Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

1988թ․ դեկտեմբերի 7․ Աղետի հետևանքները | Ֆոտոպատմություն

Աղետ, որը բոլորիս սրտերում անբուժելի վերք թողեց։

Գյումրու պատմության ամենամութ էջերից մեկը դեկտեմբերի 7-ն էր, որը ցնցեց քաղաքը։

Երկրաշարժը ավերեց ոչ միայն տներ և բնակելի շենքեր, այլև քաղաքի հոգին: Շատ տարիներ են անցել ավերիչ երկրաշարժից, սակայն դրա շունչը դեռ քաղաքի կյանքի մի մասն է կազմում։ Հազարավոր մարդիկ զոհվեցին. հազարավոր մարդիկ էլ մնացին անտուն` ստանալով ժամանակավոր կացարան, բայց այն, ինչ կոչվում էր ժամանակավոր, դարձավ բնակիչների համար մշտական։

Հանրապետության երկրորդ քաղաք, մշակութային խոշոր կենտրոն Լենինականի՝ այժմյան Գյումրիի պատմությունն ընդմիշտ բաժանվեց երկու մասի՝ աղետից առաջ և հետո:

Պատմական շենքերից, ճարտարապետական գեղեցիկ ձեռագրերից և Գյումրիի կոլորիտից չէր մնացել գրեթե ոչինչ: Քարի և փոշու էր վերածվել քաղաքն ամբողջությամբ։

Երկրաշարժից 34 տարի անց Գյումրիում դեռևս ամենուրեք շրջապատված ենք 1988-ից մնացած հետքերով և կարծես այդ չարաբաստիկ օրը շարունակում է ապրել մեզ հետ և, ցավոք. մենք` երկրաշարժը չտեսած նոր սերունդը, դեռ առերեսվում ենք երկրաշարժից մնացած հետքերին։

Չնայած այս ամենին` քաղաքը ներկայում և մասնավորապես վերջին 4 տարիների ընթացքում նոր շունչ է ստացել և կարծես մենք վերագտնում ենք մեզ, որպես հնի ու նորի, արվեստների և արհեստների, ինչպես նաև ՀՀ-ի խոշորագույն տուրիստական կենտրոն։

Սա մեծ դրական միտում ունի մեր երիտասարդներիս համար, ովքեր որոշել են չգնալ քաղաքից։


«Կարծում եք, հե՞շտ է ապրել,երբ քաղաքն ուր ծնվել ես – չկա,
իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք, հե՞շտ է հիշել, երբ մոռացումն է փրկություն – չկա,
իսկ դու շարունակում ես հիշել:
կարծում եք, հե՞շտ է արթնանալ…»
Հովհաննես Գրիգորյան {Գյումրեցի բանաստեղծ}.

Այս նյութի ստեղծման նպատակն է նորովի վերաիմաստավորել շուրջ 34 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները քաղաքի երիտասարդության և ժամանակակից իրողությունների տեսանկյունից։

Նյութը պատրաստեցին.

Նարե Սահակյան Մենթոր
– Ռաֆայել Ասլանյան ԺԵԴ դպրոցի սան
– Լիլիթ Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
– Համլետ Մկրտչյան ԺԵԴ դպրոցի սան
– Էլինա Հովհաննիսյան ԺԵԴ դպրոցի սան
– Սուրեն Գյունաշյան ԺԵԴ դպրոցի սան

Spread the love