📢 «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հրավիրում է 20–28 տարեկան փորձառու երիտասարդներին աշխատելու ամենաակտիվ և երիտասարդական միջավայրում։
✅ Հաստիքը՝ Մեդիա-աշխատող,
✅ Վայրը՝ Գյումրի, ՀՀ,
✅ Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ հունվարի 15
✅ Աշխատանքի մեկնարկը՝ կարճաժամկետ փորձաշրջանից հետո,
✅ Դրույքը՝ կես դրույք։
✅ Աշխատանքի ձևաչափ՝ քաղիրավական պայմանագիր։
🔴 Պահանջվող հմտություններ՝
✅ Վիդեո, ֆոտո և ինֆոգրաֆիկ նյութերի ստեղծման, մոնտաժման և մշակման ունակություն,
✅ Լուսանկարչական ապարատի արդյունավետ և հմուտ կիրառում,
✅ Adobe Premiere Pro, Adobe Illustrator և Adobe After Effects ծրագրերի իմացություն,
✅ Աշխատանքը ճկուն և արագ կազմակերպելու ունակություն,
✅ Թիմային և անհատական աշխատանքի կարողություններ,
✅ Արագ կողմնորոշվելու ունակություն,
✅ Զարգացած հաղորդակցական հմտություններ,
✅ Ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն,
✅ Սթրեսակայություն։
🔴 Ի՞նչ ենք առաջարկում․
✅ Երիտասարդական, համագործակցող և ջերմ թիմ,
✅ Բազմամշակութային հետաքրքիր միջավայր,
✅ Անձնային և մասնագիտական աճ,
✅ Նոր հմտություններ և գործնական մեծ փորձառություն,
✅ Կայուն աշխատանքային պայմաններ,
✅ Աշխատանքային ճանապարհորդություններ,
✅ Տեղական և միջազգային նոր կապերի ձեռքբերում,
✅ Շարունակական վերապատրաստումներ։
📬 Ինչպե՞ս դիմել․
Խնդրում ենք gyumrirestart@gmail.com էլ․ հասցեին ուղարկել ձեր CV-ն և Պորտֆոլիոն՝ նամակի թեմա բաժնում նշելով «ՄԵԴԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂ 2025»։
⚠️ Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։
☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 718191 հեռախոսահամարով կամ գրել gyumrirestart@gmail.com էլ. հասցեին։
😊 Դե՛ ինչ, սպասում ենք ՔԵԶ։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման