Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հոդվածների մրցույթ

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հոդվածների մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 13-ը։

📢 «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է երկար սպասված Հոդվածների մրցույթը։

📌 Մրցույթին կարող են դիմել ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 16-30 տարեկան այն երիտասարդները (նաև փորձառու լրագրողները), ովքեր հետաքրքրված են հոդվածագրությամբ, հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների բարձրաձայնման հարցերով։

📌 Մրցույթի չափանիշներ․

✔️ Հոդվածները պետք է լինեն հայերեն լեզվով,
✔️ Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները,
✔️ Հոդվածները պետք է պարունակեն (մասնագիտական) վերլուծություն,
✔️ Պետք է լինեն փաստարկված,
✔️ Պետք է ունենան ստեղծագործական և նորարարական մոտեցում,
✔️ Պետք է միտված լինեն կրթական, երիտասարդական և հասարակական ոլորտներում դրական փոփոխությունների խթանմանը.

📍 Հոդվածները պետք է լինեն (բայց չսահմանափակվեն) հետևյալ թեմաներով՝

✔️ Երիտասարդների և ուսանողների դերը պետության զարգացման և կայացման գործում,
✔️ Հայաստանցի երիտասարդների խնդիրրները, երիտասարդության մտահոգությունները և ապագան,
✔️ Գյումրու /Ձեր համայնքի/ պատմամշակութային տարածքների և հուշարձանների պահպանման և վերաիմաստավորման հիմնախնդիրները, հնարավորությունները (օրինակներ, ֆոտոպատմություն և այլն),
✔️ Գյումրու/Ձեր համայնքի/ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացրած աշխատանքը ընտրություններից հետո,
✔️ Ժամանակակից արվեստը և փոփոխվող մշակույթը Հայաստանում,
✔️ Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում,
✔️ Կրթության ոլորտին և բարձրագույն կրթությանը առնչվող Ձեր նախընտրած թեման,
✔️ Արվեստը հանուն խաղաղության,
✔️ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երիտասարդների աչքերով,
✔️ Հայաստան-Ադրբեջան. խաղաղության հեռանկարները,
✔️ ՀՀ-ում Բարձրագույն կրթության հիմնախնդիրները,
✔️ ՀՀ մարզային բուհերի խնդիրները,
✔️ ՀՀ Բարձրագույն կրթության ապագայի հեռանկարները,
✔️ Ժողովրդավարության վիճակը ՀՀ մարզային համայնքերում և ՀՀ-ում,
✔️ Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման,
✔️Մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստանում (սեռական, կրոնական, գաղափարական, ազգային փորքրամասնությունների իրավունքները),
✔️ Թեմա, որը, ըստ Ձեզ, կարևոր է և արժե բարձրաձայնել։

📌 Լավագույն հոդվածների հեղինակները կստանան հավաստագրեր և նվերներ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կենտոնի կողմից, ինչպես նաև լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի պաշտոնական կայքէջում՝ rgnews.am-ում և սոցիալական մեդիա հարթակներում։

✅ Մրցույթի պայմաններ | ինչպես դիմել՝

✔️ Տեքստի տառաչափ՝ 12,
✔️ Առնվազն ծավալը` երկու էջ (ընդհանուր ծավալը՝ անսահմանափակ),
✔️Հոդվածները պետք է լինեն word տարբերակով,
✔️Հոդվածները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ mpetrosyan.restartgyumri@gmail.com թեմա բաժնում նշելով՝ Հոդվածների մրցույթ.

✔️ Հոդվածը ուղարկելիս էլեկտրոնային նամակում նշել՝ անուն ազգանուն, հեռախոսահամար, ֆեյսբուքյան էջի հղում։

📌 Դիմելու վերջնաժամկետը՝ #դեկտեմբերի 13❕

🤩 Դե՜ ինչ, բաց մի՜ թող այս հիանալի հնարավորությունը։

❗️ Վերոնշյալ չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

Spread the love