Այսօր Հայաստանի երիտասարդությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք ոչ միայն սերունդների խնդիրներ են, այլ նաև ընդհանուր հասարակության զարգացման համար կարևորագույն հարցեր:
Ներկայիս երիտասարդները ոչ միայն անցյալի պատմության և ժառանգության կրողներ են, այլև գործող ուժեր, որոնք ձևավորում են երկրի ապագան: ՀՀ երիտասարդության ժամանակակից օրակարգը ներկայում կենտրոնացած է կրթության, մշակույթի, քաղաքականության, սոցիալական զարգացման և միջազգային կրթության ու համագործակցության վրա՝ ուղղված առկա խնդիրների լուծմանը և ժամանակակից մարտահրավերների հաղթահարմանը:
Կրթությունը մշտապես եղել է Հայաստանի զարգացման հիմքը, սակայն, ցավոք ներկայումս համակարգը բախվում է լուրջ մարտահրավերների: Հնացած ուսումնական ծրագրերը, անբավարար ենթակառուցվածքները և շուկայի պահանջներին չհամապատասխանող մասնագիտական պատրաստվածությունը շարունակում են մնալ կարևոր խնդիրներ: Այս մարտահրավերները ոչ միայն խանգարում են երիտասարդների ինքանզարգացմանը և ռեալիզացիային, այլ նաև սահմանափակում են երկրի տնտեսական աճի և նորարարության ընդհանուր ներուժը:
Այս խնդիրներին դիմագրավելու համար երիտասարդները, երիտասարդական համայնքերը տարիներ շարունական կոչ են անում կրթական համակարգի ամբողջական բարեփոխման: Պահանջվում է կրթական համակարգերի ազատականացում, թարմացում, կրթական ծրագրերի արդիականացում, որի մեջ կներառվի՝ թվային գրագիտություն, քննադատական մտածողություն, փափուկ հմտույթուններ և գործնական հմտություններ, որոնք համապատասխանում են համաշխարհային ժամանակակից չափանիշներին: Կրթության որակյալ հասանելիության ապահովումը քաղաքային և գյուղական տարածքներում նույնպես կարևոր է՝ երիտասարդներին հնարավորություն տալով ակտիվորեն մասնակցելու երկրում հասարակական-քաղաքական կյանքին և որոշումների կայացման գործընթացներին:
Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը հպարտության աղբյուր է, բայց այն ունի ժամանակակից սերունդների համար արդիականացման կարիք: Երիտասարդները գիտակցում են այս խնդրի կարևորությունը և ակտիվորեն աշխատում են ապահովել գլոբալիզացիայի պայմաններում մշակույթի կենսունակությունը և արդիականությունը:
Երիտասարդ արվեստագետները, երաժիշտները և գրողները կանգնած են մշակութային վերածննդի առաջնագծում՝ միավորելով ավանդույթը նորարարության հետ: Նրանք նոր տեսանկյունից են մատուցում հայկական դասական արվեստը՝ այն դարձնելով հասանելի թե՛ տեղական, թե՛ միջազգային լսարաններին: Այս ստեղծագործական միավորումը Հայատանի մշակութային ինքնության պահպանման հետ մեկտեղ, նաև բարձրացնում է նրա գլոբալ գրավչությունը:
2018թ. Թավշյա հեղափոխությունը շրջադարձային էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ, որը մեծապես պայմանավորված էր երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Բայց չնայած այս հաղթանակին, խնդիրներ, ինչպիսիք են ռեֆորմների և թափանցիկության պակասը, կոռուպցիան, քաղաքական ներգրավվածության սահմանափակ հնարավորությունները և այլն, դեռևս մնում են: Հայաստանի երիտասարդները քաղաքական դիսկուրսում ավելի ու ավելի են ներգրավվում՝ պահանջելով ավելի մեծ պատասխանատվություն որոշում կայացնողներից և քաղաքականություններ, որոնք արտահայտում են իրենց կարիքներն ու ձգտումները:
Երիտասարդական հասարակական կազմակերպությունների ձևավորումը և մասնակցությունը տեղական կառավարման նախաձեռնություններին վկայում են քաղաքացիական ակտիվության մեծացող նվիրվածության մասին: Այս ներգրավվածությունը կարևոր է քաղաքական մշակույթ ձևավորելու համար, որը գնահատում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:
Հայաստանի երիտասարդների առջև կանգնած սոցիալական մարտահրավերները բազմազան և բարդ են՝ սկսած գործազրկությունից և աղքատությունից մինչև արտագաղթ և սոցիալական անհավասարություն: Այս խնդիրները հաճախ սրվում են թույլ տեղական կառավարման կառույցների պատճառով, որոնք դժվարությամբ են արդյունավետորեն արձագանքում իրենց համայնքների կարիքներին:
Այս մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանի երիտասարդները կոչ են անում ավելի մասնակցային կառավարման մոդելների՝ տեղական մակարդակում: Սա ներառում է իշխանության ապակենտրոնացում, որտեղ տեղական կառավարությունները լիազորված են որոշումներ կայացնելու, որոնք ուղղակիորեն ազդում են իրենց համայնքների վրա: Երիտասարդների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկությունները և ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես կարևոր դեր են խաղում սոցիալական խնդիրների լուծման գործում՝ տրամադրելով նորարարական լուծումներ կրթության, առողջապահության և բնապահպանական կայունության ոլորտներում:
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը ներկայացնում է ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ երիտասարդների համար: ԼՂ հակամարտության չլուծվածությունը, տարածաշրջանային անկայունությունը և ավելի ուժեղ դիվանագիտական կապերի անհրաժեշտությունը այն հարցեր են, որոնք անմիջական ազդեցություն են թողնում երիտասարդների ապագայի վրա: Հայաստանի երիտասարդները ավելի ու ավելի են գիտակցում գլոբալ ներգրավվածության և դիվանագիտության կարևորությունը իրենց երկրի կայուն և բարեկեցիկ ապագան ապահովելու համար:
Միջազգային փոխանակման ծրագրերում, գլոբալ կոնֆերանսներում և դիվանագիտական նախաձեռնություններում իրենց մասնակցության միջոցով նրանք ձևավորում են անհրաժեշտ հմտություններ և ցանցեր՝ Հայաստանի շահերը համաշխարհային մակարդակում ներկայացնելու համար: Բացի այդ, հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումը և գլոբալ շարժումներում մասնակցությունը կարևոր են դարձնում, որ իրենց երկիրը լինի ակտիվ և հարգված միջազգային համայնքի անդամ:
Այսօրվա Հայաստանի երիտասարդների օրակարգը հզոր վկայություն է նրանց դիմացկունության, ստեղծագործականության և զարգացման հանդեպ նվիրվածության մասին: Կրթության բարեփոխումից մինչև մշակութային վերածնունդ, քաղաքական ներգրավվածությունից մինչև սոցիալական զարգացում և միջազգային համագործակցություն՝ Հայաստանի երիտասարդները հիմք են դնում ավելի արդար և հավասարակշռված ապագայի համար: Նրանց նորարարական մոտեցումները, որոնք հիմնված են ավանդույթի շրջանակներում, ինչպես նաև մարտահրավերներին դիմակայելու որոշումը, նրանց դիրքավորում են որպես Հայաստանի ապագայի իսկական ճարտարապետներ:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում