Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Արհեստական բանականության մոդելների կիրառումը կրթության մեջ

Սույն հոդվածում կներկայացնենք արհեստական բանականության (ԱԲ) էությունը, դրա կիրառության հնարավորությունները կրթության ոլորտում, ինչպես նաև դրանից բխող առավելություններն ու թերությունները: Արհեստական բանականաությունը այսօր համարվում է տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ, որն ունի պոտենցիալ վերափոխելու կրթության ավանդական և հնացած մեթոդները՝ դարձնելով ուսուցման գործընթացը առավել արդյունավետ, հարմար և հասանելի: Սակայն ինչպես ցանկացած նորարարություն, ԱԲ-ն ունի ոչ միայն դրական, այլև բացասական կողմեր կապված տեխնիկական, ֆինանսական և էթիկական խնդիրների հետ:

Այս հարցերի վերլուծությունը կօգնի հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ-ն կրթության վրա և ինչ քայլեր են անհրաժեշտ դրա արդյունավետ կիրառման համար: Արհեստական բանականությունը ներկայումս վերափոխում է տարբեր ոլորտներ, ներառյալ կրթությունը, որտեղ խելացի համակարգերը նպաստում են ուսուցման անհատականացմանը և արդյունավետության բարձրացմանը: Արհեստական բանականությունը վերաբերում է մարդկային բանականության կրկնօրինակմանը, որը ծրագրավորված է մտածել և սովորել մարդկանց նման:

Արհեստական բանականությունը առաջին անգամ սահմանել է Ջոն Մաքքարթին 1959 թ․՝ որպես «բանական մեքենաների ստեղծման և նախագծման գիտություն»։ Սակայն տվյալ ժամանակաշրջանում տեսական հետազոտությունները գործնականում կիրառելի չէին, և նորանոր տեխնոլոգիական հաջողությունները փոխում էին պատկերացումները արհեստական բանականության մասին։ Բանականությունը  սահմանվում  է  որպես  պատճառային  կապերի բացահայտման, սովորելու և խնդիրներ լուծելու ընդհանուր մտավոր կարողություն, իսկ արհեստական բանականությունը՝ մեքենաների կողմից նման վարքագծի դրսևորում։ Հետևաբար սահմանումները տարբերվում են ըստ ժամանակաշրջանի, տեխնոլոգիական հնարավորությունների, առկա խնդիրների, առաջարկվող լուծումների և այլն։

ԱԲ տեխնոլոգիաները գնալով ավելի են ինտեգրվում ամբողջ աշխարհում կրթական գործընթացներում, այդ թվում՝ Հայաստանում: ԱԲ-ի կիրառումը կրթության ոլորտում, մի կողմից, հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ մարտահրավերներ, մյուս կողմից՝ խթանում է կրթական համակարգի թարմացմանն ու արդիականացմանը: Հոդվածի արդիականությունը կայանում է նրանում, որ ներկայումս արհեստական ինտելեկտը դառնում է գործունեության տարբեր ոլորտների, այդ թվում՝ կրթության անբաժանելի մասը։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը կրթական գործընթացում կարող է զգալիորեն բարելավել ուսուցման որակը, անհատականացնել կրթական ծրագիրը յուրաքանչյուր ուսանողի անհատական կարիքներին համապատասխան, ինչպես նաև ուսուցման գործընթացը դարձնել ավելի ինտերակտիվ և գրավիչ: Թեմայի ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել արհեստական բանականության հասկացությունը և դրա գործածության ոլորտները։ Գիտական աշխատանքի նպատակը արհեստական բանականության (ԱԲ) կիրառության հնարավորությունները կրթության ոլորտում ուսումնասիրելն է: Այն նպատակ ունի ներկայացնելու, թե ինչպես կարող է ԱԲ-ն բարելավել ուսուցման գործընթացը: Աշխատանքում ներկայացվում են հետևյալ խնդիրները.

· Ներկայացնել արհեստական բանականության դերը կրթական ոլորտներում,

· Ուսումնասիրել ԱԲ զարգացման ներկայիս վիճակը,

· Բացահայտել արհեստական բանականության առավելություններն ու թերությունները կրթական ոլորտում:

Արհեստական ինտելեկտը կամ մեքենայական ուսուցումը ներկայումս ակտիվորեն օգտագործվում է կրթության մեջ՝ սկսած քննությունների անցկացումից և ստուգումից, մինչև աշակերտի համար նյութի ավտոմատ ընտրություն այն ոլորտներում, որտեղ նրանք դժվարություններ ունեն ուսուցման մեջ՝ աշակերտին հրավիրելով ավելի գիտակցաբար խորանալ թեմայի մեջ և բարձրացնել գիտելիքների մակարդակը և կարողությունները, վերլուծելով ուսանողի առաջադիմությունը և արտադրողականությունը: Արհեստական բանականությունը օգնում է օպտիմալացնել ուսուցման մոտեցումները՝ կախված յուրաքանչյուր ուսանողի կարիքներից և առանձնահատկություններից: Պետք է նաև հասկանալ, որ արհեստական բանականությունը միակ ժամանակակից տեխնոլոգիան չէ այն սերտորեն փոխկապակցված է այլ վերջնական տեխնոլոգիաների հետ (մեծ տվյալներ, ռոբոտաշինություն և սենսորներ, ինտերնետ ծրագրեր, հավելյալ և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ, քվանտային տեխնոլոգիաներ, նոր արտադրական տեխնոլոգիաներ), որոնց կիրառումը ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների հաջող մասնագիտական գործունեության երաշխիքն է: 

Վերջերս արհեստական ինտելեկտի վերաբերյալ տագնապալի տրամադրությունները գնալով ուժեղացել են, գիտական հանրությունը վախենում է գիտական աշխատանքների կեղծիքներից, իսկ ուսուցչական խմբերը ստեղծել են ուսանողական աշխատանքներ, որոնց որակն այնքան բարձր է, որ գերազանցում է սովորական ուսանողական շարադրությունները: 

Արհեստական բանականությունը կարող է ապահովել անհատականացված և հարմարվողական ուսուցման փորձ, ինտերակտիվ և ընկղմվող ուսուցման միջավայր, ակնթարթային արձագանք և հասանելի ռեսուրսների լայն շրջանակ, որոնք կարող են օգնել ուսանողներին բարելավել իրենց առարկայական գիտելիքները: Ակադեմիական աշխատանքի մոդելավորման համար արհեստական ինտելեկտի օգտագործման սպառնալիքների վերաբերյալ հրապարակումների աճը սկսվեց այն ժամանակ, երբ ChatGPT ծրագրավորողները այն հասանելի դարձրին 2022 թվականի նոյեմբերին: ChatGPT կարող է հիշել, թե ինչ են իրեն ասել նախկինում և կարողանում է ուղղել իրեն, երբ սխալ է: Նա հարուստ գիտելիքներ ունի՝ ուսումնասիրելով համացանցից տեքստերի լայն շրջանակ, ինչպիսիք են Վիքիպեդիան, բլոգային գրառումները, գրքերը և գիտական հոդվածները: Նա կարող է պայքարել տարրական մաթեմատիկայի հետ, չկարողանալ պատասխանել պարզ տրամաբանական հարցերին և նույնիսկ տալ փաստեր, որոնք լիովին սխալ են: Ինչպես օգտատերերը կարող են հաստատել, ChatGPT-ը կարող է սխալվել մեկից ավելի անգամ: Մեկ այլ թերություն, որ ծրագիրը ունի, գոյություն չունեցող աղբյուրներ ստեղծելն է արհեստական կերպով։ Երբ խնդրվում է ստեղծել գիտական տեքստ, ծրագիրը կարող է առաջացնել այն՝ հղում կատարելով ստեղծված հրապարակմանը: Այս դեպքում կարող են օգտագործվել համապատասխան խնդիրներով զբաղվող իրական գիտնականների անունները, ինչպես նաև գործող ամսագրերի անունները։ Սա խնդիր է ստեղծում նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել հոդվածների և ռեպորտաժների տեքստը, սակայն նրանց համար, ովքեր զբաղվում են նման հոդվածների ստուգմամբ, այս տարբերակը հնարավորություն է տալիս ստուգելու՝ տեքստը գրված է անձի կողմից , թե ծրագրի։ Գոյություն չունեցող հղումները բավականին արագ են ստուգվում, սակայն գիտական ամսագրի խմբագիրները և ուսուցիչները պետք է ներառեն այս քայլը ստուգման մեջ: 

Հասարակության թվայնացման և էլեկտրոնային կրթական ռեսուրսների օգտագործման համատեքստում ի հայտ է գալիս կրթական նոր պարադիգմ։ Հարկ է նշել, որ կրթական համակարգի թվային վերափոխումն ուղղված է ուսանողների համար կրթական արդյունքների հասնելուն՝ թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության մեթոդների կիրառման հիման վրա ուսումնական գործընթացի անհատականացման միջոցով։ Այս դեպքում արհեստական ինտելեկտի ներդրումն ուղղված է ոչ թե մարդկային ռեսուրսներին փոխարինելուն, այլ նրանց օգնականը դառնալու հնարավորությանը։ Այնուամենայնիվ, բարձրագույն կրթական համակարգում դրա կիրառումը որոշակիորեն սահմանափակ է: 

Արհեստական բանականության (ԱԲ) մոդելները լայնորեն կիրառվում են կրթության մեջ՝ ուսուցման գործընթացն ավելի արդյունավետ, ինտերակտիվ և անհատականացնելու համար: Ահա մի քանի օրինակներ.

