Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը

Ընտանեկան բռնությունը շատ տարածված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Հիմնականում բազմաթիվ կանայք և երեխաներ տառապում են ընտանեկան բռնության և դրա հետևանքների պատճառով։

Դեռ ԽՍՀՄ տարիներից այս երևույթը Հայաստանում ուներ լայն տարածում, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը հանգեցրեց նաև ընտանիքի համակարգի մի շարք փոփոխություններրի։ Դեռևս հետխորհրդային շրջանից ներընտանեկան հարաբերությունները ավելի բարդացան, որը պյմանավորված էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային անկայունությամբ, որի պատճառով էլ զարգացավ հարաբերությունների ոչ կայուն կառուցողական, ագրեսիվ բնույթը՝ ընդհուպ մինչև ընտանեկան բռնություն։ 

Իսկ ի՞նչ է  «Ընտանեկան բռնություն»-ը։

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը և վերահսկող վարքագիծը, որոնք կիրառվում են ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև։

Ցավոք սրտի հասարակության կողմից միայն ֆիզիկական բռնությունն է համարվում ընտանեկան բռնության տեսակ, որը հիմնականում նույնացվում է ծեծի հետ, իսկ մնացածը՝ սեռական, հոգեբանական և տնտեսական, դեռ արմատացած չեն որպես ընտանեկան բռնության դրսևորումներ։ 

Հոգեբանական բռնությունը ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելն է կամ հոգեբանական հարկադրանքի, այդ թվում սպառնալիքների և հետապնդումների ենթարկելն է: 

Օրինակ, եթե ավագ եղբայրը կրտսեր եղբորը կամ քրոջը փորձում է արգելել շփվել ընկերների հետ` նրան սպառնալով, վախեցնելով, «տնային կալանքի» տակ պահելով, դա հոգեբանական բռնություն է: Կամ երբ ամուսինը կնոջն արգելում է կապ պահպանել ծնողների հետ, հաճախակի զանգել նրանց` սպառնալով, թե կամուսնալուծվի, դա ևս հոգեբանական բռնություն է:

Սեռական բռնությունը ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ, վերջինիս հանդեպ բռնություն գործադրելով, նրա հետ սեռական հարաբերություն ունենալն է կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն է: 

Ավելի պարզ լեզվով` եթե ամուսիններից որևէ մեկը չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ և նրա կողակիցը ստիպում է նրան, դա համարվում է սեռական բռնություն: 

Տնտեսական բռնություն է համարվում ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչնացնելը, վնասելը, յուրացնելը, թաքցնելը:

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանում ընտանեկան բռնության ներկայիս իրավիճակը։

Հայաստանում ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, որը պահանջում է ուշադրություն և կանխարգելման գործողություններ։ Խնդրի բացահայտման և լուծման համար կարևոր է իմանալ ներկայիս տիրող իրավիճակը, ինչպես նաև մի քանի վիճակագրական տվյլաներ ընտանեկան բռնության մասին․

1. Հայկական իշխանությունները և իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Մասնավորապես, կան կանանց և երեխաների դեմ բռնության դեպքեր, որոնք կանոնավոր կերպով զեկուցվում են:

2. Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար կա օրենսդրություն, ներառյալ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, սակայն դրա իրականացմանը առնչվող խնդիրներ դեռևս կան:

3. Հայաստանում գործում են իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց գործունեությունը ներառում է աջակցություն բռնության զոհերին, հանրային տեղեկատվության բարձրացում և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

4. Հայաստանում կան նաև մասնագիտացված կենտրոններ, որոնք տրամադրում են տուժածներին խորհրդատվություն, պաշտպանություն և վերականգնման ծառայություններ, ինչպիսիք են «Կանանց աջակցության կենտրոն», «Կանանց իրավունքի կենտրոն», «Արևամանուկ» հիմնադրամ (Շիրակի մարզ), «Երիտասարդական ավանգարդ» (Արմավիրի մարզ), «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպանական ՀԿ (Լոռու մարզ), «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ (Վայոց Ձորի մարզ)։

Ընդհանուր առմամբ, չնայած մի քանի քայլեր արվում են իրավիճակը  բարելավելու համար, խնդիրը շարունակում է մնալ զգայուն և պահանջում է շարունակական ուշադրություն և բարելավումներ: Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, որի մասշտաբները և բարդությունը զարմացնում են։ 2022 թվականի առաջին կիսամյակում տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ բռնության դեպքերը չեն նվազում, և հաճախ են հանդիպում ավելի ծանր բռնության դեպքեր, ինչպիսիք են սպանությունները և զինված բռնությունը: Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022-ի առաջին կիսամյակում քննվել է 391 քրեական գործ, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծին ստացվել է 4808 հեռախոսազանգ, ինչը ցույց է տալիս, որ հարցը դեռևս լուրջ է: 2022 թվականի տվյալները նաև ցույց են տալիս, որ բռնության դեպքերը երիտասարդացել են, և ավելի շատ երիտասարդները են դիմում օգնության:

Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրն առաջնահերթ կարևորություն ունի: Ընդհանուր առմամբ, իրավիճակը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնությունը շարունակաբար է առկա և պահանջում է հիմնարար լուծումներ:

Վերջնական եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է վերանայել և բարելավել գործող քաղաքականություններն ու միջոցառումները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետ համակարգ ունենա և պաշտպանություն տրամադրի զոհերին:


Աղբյուրներ՝

https://hetq.am/hy/article/8703

https://www.e-draft.am/ru/projects/2008 

https://coalitionagainstviolence.am/hy/publication/%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad/

https://shorturl.at/ivHuK

Spread the love