Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Restart Gyumri-ում #ԳՈՐԾ_ԿԱ

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կենտրոնը հրավիրում է աշխատանքի ամենաերիտասարդական միջավայրում։

#ՀԱՍՏԻՔԸ՝ Տեքստային և հաղորդակցական բովանդակության համակարգող,

#ՎԱՅՐԸ` ՀՀ, ք. Գյումրի,

#ԴԻՄԵԼՈՒ_ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` ս.թ. հոկտեմբերի 5,

#ԱՇԽԱՏԱՆՔԻ_ՄԵԿՆԱՐԿԸ՝ անմիջապես փորձաշրջանից հետո,

#ԴՐՈՒՅՔԸ՝ լրիվ դրույք:

Հաստիքի նկարագրությունը՝ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի Տեքստային և հաղորդակցական բովանդակության համակարգող,

Պահանջվող պատրադիր կարողություններ և փորձառություն.

– Աշխատանքային փորձ ՀԿ ոլորտում, քաղհասարակության կազմակերպություններում կամ հարակից ոլորտներում,

– Ֆորմալ և ոչ ֆորմալ տեքստային բովանդակության ստեղծման զարգացված կարողություն,

– Աշխատանքային գրաֆիկների կազմման և դրանց կառավարման կարողություններ,

– Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ պատրաստելու կարողություն,

– Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),

– Անգլերենի գերազնց իմացություն (նվազագույնը՝ B2-C1 մակարդակ),

– Սոցիալական մեդիայում էջեր կառավարելու կարողություն,

– Տեքստային թարգմանություններ (հայերեն-անգլրեն) կատարելու կարողություն,

– MS Office-ի գերազանց իմացություն,

– Գիտելիքներ հանրային կապերի և հաղորդակցության վերաբերյալ,

– Տվյալների վերլուծության կարողություն,

– Հաղորդակցման զարգացած հմտություններ,

– Ստեղծագործական և քննադատական մտածողություն ու նախաձեռնողականություն,

– Թիմային և անհատական աշխատանքի կարողություններ,

– Արագ կողմնորոշվելու ունակություն,

– Կազմակերպչական հմտություններ,

– Մարդու իրավունքների, արժանապատվության, բազմազանության և հավասարության արժեքների նկատմամբ հարգանք,

– ՀՀ-ի բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտների հիմնախնդիրների ընդհանուր պատկերի իմացություն,

– Ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն:

Ի՞նչ ենք մենք առաջարկում.

– Երիտասարդական, համագործակցող ջերմ թիմ,

– Բազմամշակութային, հետաքրքիր միջավայր,

– Անձնային և մասնագիտական աճ, կարողությունների զարգացում,

– Նոր հմտություններ ու կարողություններ, և իհարկե՝ մեծ փորձառություն,

– Կայուն և հետաքրքիր աշխատանք,

– Աշխատանքային ճանապարհորդություններ,

– Նոր կապեր, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում,

– Շարունակական վերապատրաստումներ և այլն։

Ինչպե՞ս դիմել․

Աշխատանքին դիմելու համար պետք է gyumrirestart@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել էլեկտրոնային նամակ կիցելով Ձեր CV-ին (ներառյալ կոնտակտային տվյալներ) և առանձին ֆայլով մոտիվացիոն նամակը (մինչև 1 էջ, 12 տառաչափով) PDF ձևաչափով՝ նամակի թեմա բաժնում նշելով` «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՈՂ» 2024։

Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 95 718191 հեռախոսահամարով։

Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. հոկտեմբերի 5։

Դե՛ ինչ, մեր թիմը սպասում է ՔԵԶ:

Spread the love