Առանցքային բառեր։ Սպորտ,աթլետիկա,օլիմպիական կրթություն,մարզասրահ, մարզադաշտ, ֆիզիկական կատարելություն։
Թեմաի արդիականությունը՝ Աթլետիկան՝ որպես «սպորտի թագուհի», այսօր հզոր ազդեցություն ունի ժամանակակից հասարակության վրա։ Այս մարզաձևը ոչ միայն զարգացնում է ֆիզիկական կատարողականությունը՝ արագություն, ուժ, ճկունություն ու տոկունություն, այլև ձևավորում է բարոյահոգեբանական հատկություններ՝ համբերություն, նպատակասլացություն և թիմային աշխատանք։ Օրինակ, միջազգային մակարդակով աթլետիկայի մրցումները՝ Օլիմպիական խաղերը, աշխարհի և տարածաշրջանային առաջնությունները, դառնում են մարզիկների, մարզիչների և երկրների միջև փորձի փոխանակման հարթակ, ինչն ամրապնդում է սպորտային մշակույթը և միջազգային համագործակցությունը։ Հայաստանում աթլետիկան շարունակում է մնալ սպորտի զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ հայ մարզիկները՝ ռեկորդների և միջազգային մրցանակների շնորհիվ, բարձրացնում են երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Աթլետիկան Հայաստանի երիտասարդների շրջանում նպաստում է առողջ կենսակերպի ձևավորմանը, ոգևորում է մասնակիցներին հետևողականության, նպատակասլացության և հաղթանակի հասնելու ձգտման մեջ։ Աթլետիկան համահունչ է ժամանակակից կրթական ու առողջապահական ծրագրերին՝ ներառելով օլիմպիական կրթությունը, մարզադպրոցների և մարզադաշտերի ժամանակակից ենթակառուցվածքները, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը մարզման գործընթացում։ Տեխնիկական սարքավորումների, տվյալների վերլուծության, վերականգնողական մեթոդների կիրառում որը թույլ է տալիս մարզիկներին հասնել առավելագույն արդյունքների նույնիսկ սահմանափակ ռեսուրսների դեպքում։ Աթլետիկան այն սպորտն է, որտեղ ուժն ու արագությունը համադրվում են ճշգրտության և տեխնիկայի հետ։ Այս մարզաձևը խախտում է ֆիզիկայի և հոգեբանության սահմանները, ստիպում է մարմնին և մտքին աշխատել միասին՝ ամեն վայրկյան ապահովելով հավասարակշռություն, էներգիա և շարժման գեղեցկություն։ Բարդությունն այստեղ երբեք չի վախեցնում. այն հրահրում է մարզիկին կատարելագործվելու, նոր ռեկորդներ սահմանելու և սահմանափակումները վերացնելու համար։ Ամեն վազք, ցատկ կամ նետում պահանջում է ճշգրտություն, հստակություն և ինքնավստահություն, բայց հենց այդ խճճվածության մեջ է թաքնված աթլետիկայի ոգեշնչող գեղեցկությունը։ Աթլետիկան առանձնանում է ոչ միայն իր բազմակողմանիությամբ և ֆիզիկական զարգացման արժեքով, այլև այն բացառիկ նվաճումներով, որոնք սպորտի ոլորտում գրանցվում են ամեն տարի։ Համաշխարհային մակարդակով առաջատար մարզիկները, ինչպիսիք են Ուսեյն Բոլտը կամ Յելենա Իսինբաևան, սահմանել են ռեկորդներ, որոնք դարձել են ոգեշնչման աղբյուր միլիոնավոր երիտասարդների համար և բարձրացրել աթլետիկայի ճանաչելիությունը։ Տեխնիկական նորարարությունների և ճշգրիտ մարզման մեթոդների ներդրումը հնարավորություն է տալիս մարզիկներին սահմանել նոր չափանիշներ վազքի արագության, բարձրացատկի և նետման ուժի ոլորտում։ Այս ձեռքբերումները ոչ միայն ցույց են տալիս մարզիկների բարձր կարողությունները, այլև նպաստում են ամբողջ սպորտային մշակույթի զարգացմանը։
Հետազոտության կազմակերպում՝ Հետազոտությունը կատարվել է2025թ Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում , հարցմանը մասնակցել են 6-ից 9-րդ դասարանի աշակերտներ՝ թվով 90 աշակերտ։
Հետազոտության նպատակը՝ ուսումնասիրել այն ուղիները, որոնք կնպաստեն աթլետիկայի մասսայականացմանը Հայաստանում, նոր սերնդի ներգրավմանը սպորտում, ինչպես նաև նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմանը մարզման գործընթացում, որպեսզի սպորտը դառնա ոչ միայն մրցակցային, այլև կրթական և առողջարար մշակույթի անբաժան մաս։
Հետազոտության խնդիրները՝ Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը աթլետիկայի մասին և նրանց վերաբերմունքը տվյալ սպորտաձևի նկատմամբ։ Հայտնաբերել այն պատճառները, որոնք խաթարում կամ խոչընդոտում են դպրոցականների ներգրավվածությունը աթլետիկա մարզաձևում։ Մշակել առաջարկություններ՝ ուղղված աթլետիկայի մասսայականացմանը դպրոցական միջավայրում։
Հետազոտության մեթոդները։ Խնդիրների լուծման նպատակով կիրառվել են հետևյալ մեթոդները,
1․ Գիտամեթոդական գրականության ուսումնասիրություն
2․ Սոցիոլոգիական հարցման անցկացում։
3․Վերլուծել հարցման արդյունքները ներկայացնել այն տոկոսային (%) հարաբերակցությամբ։
Հետազոտության արդյունքների վերլուծություն։ Կատարված հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ աշակերտների մեծ մասը ունի ընդհանուր պատկերացում աթլետիկա մարզաձևի մասին։ Չնայած նրան, որ աթլետիկան ընդգրկված է դպրոցական ծրագրում, աշակերտների վերաբերմունքը այս մարզաձևի նկատմամբ այնքանել դրական չէ։ Որոշները այն ընկալում են որպես հնարավորություն առողջ ապրելակերպի ձևավորման գործում ,որոշներն ուղղակի սպորտաձևի ՝մինչդեռ մյուսների մոտ նկատվում է պասիվություն՝ պայմանավորված տարբեր գործոններով՝ անբավարար նյութատեխնիկական բազա, մոտիվացիայի պակաս կամ տեղեկատվության սահմանափակում։ Այժմ անրադառնանք ընդհանուր պատկերի տոկոսային հարաբերակցությանը ։ Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ աշակերտների 33 %-ը ծանոթ է աթլետիկայի հետ ,սակայն մինչ այժմ ակտիվորեն չի մասնակցել որևէ մարզման պրոցեսի , 47%-ը տոկոսը մասնակցում է մարզումներին, մրցույթներին կամ դպրոցական ծրագրով ներառված է որևէ սպորտային միջոցառման, իսկ 10%-ը ծանոթ չէ աթլետիկային և նախկինում որևէ կերպ չի մասնակցել որևէ միջոցառման։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ աթլետիկան ունի մասսայականացման և հետաքրքրության բարձրացման անհրաժեշտություն։ Այն հարցին թե, ի՞նչ անվանի հայ մարզիկներ գիտեք ովքեր մեծ ներդրում ունեն աթլետկայում, հարցվածների 81%-ը տվեց Ֆ․Մելնիկի անունը, մեկնաբանելով ՝ ծանոթացել են դասապրոցեսի ընթացքում, 15%-ը ճանաչում էր Երվանդ Մկրտչյանին՝ ով մասնակցել է 2024թ․ օլիմպիական խաղերին։ 4%-ը ճանաչում էին ավելի քիչ հաջողություններ ունեցող աթլետների։ Հաջորդ հարցի նպատակը կայանում էր նրանում ՝պարզել թե ավելի շատ, ի՞նչ մարզաձևով են նախնտրում զբաղվել դպրոցահասակ երեխաները, կամ ի՞նչ սպորտով են զբաղվում։ Տղաների մեծամասնությունը՝ 70%-ը նախնտրում է զբաղվել ըմբշամարտով, որպես էտալոն աչքի առջև ունենալով Արթուր Ալեքսանյանին։ 11%-ը նախնտրում է զբաղվել սամբոյով, 9%-ը սիրում է ծանրամարտը, 8%-ը ցանկանում է զբաղվել բռնցքամարտով, իսկ հարցվածների 2%-ը ուղղակի չի կողմնորոշվում։ Աղջիկների 55%-ը զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ, 13%-ը զբաղվում է լողով, 9%-ը զբաղվում է աթլետիկայով , 23%-ը տարբեր մեկնաբանություններով խուսափում է սպորտով զբաղվելուց։ Իսկ այն հարցին թե ի՞նչն է պատճառը,որ խուսափում են զբաղվել աթլետիկայով, հարցվածների մեծամասնությունը ՝91%-ը բողոքում են ոչ բարվոք պայմաններից, ձմռանը հաճախ են հիվանդանում բաց տարածքում պարապմունքներ անցկացնելու պատճառով, վազքուղիների բացակայությունը առաջացնում է տհաճ մկանային ցավ, հաճախ էլ ծնողներն են արգելում մեկնաբանելով, որ աթլետիկայում սպորտային բարձր նվաճման հասնելը շատ բարդ է։
Եզրակացություն։ Կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ աթլետիկան դպրոցական ծրագրում առկա է, սակայն աշակերտների հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունը դեռևս սահմանափակ է։ Մեծամասնությունը ծանոթ է սպորտաձևին, բայց միայն փոքր մասն է իսկապես մասնակցում մարզումներին կամ մրցույթներին։ Աշակերտների պասիվությունը հիմնականում պայմանավորված է ոչ բարվոք պայմաններով, մարզասարքերի և վազքուղիների բացակայությամբ, մոտիվացիայի պակասով և որոշ դեպքերում ծնողների խոչընդոտներով։ Հետազոտությունը նաև ցույց տվեց, որ աշակերտների շրջանում հայտնի են որոշ լեգենդար մարզիկներ, ինչը վկայում է դասապրոցեսի և մեդիայի ազդեցության նշանակալի դերակատարության մասին աշակերտների սպորտային գիտելիքների ձևավորման գործում։ Սովորողների սպորտային նախասիրությունները տարբերվում են , սակայն դրական կետը այն է,որ սպորտը նրանց կյանքում մեծ դեր ունի ։ Հետևաբար, պարզ է, որ աթլետիկայի մասսայականացմանը դպրոցական միջավայրում դեռևս անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել՝ բարելավելով նյութատեխնիկական պայմանները, տրամադրելով բարենպաստ հնարավորություններ սպորտով զբաղվելու համար և խթանելով աշակերտների մոտիվացիան։ Աթլետիկայի մասսայականացումը կնպաստի ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, այլև առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային մտածողության զարգացմանը և ապագա հաջողակ մարզիկների դաստիարակմանը։ Աթլետիկայի զարգացման համար անհրաժեշտ է համատեղ մոտեցում՝ սկսած դպրոցական և երիտասարդական մակարդակից մինչև ազգային ռազմավարություններ։ Կարևոր է ստեղծել հասանելի մարզական ենթակառուցվածքներ, ապահովել մարզիչների որակյալ պատրաստում և խրախուսել երիտասարդների ներգրավումը տարբեր աթլետիկ ուղղություններում։ Հասարակության շրջանում պետք է ձևավորել առողջ կենսակերպի մշակույթ՝ հանրային միջոցառումներով և տեղեկատվական արշավներով։ Աթլետիկայի զարգացումը հնարավոր է միայն պետական, համայնքային և մասնավոր հատվածների համագործակցության շնորհիվ, ինչը կնպաստի ինչպես մարզական արդյունքների բարձրացմանը, այնպես էլ առողջ և ակտիվ հասարակության ձևավորմանը։
Օգտագործված գրականության ցանկ
Աթլետիկա ուսումնական ձեռնարկ երևան 2003 էջ 23
Բուբնովա Ն. Ա. Лёгкая атлетика. Москва, 2019
Աթլետիկա. Ուսումնական ձեռնարկ. ՀՀ ԿԳՄՍ, 2021

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման
Ազատությունից փախուստը որպես ներկայից իրականության ֆենոմեն «Փախուստ ազատությունից» ստեղծագործության օրինակով