· Ինքնուսուցման պլատֆորմներ-Duolingo, Khan Academy, Coursera: ԱԲ-ն վերլուծում է ուսանողի առաջընթացը և առաջարկում անհատականացված դասեր կամ վարժություններ՝ ուսուցումը հարմարեցնելով նրա գիտելիքների մակարդակին:

· Ուսանողի առաջադիմության վերլուծություն-Gradescope, Knewton այս մոդելները գնահատում են ուսանողների առաջադրանքները, վերլուծում թերությունները և առաջարկում կոնկրետ նյութեր՝ դրանք լրացնելու համար:

· Վիրտուալ ուսուցիչներ և օգնականներ-ChatGPT, IBM Watson Tutor վիրտուալ օգնականները պատասխաններ են տալիս ուսանողների հարցերին, բացատրում բարդ թեմաներ և աջակցում տնային աշխատանքների կատարման մեջ:

· Համակարգչային գնահատման համակարգեր- ԱԲ-ն կարող է ավտոմատ կերպով ստուգել շարադրությունները, թեստերը կամ գիտական աշխատանքները՝ վերլուծելով ոչ միայն ճիշտ պատասխանները, այլև տրամաբանությունը և գրավոր աշխատանքը:

· Վիրտուալ իրականության (VR) ուսուցում-Օրինակ` բժշկական կրթության մեջ օգտագործվում են ԱԲ-ով կառավարվող սիմուլյատորներ, որոնք ստեղծում են իրական վիրահատությունների մոդելներ: Սա նաև կիրառվում է ճարտարագիտության, օդաչուների վերապատրաստման և այլ ոլորտներում:

· Հետադարձ   կապի   օպտիմալացում-Turnitin,   Grammarly ԱԲ-ն գնահատում է ուսանողների աշխատանքները և տալիս մանրամասն հետադարձ կապ՝ լեզվական, տրամաբանական և կառուցվածքային սխալների վերաբերյալ:

· Հոգեբանական աջակցություն ուսանողներին-ԱԲ մոդելները (օրինակ` Woebot) աջակցում են ուսանողներին սթրեսի կառավարման և ինքնակարգավորման հարցերում, օգնում է բավարարել ուսուցման փորձը:

Այս օրինակները ցույց են տալիս , թե ինչպես ԱԲ-ն կարող է վերափոխել կրթության ոլորտը՝ դարձնելով այն ավելի մատչելի, դինամիկ և արդյունավետ: Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) կիրառությունը կրթության մեջ դեռևս զարգանում է, սակայն արդեն առկա են մի շարք նախաձեռնություններ և միջոցներ, որոնք նպաստում են ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ահա մի քանի օրինակներ.

· Թվային ուսուցման հարթակներ- Dasaran.am Այս հարթակը լայնորեն կիրառվում է դպրոցներում՝ տրամադրելով էլեկտրոնային օրագիր, առաջադիմության վերլուծություն և ուսուցման այլ գործիքներ:

· Անհատականացված ուսուցման գործիքներ-հայաստանի մի շարք դպրոցներ և համալսարաններ սկսում են օգտագործել միջազգային ԱԲ լուծումներ, ինչպիսիք են Google Classroom, Microsoft Teams, և ԱԲ աջակցվող վարժողական հարթակներ (օր.՝ Duolingo, Kahoot):

· ԱԲ մոդելների ինտեգրում համալսարաններում-Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) խթանում է ԱԲ-ի ինտեգրումը կրթության մեջ: ԵՊՀ-ում և Ի.Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում օգտագործվում են ԱԲ-ի և մեծ տվյալների մշակման լուծումներ գիտական կրթական ծրագրերում:

· Արտասահմանյան նախագծերի ներդնում-TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ակտիվորեն աշխատում է ԱԲ-ի կիրառության  վրա՝  ուսուցանելով տվյալագիտություն, մեքենայական ուսուցում և ԱԲ: Picsart-ի ծրագրերը (ծագումով հայական ընկերություն) կիրառվում են ստեղծարար ուսուցման նպատակով:

· Անվճար կրթական ծրագրեր-Հայկական կրթական հիմնադրամների միջոցով (օրինակ՝ Ayb դպրոց, Armenian Code Academy) երիտասարդներին սովորեցնում են ԱԲ-ի տվյալագիտության ոլորտի մասնագետ դառնալուն:

Չնայած Աբ-ի կիրառումը Հայաստանում դեռևս սահմանափակ է, այն հաստատուն քայլերով ընդլայնվում է՝ աջակցելով կրթության թվայնացման և արդիականացման գործընթացին: Արհեստական բանականությունը մեր օրերում դարձել է բազմաթիվ ոլորտների, այդ թվում՝ կրթության, հիմնական զարգացումն ու առաջընթացի հիմքը: Այն իր հերթին առաջարկում է նորարարական մոտեցումներ ուսուցման, գնահատման և ուսումնառության գործընթացների բարելավման համար: Հոդվածում անրադարձել ենք կատարել նաև ԱԲ դրական և բացասական կողմերին, այն ներկայացնելով աղյուսակի տեսքով:

ԴրականԲացասական
Անհատականացված ուսուցումՄարդկային փոխազդեցությանբացակայություն
Ուսանողների ներգրավվածության բարձրացում, ինտերակտիվ բովանդակության միջոցովՈւսանողների տվյալների հավաքգրման հետ կապված գաղտնիության խնդիրներ:Չի բացառվում, որ անձնական տվյալների արտահոսք տեղի ունենա: Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ մշակվածքաղաքականություն տվյալների պաշտպանության համար:
Վարչական առաջադրանքների ավտոմատացումը խնայում էուսուցիչների ժամանակըԷթիկական խնդիրներ
Հասանելիություն ցանկացած պահիՈւսանողների և աշակերտների չափազանց մեծ կախվածությունը: ԱԲ-ից կախվածությունը կարող է խանգարել  քննադատական մտածողության և խնդիրների լուծման հմտություններիզարգացմանը:
Հսկայական քանակությամբ տվյալներ վերլուծելու ունակությունՄարդկային գործոնի նվազում- չնայած նրան, որ ԱԲ-ն կարող է փոխարինել բազմաթիվ գործընթացներ, ուսուցման մեջ մարդկային գործոնի պակասը կարող է բացասականազդեցություն ունենալ աշակերտների, ուսանողների ինչպես նաև ուսուչիցների և դասախոսների մոտիվացիայի վրա:
Լեզուների թարգմանությունՏեխնիկական խնդիրներ-ԱԲ-ի աշխատանքը կախված է տեխնիկական   համակարգերից,որոնք կարող են խափանվել կամ
 պահանջել թանկարժեք թարմացումեր:
Ուսանողների կատարողականի վերլուծության հիման վրա անհատական ծրագրեր ստեղծելու ունակություն:Մասնագիտական գիտելիքների պակաս՝ ԱԲ մոդելների կիրառումը իր հերթին առաջ է բերում անհրաժեշտ մասնագետների բացակայություն: ԱԲ համակարգերի կիրառման և սպասարկման համար անհրաժեշտ են մասնագիտացած մասնագետներ:
Ֆինանսական ռեսուրսների խնայում՝-ԱԲ-ի օգտագործումը կարող է խնայել բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ:Ֆինանսական սահմանափակումներ՝ ԱԲ-ի ներդնումը պահանջում է զգալի ռեսուրսներ:

Եզրակացություն

Այսպիսով՝ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս կրթական ոլորտում ստեղծել արդյունավետ, մատչելի և դինամիկ համակարգեր: Հայաստանում դրա ներդրումը դեռևս իր սկզբնական փուլերում է, սակայն արդեն կան կարևոր նախաձեռնություններ, որոնք ապացուցում են ԱԲ-ի ներուժը կրթության որակի բարելավման գործում: Արհեստական բանականությունը կրթության ոլորտում ունի մեծ ներուժ՝ վերափոխելու ուսուցման ավանդական մեթոդները և ապահովելու արդյունավետ, հարմար և անհատականացված կրթություն: ԱԲ-ն կրթության ոլորտում կարող է մեծ փոփոխություններ բերել՝ բարելավել ուսուցման գործընթացները դարձնելով այն ավելի արդյունավետ: Սակայն դրա լայնածավալ ներդնումը պահանջում է ֆինանսական ներդրումներ, տեխնիկական պատրաստվածություն և էթիկական հարցերի պատասխաններ: Արհեստական բանականության կիրառումը բախվում է մի շարք մարտահրավերների որոնք ներառում են տեխնիկական և ֆինանսական սահմանափակումներ, մասնագիտական պատրաստվածության պակաս: Այդ մարտահրավերների լուծման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթական տեխնոլոգիաների զարգացման և մասնագետների պատրաստման գործում: Ընդհանուր առմամբ, ԱԲ-ի կիրառությունը կարող է դառնալ կրթության որակի և հասանելիության բարձրացման կարևոր քայլ՝ նպաստելով համաշխարհային և տեղական համակարգերի արդիականացմանը:

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Spread the love