Սույն հոդվածի ստեղծման նպատակը պայմանավորված է ժամանակահատվածի հրամայականով: Բայց որևէ քաղաքակրթական երևույթի հիմքերն ուսումնասիրելու, հասկանալու համար անհրաժեշտ է հետ հայացք նետել դեպի պատմության խորքերը՝ պատճառահետևանքային կապերը բացահայտելու, քաղաքակրթության մասին պատկերացումներն առավել ամբողջացնելու նպատակով:
Այսպիսով՝ համաշխարհային պատմությունը 20-րդ դարին «պարտական լինելով» երկու աշխարհամարտերի համար համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ստեղծել ընդհանուր միություն: Գաղափարի հիմքերը գալիս են դեռևս 19-րդ դարի ֆրանսիական քաղաքական մտքից: Հիմնվելով իր ազգակից Ժան Մոնեի գաղափարի վրա նման միություն ունենալու անհրաժեշտության մասին առաջինը բարձրաձայնեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը. դա լինելու էր ածուխ արդյունահանող և պողպատ արտադրող եվրոպական երկևների միություն: Միությունը կյանքի կոչվեց 1951 թվականին՝ իր մեջ ներառելով վեց երկրներ /Բելգիա, Արևմտյան Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իտալիա և Հոլանդիա/։
Վերը նշված երկրներից երեքի մասով /խոսքը Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասին է պատմության ուսումնասիրությունները տանում են ավելի հեռու՝ դեպի հեռավոր Միջնադար, դեպի փլուզված Կարոլինգյան կայրություն:
Հենց Միջնադարում՝ Կառլոս Մեծի ժամանակաշրջանում՝ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում գոյություն ուներ Կարոլինգյան կայսրությունը, որի լուծարումից էլ հետագայում առաջաջացան ներկայիս Եվրոպական Միության առաջատար երեք երկրները: Պատմությունն այս շրջանն առանձնացնում է <<Վերդենյան բաժանք>> տերմինով /843 թվական/: Ըստ էության սա հենց մեկ միասնական տնտեսական, կառավարման համակարգ ունեցեղ տերություն էր, ինչին հետո վերստին ձգտելու էր Եվրոպան: Այս մտքի թյուրըմբնումներից խուսափելու համար հարկ է նշել, որ այն պետք է ըմբռնել ու հսականալ ելնելով պետության կառավարման միջնադարյան բնութագրիչներից և աշխարհակարգից:
Հետաքրքիր է սակայն, որ Եվրոպայի միության՝ այսպես կոչված Եվրոպայի Միացիալ Նահանգների վերաբերյալ առաջնիններից մեկն ով անդրադարձ է կատարել Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն է: Այստեղ կարևոր է շեշտել մի պարադոքսի մասին առ այն, որ հիմա Մեծ Բրիատանիան դուրս է եկել եվրոպական մեծ ընտանիքից: Որոշումը կայացվել է 2016 թվականի հանրաքվեի արդյունքում, որին մասնակցածների շուրջ 52 %-ը կողմ է քվեարկել կառույցում երկրի անդամակցության դադարեցմանը: Հանրաքվեի արդյունքներն ուժի մեջ են մտել 2020 թվականի հունվարի 31-ի կեսգիշերից սկսած:
Արդեն խոսել ենք Եվրոպական Միության ստեղծման գաղափարական ֆրանսիական հիմքի մասին: Ըստ էության այս գաղափարի իրագործման համար մեկնարկ հանդիասացավ երբեմնի հակառակորդների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի, հաշտեցումը, որի հետևանքում արդեն 1951 թվականին ստեղծվեց <<Եվրոպայի քարածխի և պողպատի միավորում>> /European Coal and Steel Community/, որը ներառում էր վեց պետություններ՝ Բելգիա, Արևմտյան Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իտալիա և Նիդերլանդներ։ Որոշվեց ստեղծել անկախ վերազգային մարմին՝ այսպես կոչված <<Բարձր իշխանություն>>, որը կտնօրիներ նշված երկրներում ածխի և պողպատի արտադրության և վաճառքի հետ կապված հարցերը։ Ժան Մոնեն նշանակվեց գերագույն իշխանության առաջին նախագահ։ Իսկ ահա 1953 թվականին ստեղծվել է երկաթի, ածխի, հանքաքարի և ջարդոնի ընդհանուր շուկա, որին հետևեց պողպատի ընդհանուր շուկայի ստեղծումը։
Արդեն 1955 թվականին նշված «վեցնյակը» միավորվեց Մեսինայի կոնֆերանսում, որի նպատակը մեկ միասնական տնտեսական համակարգ ստեղծելն էր՝ առանց մարքսատուրքերի: Ստեղծվեց կառավարական ներկայացուցիչների կոմիտե Բելգիայի արտաքիքին գործերի նախարար Սպահակի գլխավորությամբ:
Հարջորդ պրոգրեսիվ քայլը կատարվեց 1957 թվականին, երբ Հռոմում ստորագրվեցին միանգամից երկու պայմանգրեր, որոնցից մեկով հիմք դրվեց եվրոպական տնտեսական միությանը մյուսով՝ Եվրոպայի ատոմային էներգիայի միավորմանը՝ այսպես կոչված «Եվրատոմ»-ին: Հաջորդիվ միավորվեցին արդյունաբերական, տնտեսական և ատոմային էներգիայի միությունները: 20-րդ դարի կեսերին համաշխարհային քաղաքակրթության ու քաղաքականության վրա չափազանց մեծ ազեցություն ունեցավ ԽՍՀՄ-ն ու դրա քայքայումը: Այլևս չկար այն «երկաթե վարագույրը», որը փակ էր աշխարհի առաջ և որը կարող էր գոնե դրսից «Ուտոպիա» թվալ կամ հիշեցնել: Սա մի նոր ժամնակաշրջան բացեց Եվրոպական Միության պատմության մեջ դառնալով և՛ պատճառ և՛ հետևանք կառույցի գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Մենարկն, որպես այդպիսին տրվեց, 1990 թվականի սկզբին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների կողմից: Վերջիններս առաջարկեցին բացի տնտեսական համագործակցությունից հող նախապատրաստել նաև արտաքին քաղաքականության և անվտանգության կարևորագույն ոլորտներում ևս համագործակցելու համար: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց 1992թ. փետրվարի 7-ին, երբ կնքնվեց Եվրոպական միության մասին պայմանագիրը, որը հայտնի է Մաստրիխտի պայմանագիր անվամբ: Սա կարելի է պայմանականորեն անվանել եռաստիճան պայմանագիր Առաջին աստիճանը Եվրոպական համայնքն է, որը միավորում է Եվրոպական տնտեսական համայնքը: Երկրորդը՝ միասնական արտաքին քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը և երրորդ մակարդակը՝ քրեական հարցերով ոստիկանության և դատական մարմինների համագործակցությունը: Մաստրիխտի պայմանագիրը ուժի մեջ է մտել 1993 թվականին: Հարկ է նշել, որ այս եռաստիճան համակարգի տարբեր մակարդակները փոխլրացնում են միմյանց, որևէ մեկին չտալով առաջնահերթություն: Վերը նշված բոլոր պայմանագրերը համախմբվեցին 1997 թվականին կնքված Ամստերդամի պայմանագրում, որտեղ այնուամենայնիվ շեշտ էր դրվում արտաքին քաղաքականության միասնականության հայեցակարգի վրա: Եվրամիությունում ռեֆորմներն, իհարկե, շարունակական բնույթ են կրում: Արդեն 21-րդ դարում բարեփոխումներ անցկացեցին սահմանադրության հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է մեր ժամանակներին, ապա այժմ Եվրամիությունը տենեսական, քաղաքական, իրավական և այլ ասպեկտների վրա հիմնված կառույց է՝ բաղկացած 27 անդամ-պետություններից: Այս թիվն, իհարկե, ստատիկ չէ. ներկայումս կան շատ այլ պետություններ, ովքեր հայտ են ներկայացրել կամ հավակնում են դառնալ եվրոպական մեծ ընտանիքի անդամ: Ինտեգրացիայի ճանապարհը, սակայն դյուրին չէ, կան մի շարք չանիշներ, որոնց համապատասխանելիությունը պարտադիր է: Ի թիվս այլ պահանջների կարևորվում են՝
- – Ժողովրդավարությունն, իրավունքի գերակայությունն, մարդու իրավունքների պաշտպանությունն ու փոքրամասնությունների հարգումն ապահովող ինստիտուտների կայունությունը:
- – Շուկայական տնտեսությունն, ինչպես նաև միության ներսում մրցակցության ճնշմանը և շուկայի ուժերին դիմակայելու կարողությունը:
- – Անդամակցության պարտավորությունների ստանձնման կարողություն, ներառյալ քաղաքական, տնտեսական և արժութային միության նպատակների իրականացումը:
Եվրոասոցացման հավակնություններ մեր ժամանակներում, երբ գործնականում ձևավորվում է նոր աշխարհակարգ, ունեն շատ երկրներ: Հայաստանում այդպիսի գործընթացներ ևս նշմարվում են: Հայտնի փաստ է, որ նախորդ տարվանից սկսած հայաստանյան մի քանի քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ նախաձեռնեցին ստորագրահավաք՝ Եվրոսասոցացման մեկնարկը տալու համար:
Իհարկե, պարզ ճշմարտություն է, որ սա միայն սկիզբն է, որի ընթացքը դժվար է կանխատեսել՝ սպասվող իրողություններին գնահատական տալ նախօրոք, քանզի պատմությունը եթե-ներ չի սիրում նույնիսկ, եթե այն վերաբերում է այսպես կոչված ապագայի պատմությանը, որ հետո է դառնալու անցյալ:

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման