Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ | չորրորդ փուլ

Հնարավորություն Հայաստանի երիտասարդների և ուսանողների համար

📢 «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է երկար սպասված Հոդվածների մրցույթի #ՉՈՐՐՈՐԴ_ՓՈՒԼԸ ։

📌 Մրցույթին կարող են դիմել բոլոր այն երիտասարդները (նաև փորձառու լրագրողները), ովքեր հետաքրքրված են հոդվածագրությամբ և հանրային հնչեղություն և/կամ կարևորություն ունեցող խնդիրների բարձրաձայնման հարցերով։

📌 Մրցույթի չափանիշներ

✔️ Հոդվածները պետք է լինեն հայերեն լեզվով
✔️ Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները,
✔️ Հոդվածները պետք է պարունակեն (մասնագիտական) վերլուծություն,
✔️ Պետք է լինեն փաստարկված,
✔️ Պետք է ունենան ստեղծագործական և նորարարական մոտեցում,
✔️ Միտված լինեն կրթական, հասարակական և ժողովրդավարական ոլորտներում դրական փոփոխությունների իրականացմանը.

📍 Հոդվածները պետք է լինեն (բայց չսահմանափակվեն) հետևյալ թեմաներով՝

✔️ Լաչինի միջանցք. կյանքի ճանապարհ,
✔️ Հայաստան-Ադրբեջան. խաղաղության հեռանկարները,
✔️ ՀՀ-ում Բարձրագույն կրթության հիմնախնդիրները,
✔️ ՀՀ մարզային բուհերի խնդիրները,
✔️ ՀՀ Բարձրագույն կրթության ապագայի հեռանկարները,
✔️ Ժողովրդավարության վիճակը ՀՀ մարզային համայնքերում և ՀՀ-ում,
✔️ Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման,
✔️ Երիտասարդների և ուսանողների դերը պետության զարգացման և կայացման գործում,
✔️ Գյումրու/ձեր համայնքի պատմամշակութային տարածքների և հուշարձանների պահպանման և վերաիմաստավորման հիմնախնդիրները, հնարավորությունները (օրինակներ, ֆոտոպատմություն),
✔️ Գյումրու/Ձեր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած աշխատանքը ընտրություններից հետո,
✔️ Ժամանակակից արվեստը և փոփոխվող մշակույթը Հայաստանում,
✔️ Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում,
✔️ Կրթության ոլորտին և բարձրագույն կրթությանը առնչվող Ձեր նախընտրած թեման,
✔️ Թեմա, որը, ըստ Ձեզ, կարևոր է և արժե բարձրաձայնել։

📌 Լավագույն հոդվածների հեղինակները կստանան հավաստագրեր և նվերներ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից, ինչպես նաև լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի պաշտոնական կայք էջում՝ rgnews.am-ում և սոցիալական մեդիա հարթակներում։

✅Մրցույթի պայմաններ | ինչպես դիմել՝

✔️ Տեքստի տառաչափ՝ 12
✔️ Առնվազն ծավալը երկու էջ (ընդհանուր ծավալը՝ անսահմանափակ)
✔️Հոդվածները պետք է լինեն word կամ pdf տարբերակով,
✔️Հոդվածները պետք է ուղարկել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի մրցույթների պատասխանատուի (Մերի Դավթյան) էլեկտրոնային հասցեին՝ marydavtyan.restartgyumri@gmail.com թեմա բաժնում նշելով՝ Հոդվածների մրցույթ.

✔️ Հոդվածը ուղարկելիս էլեկտրոնային նամակում նշել՝ անուն ազգանուն, հեռ․, ֆեյսբուքյան էջի հղում։

❕ Դիմելու վերջնաժամկետը՝ #փետրվարի 15❕

🤩Դե՜ ինչ, բաց մի՜ թող քո ձայնը լսելի դարձնելու այս հոյակապ հնարավորությունը և շտապի՜ր ուղարկել հոդվածդ։

❗️ Վերոնշյալ չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ ❗️

Spread the love