ է դառնում այն հանգամանքը, որ իսկապես Գյումրին կարիք ունի զբոսաշրջության զարգացվածության և զբոսաշրջիկների ներհոսի ավելացման, քանզի ինչպես երևում է Գյումրին ունի բավականին շատ մշակութային վայրեր, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ, և բավակա-նաչափ շատ վայրեր, որոնք արդեն իսկ գրավել են զբոսաշրջիկներին։
Ելնելով վերը նշվածից եկեք հասկանանք, թե ինչպե՞ս կարող ենք նախաբա-նում ներկայացված հավելվածների միջոցով ներկայացնել Գյումրու մշակութային ժառանգությունները։ Oculus Travel հավելվածի միջոցով կարող ենք հետաքրքիր տուրեր կազմակերպել Գյումրու արտիստների թանգարաններում, որոնց միջոցով զբոսաշրջիկներին ի ցույց կտանք մեր դերասանների, բանաստեղծների կողմից մեզ թողած մշակութային ժառանգությունները, կարող ենք տարբեր լեզուներով թարգ-մանել բանաստեղծների բանաստեղծությունները, և շրջայցի ժամանակ ձայնային էֆեկտների միջոցով միացնել։ Wander հավելվածի և 360 աստիճան տեսանյութների միջոցով կարող ենք մանրակրկիտ ցույց տալ Գյումրու հին ու նոր փողոցները, հնամ-յա նրբանցքները, արհեստանոցները, եկեղեցիները բոլոր կողմերից և ընդհանուր քաղաքի գեղեցկությունը վերևից՝ զուգահեռ պատմելով քաղաքի անցած երկար ու դարավոր պատմության մասին, կորուստների ու հաղթանակների մասին։
Այժմ եկեք հասկանանք թե ինչպիսի՞ տնտեսական օգուտներ կարող է քաղել Գյումրին կիրառելով վիրտուալ զբոսաշրջությունը, որպես մշակութային ժառանգու-թյան պահպանման միջոց։ Գյումրին կարող է մշակել և վաճառել համաշխարհային շուկայում վիրտուալ շրջագայություններ: Սա կարող է ներառել վիրտուալ զբոսանք-ներ պատմական թաղամասերով, առցանց թանգարանային շրջագայություններ: Այս թվային արտադրանքներից ստացված եկամուտը կարող է քաղաքի համար եկա-մուտների նոր հոսք ապահովել։Վիրտուալ զբոսաշրջության զարգացումը կարող է խթանել Գյումրիում ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի զարգացմանը, որին զուգահեռ աշխատաշուկայում պահանջ կառաջանա ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի մասնագետների, սա կարող է հանգեցնել այս ոլորտնե-րում աշխատատեղերի ստեղծմանը և հմտությունների զարգացմանը: Վիրտուալ զբոսաշրջությունը կարող է խթան հանդիսանալ մշակութային ժառանգության պահ-պանման, ինչպես նաև տարբեր երկրների հետ մշակութային փոխանակման՝ կապ ստեղծելով Գյումրու և մի շարք այլ քաղաքների հետ, սա կարող է հանգեցնել միջ-ազգային մշակութային համագործակցությունների զարգացման, ինչպես նաև տե-սանելի դարձնել Գյումրին համաշխարհային լսարանի համար, ակնառու դարձնելով իր հին և բազմադարյա մշակույթը աշխարհի բոլոր ազգերի համար։ Կիրառելով վիրտուալ զբոսաշրջությունը Գյումրին կարող է կայուն շրջագայության կենտրոն լի-նել, անգամ այն ժամանակ երբ առկա են սահմանափակումներ ֆիզիկական զբոսա-շրջության հետ կապված, վիրտուալ շրջագայությունները կարող են նպաստել նաև, որ Գյումրին դառնա ամբողջ տարվա շրջագայության համար նախատեսված վայր՝ նվազեցնելով զբոսաշրջության սեզոնային տատանումների ազդեցությունը: Ինչպես նաև կապահովի գլոբալ հասանելիության աճ տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել։ Սակայն այսքան դրական կողմերին զուգահեռ պետք է հաշվի առնել վիրտուալ զբոսաշրջության հետ կապված հնարավոր ռիսկերը, եթե վիրտուալ զբոսաշրջությունը զարգանա հնարա-վոր է, որ այն բացասական հետք թողնի ֆիզիկական զբոսաշրջության վրա, իսկ եթե ֆիզիկական զբոսաշրջությունը նվազի կնվազեն նաև հյուրանոցների, ռեստո-րանների և մի շարք այլ հաստատությունների եկամուտներ, որոնք իրենց սեզոնային վաստակը ստանում են մեծամասամբ հենց զբոսաշրջիկներից, ինչպես նաև նրանց եկամուտների նվազումը որոշ չափով կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և պետական բյու-ջե մուծվող հարկերի կրճատման (ինչը բացասական ազդեցություն կթողնի ոչ միայն Գյումրիի, այլ ամբողջ Հայաստանի հանրապետության վրա)։ Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել նաև վիրտուալ զբոսաշրջության իրագործման հետ կապված բարդությունները,ինչպիսիք են վիրտուալ իրականության տեխնիկաների ձեռք բեր-ման հետ կապված ծախսերը, հավելվածների գնումը, հատուկ մասնագետների վար-ձատվությունը, ովքեր կարող են ստեղծել վիրտուալ տուրեր, և մի շարք այլ բարդու-թյուններ կապված ֆինանսների հետ և ոչ միայն։ Սակայն միանշանակ չէ, որ վիր-տուալ զբոսաշրջությունը կնվազեցնի ֆիզիկական զբոսաշրջությունը, այն կարող է ծառայել որպես գովազդ, և ինֆորմացիայի տարածման աղբյուր, որ ավելի շատ մարդ տեղյակ լինի Գյումրու և նրա մշակույթի մասին,դրանով իսկ նպաստելով իրա-զեկվածության բարձրացմանը և ֆիզիկական զբոսաշրջիկների ներգրավմանը։ Բա-ցի այդ ֆիզիկական և վիրտուալ զբոսաշրջիկները կարող են տարբեր լինել իրենց նախասիրություններով, և եթե քաղաքը պատրաստ լինի և՛ ֆիզիկական և՛ վիրտուալ շրջագայությունների կազմակերպմանը, ապա կկարողանա ներգրավել ցանկացած նախասիրություն ունեցող անձանց, առաջարկելով և ֆիզիկական և վիրտուալ շրջա-գայություններ բազմադարյա Գյումրու մշակութային վայրերով։
Եզրահանգում
Հետազոտության արդյունքում կատարված ուսումնասիրություններից ելնելով, կարելի է ասել,որ վիրտուալ զբոսաշրջությունը կարող է հզոր գործիք լինել Գյումրու մշակութային ժառանգության պահպանման և զարգացման համար,միայն հարկա-վոր է քայլեր ձեռնարկել որպեսզի Գյումրին տեսանելի լինի նաև թվային աշխար-հում, սակայն նրա մուտքը Գյումրի կարող է նաև բացասական ազդեցություն ունե-նալ քաղաքի համար,այստեղ հարկավոր է գտնել օպտիմալ սահմանը վիրտուալ և ֆիզիկական զբոսաշրջությունների միջև ,որպեսզի և նպաստենք քաղաքի մշակու-թային ժառանգության համաշխարհային շուկայում տեսանելի լինելուն, և աջակցենք ֆիզիկական զբոսաշրջությանը, վնաս չհասցնելով քաղաքում գործող մեծ և փոքր բիզնես սուբյեկտներին։Հետազոտության արդյունքները հաշվի առնելով առաջարկ-վում է՝ կազմակերպել վիրտուալ տուր քաղաքի հայտնի վայրերից մեկում «Վառեմ մարեմի» պատշգամբում, որը զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկն է։Առաջարկը չի սահմանափակվում միայն «Վառեմ մարեմի» պատշգամբի թվային մոդելավորման ստեղծմամբ,այլ նաև նրանով,որ զուգահեռաբար ցույց տալ 1985 թվականին նկարահանված «Մեր մանկության տանգո» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է այդ վայում, ինչպես նաև արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծել ֆիլմի հերոսներին, և զբոսաշրջիկներին հնարավորություն տալ տարբեր լեզուներով հաղորդակցվել նրանց հետ, այսինքն ցույց տալ Գյումրու մշա-կույթը երկակի՝ մշակութային ժառանգությունը արվեստի տեսքով և մշակութային ժառանգությունը 1860 թվականին կառուցված և մինչ օրս պահպանված շինության տեսքով։Հետազոտության արդյունքները վերստին հաստատեցին,որ Գյումրին ունի մեծ պոտենցիալ և մշակութային ժառանգություն՝ համաշխարհային լսարանին ներ-կայանալու և էլ ավելի ժամանակակից ու ինքնատիպ քաղաք դառնալու համար։ԵՎ չնայած առաջարկվող տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման հետ կապված որոշ դժվարություններին, ինչպես նաև հնարավոր խնդիրներին, ուսումնասիրությու-նը թույլ է տալիս նշել, որ դրանց առավելությունները՝ ներառյալ տնտեսական օգուտ-ները (եթե համեմատենք վնասների հետ) առավել ծանրակշիռ են:
Օգտագործված գրականություն
- Համազասպ Պիճիկյան,Պարույր Զաքարյան, «Գյումրի», Գյումրի 2013։
- Carla Sousa Martins, Ana Carvalho Ferreira, Catarina Silva Pereira, Bruno Barbosa Sousa, «ICT as innovator between Tourism and Culture», 2022 https://www.igi-global.com/chapter/virtual-tourism-and-challenges-in-a-post-pandemic-context/292772
- VIRTUAL REALITY SOCIETY -What is a virtual reality, https://www.vrs.org.uk/virtual-reality/-what-is-virtual-reality.html
- Georgios Lampropoulos, Vassilis Barkoukis,Kevin Burden,Theofylaktos Anastasiadis, «360-degree video in education: An overview and a comparative social media data analysis of the last decade», 2021, https://www.researchgate.net/publication/354855517_360-degree_video_in-education_An_overview_and_a_comparative_social_media_data_analysis_of_the_last_decade
- Futurelearn-Rome: A Virtual Tour of the Ancient City, https://www.futurelearn.com/courses/rome
- Japan Travel, Traveling Without Leaving Home 360° Virtual Tours of Japan, 22.07.2024 https://www.japan.travel/en/blog/travelling-without-moving-360-virtual-tour-of-japan/
- Հայաստանի համայնքների միության պաշտոնական կայքէջ https://www.caa.am/community/gyumri.html
- Ճամփորդեlove օնլայն տուրիստական կազմակերպության ինստագրամյան էջ, https://www.instagram.com/champordelove_tour?igsh=MTZvaDc3bjIzZjBtaQ

More Stories
Արհեստական բանականության ստանդարտացված օգտագործումը ստեղծագործական ոլորտներում. Ինչո՞վ է այն անհանգստացնող երկրի առաջընթացի համար
Սոցիալական ցանցերը և երիտասարդները․ ինչպե՞ս է թվային միջավայրը փոխում մեր մտածելակերպն ուվարքագիծը
Ինչու են երիտասարդները նախընտրում համայնքներից տեղափոխվել Երևան