Կեղծ դաշնակիցներ․
ՀՀ-ի սուվերեն տարածքները օկուպացված են, ՀՀ-ն պարբերաբար ենթարկվում է հարձակումների և ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից։ Միևնույն ժամանակ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, որը իր կանոնադրական իրավասությունների համաձայն պարտավոր է կանխել ցանկացած ագրեսիա և հարձակում կազմակերպության անդամ հանդիսացող որևէ պետության վրա։ Ինչը սակայն տեղի չունեցավ ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու պարագայում։ ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ-ի անդամ ավտորիտար պետությունները չեն կատարում իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները ու օրենքը։ Ինչպես նաև, Ռուսաստանի Դաշնության հետ ՀՀ-ն ունի առանձին ռազմական փոխհամագործակցության մի շարք պայմանագրեր, որոնք այս ընթացքում ևս չեն աշխատել և ՌԴ-ն, ըստ էության, հրաժարվել է որևէ տեսակի աջակցություն ցուցաբերել մասնակի օկուպացիայի մեջ գտնվող ՀՀ-ին։
Այս համատեքստում նաև ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց պարտավորությունները, մասնավորապես արդեն շուրջ երկու շաբաթից ավելի ադրբեջանցի ֆեյք «էկո ակտիվիստների կողմից» արգելափակման մեջ պահվող Լաչինի միջանցքի վերագործարկման ուղղությամբ։ Ինչի հետևանքով Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) 120.000 հայերի հիմնարար իրավունքները ոտնահարվում են, Արցախը հայտնվել է ծայրագույն հումանիտար ճգնաժամի մեջ։
Ելնելով վերըգրվածից՝ մեր «Ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ»-ի դպրոցի «Արվեստային խմբի» անդամները ստեղծել են #Կոմիքսների շարք, որը ցույց է տալիս ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի անգործությունն ու ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելը ՀՀ-ի նկատմամբ։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը ապագայի, զարգացման, բարեկեցության և անվտանգության վերականգնման հնարավորություն ունեն միայն ժողովրդավարական և միջազգային իրավունքը հարգող պետությունների հետ դաշնակցային և խորը հարաբերություններ կառուցելու պարագայում։
Նյութը պատրաստեցին՝
Օսաննա Գրիգորյան Մենթոր
– Ռաֆայել Ասլանյան ԺԵԴ դպրոցի սան
– Լիլիթ Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
– Համլետ Մկրտչյան ԺԵԴ դպրոցի սան
– Էլինա Հովհաննիսյան ԺԵԴ դպրոցի սան
– Սուրեն Գյունաշյան ԺԵԴ դպրոցի սան
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում