Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Թափառող շների չլուծվող խնդիրը Գյումրիում |Ֆոտոպատմություն

— Թափառող շների կարևոր խնդիրը Գյումրիում շարունակում է արդիական ու չլուծված մնալ:
Ավելին՝ ժամանակ առ ժամանակ լսում ենք մարդկանց՝ կատաղած շների զոհը դառնալու սարսափելի դեպքերի մասին։

Տարեց տարի թափառող շների աճը ավելանում է, բայց մինչ այժմ չկան այս խնդրի լուծման հնարավոր տարբերակները։ Խնդրի լուծման առաջնային կարևոր նախապայմաններն են՝ կենդանիների պաշտպանության մասին ՀՀ օրենքի առկայությունը, ինչպես նաև դրանից բխող շների մասամբ ստերջացումը և համապատասխան ապաստարանների կառուցումը:

Թափառող շների խնդրի լուծումը պայմանավորված է ՏԻՄ իշխանությունների կողմից չկատարվող համապատասխան գործողություններից և քաղաքային իշխանության պատասխանատվության բացակայությունից այս հարցերում։ Մենք առնչվում ենք նույն խնդրին տարիներ շարունակ և քաղաքացիները դիմում են այլ մեթոդների։ Նրանց աճը կանխելու համար Շիրակի և ՀՀ այլ մարզերում նախկինում կիրառվել է «շներին կրակելու» անընդունելի մեթոդը, սակայն եթե ոչնչացման այս մերժելի տարբերակն աշխատեր, ապա Հայաստանում թափառող շների հիմնախնդիրն արդեն իսկ լուծված կլիներ։

Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, հորդորում և պահանջում ենք, որ Գյումրու քաղաքապետարանը քաղաքից դուրս, ցանկապատված տարածք հատկացնի և կառուցի ապաստարան թափառող շների խնդիրը լուծելու համար։ Կարծում ենք, և վստահ ենք, որ այդ պարագայում քաղաքացիները, կենդանասերները և բնապահպանները դրամաշնորհների և այլ հատկացումների հաշվին կարող են խնամել անտուն շներին՝ չկորցնելով մարդկային դեմքը։

Նյութը պատրաստեցին.

Նարե Սահակյան` Մենթոր
– Ռաֆայել Ասլանյան ԺԵԴ դպրոցի սան
– Լիլիթ Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
– Անահիտ Սուքիասյան ԺԵԴ դպրոցի սան
– Համլետ Մկրտչյան ԺԵԴ դպրոցի սան
– Էլինա Հովհաննիսյան ԺԵԴ դպրոցի սան
– Սուրեն Գյունաշյան ԺԵԴ դպրոցի սան

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետների հետ։

Spread the love