📢 «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հրավիրում է փորձառու և նախաձեռնող երիտասարդներին միանալու մեր ակտիվ, ջերմ և երիտասարդական աշխատանքային միջավայրին։
✅ Հաստիք․ Ծրագրի օգնական
✅ Վայրը․ ՀՀ, ք. Գյումրի
✅ Դրույք․ Լրիվ
✅ Աշխատանքի մեկնարկ․Փորձաշրջանից անմիջապես հետո
✅ Դիմելու վերջնաժամկետ․ ս.թ. հունվարի 15
✅ Աշխատանքի ձևաչափ․ քաղիրավարական պայմանագիր։
📌 Հիմնական պարտականություններ․
• Աջակցություն ծրագրի ընդհանուր համակարգմանը,
• Շահառուների և թիրախ խմբերի հետ հաղորդակցության կազմակերպում,
• Ծրագրի միջոցառումների կազմակերպում և ընթացքի աջակցում,
• Տվյալների, փաստաթղթերի հավաքագրում, պահպանում և արխիվացում,
• Ծրագրային և աշխատանքային հաշվետվությունների կազմում,
• Աշխատանքային գրաֆիկների կազմում և կառավարման աջակցություն,
• Ֆորմալ և ոչ ֆորմալ տեքստերի պատրաստում,
• Սոցիալական մեդիայի էջերի կառավարում,
• Հայերեն–անգլերեն թարգմանությունների կատարում։
📌 Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և փորձ․
• Բարձրագույն կրթություն (հասարակական կամ հարակից ոլորտներում),
• Աշխատանքային փորձ ՀԿ/ՔՀԿ ոլորտում կամ հարակից ոլորտներում,
• Հայերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր,
• Անգլերենի B2–C1 մակարդակ,
• MS Office-ի և թվային գործիքների տիրապետում,
• Հանրային կապերի և հաղորդակցության բազային գիտելիքներ,
• Պաշտոնական նամակագրության հմտություններ,
• Ստեղծագործական, քննադատական մտածողություն և նախաձեռնողականություն,
• Թիմային և անհատական աշխատանքի ունակություն,
• Ժամանակի արդյունավետ կառավարում և ճշտապահություն,
• Արագ կողմնորոշվելու կարողություն,
• Մարդու իրավունքների, բազմազանության և հավասարության արժեքների նկատմամբ հարգանք։
📌 Դիմելու համար պետք է gyumrirestart@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել նամակ՝ կցելով՝
✅ CV (կոնտակտային տվյալներով) և մոտիվացիոն նամակ՝ PDF ձևաչափով (մինչև 1 էջ, 12 տառաչափ),
✅ Նամակի թեմա բաժնում նշել՝ «ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ 2025»։
⚠️ Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։
☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 718191 հեռախոսահամարով կամ գրել gyumrirestart@gmail.com էլ. հասցեին։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման